Արա Բաբլոյանը հանդիպել է Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Սենատի նախագահի հետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+22.09 oC

Արա Բաբլոյանը հանդիպել է Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Սենատի նախագահի հետ

12:36 23.08.2018

Օգոստոսի 22-ին մեկնարկել է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի պաշտոնական այցը Չեխիայի Հանրապետություն,  տեղեկացնում է  ՀՀ Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի վարչությունը:

ՀՀ խորհրդարանի ղեկավարի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Տաճատ Վարդապետյանը, Արմեն Ռուստամյանը և Հրաչյա Հակոբյանը, հանդիպել է Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Սենատի նախագահ Միլան Շտեխի հետ:

Հանդիպման ընթացքում ՀՀ ԱԺ նախագահը, շնորհակալություն հայտնելով հրավերի և ջերմ ընդունելության համար, նշել է, որ Հայաստանը մեծ կարևորություն է տալիս Չեխիայի հետ բարեկամական հարաբերությունների կայուն զարգացմանը. Չեխիան Եվրոպայում Հայաստանի ամենակարեւոր գործընկերներից է:

Արա Բաբլոյանը կարևորել է միջազգային խորհրդարանական կառույցներում երկու երկրների պատվիրակների համագործակցությունը՝ նշելով, որ հայկական կողմն ակնկալում է ավելի խորացնել և համակարգել այդ փոխգործակցությունը:

Անդրադառնալով երկկողմ միջխորհրդարանական հարաբերություններին՝ Արա Բաբլոյանը ողջունել է Չեխիայի խորհրդարանում նոր բարեկամական խմբի ձևավորումը` նշելով, որ բարեկամական խմբերը մեծ դերակատարություն ունեն երկու երկրների խորհրդարանների հարաբերությունները զարգացնելու գործում:

Հայաստանի խորհրդարանի ղեկավարը երախտագիտություն է հայտնել 2017թ. ապրիլի 25-ին Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի կողմից Հայոց ցեղասպանության և մարդկության դեմ գործած այլ հանցագործությունները ճանաչող եւ դատապարտող բանաձեւի ընդունման համար` հույս հայտնելով, որ Խորհրդարանի վերին պալատը, հետևելով Պատգամավորների պալատի օրինակին, ևս կճանաչի Հայոց ցեղասպանությունը:

Անդրադառնալով ներհայաստանյան իրադարձություններին՝ Արա Բաբլոյանը չեխ գործընկերներին վստահեցրել է, որ տեղի ունեցած փոփոխությունները որևէ կերպ չեն ազդել հայ-չեխական ամուր հարաբերությունների վրա: ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ Հայաստանում իշխանության փոխանցումը, ի պատիվ երկու կողմերի, տեղի է ունեցել առանց ցնցումների: Այս համատեքստում Արա Բաբլոյանը կոչ է արել միջազգային գործընկերներին շարունակել Հայաստանին ցուցաբերվող աջակցությունը:

Միլան Շտեխի հետ զրույցում Արա Բաբլոյանն ընդգծել է, որ Հայաստանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծումը տեսնում է բացառապես խաղաղ ճանապարհով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո:

Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Սենատի նախագահ Միլան Շտեխը, ողջունելով հայ խորհրդարանականներին, ընդգծել է, որ գերազանց է գնահատում 2017 թվականի հոկտեմբերին իր գլխավորած պատվիրակության այցը Հայաստան: Միլան Շտեխը նեկայացրել է Չեխիայի ներքաղաքական դրությունը՝ ընդգծելով, որ չնայած որոշակի տարաձայնություններին, բոլորովին վերջերս Չեխիայի կառավարությանը հաջողվեց ստանալ վստահության քվե:

Չեխիայի Սենատի նախագահի խոսքով՝ չեխական կողմի համար ակնհայտ է Հայաստանի ձգտումն էլ ավելի խորացնելու երկկողմ բազմաշերտ հարաբերությունները Չեխիայի հետ:

Միլան Շտեխը վստահեցրել է, որ Չեխիայում ևս տեղի ունեցած ներքաղաքական դասավորումները որևէ կերպ չեն ազդել հայ-չեխական հարաբերությունների բարեկամական բնույթի վրա և առկա են տարբեր ոլորտներ, որտեղ Չեխիան կարող է իր աջակցությունը ցուցաբերել Հայաստանին: Այս համատեքստում նա անդրադարձել է երկու երկրների միջև կրթական ոլորտում համագործակցության հնարավորություններին՝ նշելով, որ հետագա ուսումը կազմակերպելու համար Չեխիան ուրախությամբ կհյուրընկալի Հայաստանի լավագույն ուսանողներին:

Չեխիայի խորհրդարանի Սենատի նախագահը գոհունակությամբ ընդգծել է, որ երկու երկրների միջև առևտրային հարաբերություններում նկատելի տեղաշարժեր են արձանագրվում:

Միլան Շտեխի խոսքով՝ Հայաստանը քաղաքական առումով դժվարին տարածաշրջանում է գտնվում, հետևաբար Չեխիան միշտ պատրաստ է երկխոսության մեջ լինել Հայաստանի հետ: Սենատի նախագահը դրական է գնահատել միջազգային գործընկերների հետ Հայաստանի կողմից տարվող արտաքին քաղաքականությունը:

Հայաստանի խորհրդարանի ղեկավարն իր հերթին նշել է, որ լինելով ԵԱՏՄ անդամ՝ Հայաստանին հաջողվեց եվրոպացի գործընկերներին վստահեցնել, որ հարաբերությունները կարող են կառուցվել ոչ թե «կամ-կամ», այլ «և-և» սկզբունքով:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը՝ Չեխիայի Սենատի նախագահը նշել է, որ Չեխիայի դիրքորոշումն այդ հարցում հստակ է՝ խնդիրը պետք է կարգավորվի խաղաղ եղանակով, բանակցային սեղանի շուրջ: Նրա խոսքով՝ կողմերից որևէ մեկին զինելը ոչ մի կերպ չի նպաստում խնդրի լուծմանը:

Հանդիպման ավարտին կողմերը գոհունակությամբ փաստել են, որ Հայաստանն ու Չեխիան լավագույնս գիտեն մեկը մյուսի պատմությունը, ինչը նպաստում է երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունների առավել ամրապնդմանը:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 04.07.2025

SHANTNEWS

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆ

21:50 04.07.2025

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆ

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։   ...

Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներին

21:45 04.07.2025

Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներին

Բաքվի ու Մոսկվայի միջև լարվածության ֆոնին Ռուսաստանում շարունակվում են ադրբեջանցիների ձեռբակալությունները: Իրավապահները մեղադրանքներ են ուղղում արդեն ոչ միայն անօրինական միգրանտներին, այլև՝ Իլհամ Ալիևին մտերիմ օլիգարխներին: Հայտնի անուններ կա՞ն ձերբակալվածների թվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առաջին հերթին, իհարկե, ձերբակալությունները տարածվում են քրեական հեղինակությունների վրա: Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Օրենբուրգում ու այլ քաղաքներում ազգությամբ […] ...

Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ

21:40 04.07.2025

Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Կենտրոն վարչական շրջանում ստեղծել ենք նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ՝ նախատեսված մեր երեխաների անհոգ ժամանցի համար։ Խաղասարքերը պատրաստված են էկոլոգիապես մաքուր և բարձրորակ նյութերից, չեն գունաթափվում արևի ազդեցությունից և չեն դեֆորմացվում ջերմաստիճանի տատանումներից: Ստեղծելով նոր խաղային միջավայր՝ մենք ապահովում ենք, որ երեխաները […] ...

Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմանները

21:30 04.07.2025

Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմանները

Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ ներում կշնորհի խորհրդարանական հանձնաժողովի նիստին չներկայանալու համար դատապարտված ընդդիմության առաջնորդներին, եթե նրանք հայտարարեն հոկտեմբերի 4-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ «Ինչպես հայտնի է, մի քանի քաղաքական կուսակցությունների կոնկրետ առաջնորդներ իրենց պատիժը կրում են Վրաստանի օրենսդրության համաձայն՝ քրեակատարողական հիմնարկում։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ առաջարկում եմ, որ […] ...

Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների

21:18 04.07.2025

Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների

ՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների։   ...

BACK_TO_TOP