Յուրաքանչյուրը պիտի հասկանա, որ ինքն ընտրակաշառք պիտի չառաջարկի․ Արայիկ Պապիկյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+23.09 oC

Յուրաքանչյուրը պիտի հասկանա, որ ինքն ընտրակաշառք պիտի չառաջարկի․ Արայիկ Պապիկյան

17:29 23.08.2018

Փաստաբան Արայիկ Պապիկյանն օգոստոսի 23-ին Ընտրական օրենսգրքի վերաբերյալ քննարկումների ժամանակ նշեց, որ քրեական իրավունքի կարգավորումների առումով կարծես թե խնդիրը լուծվել է, բայց հիմնավորումների և ակնկալվող արդյունքների առումով խնդիրները կամ չեն լուծվել կամ ճիշտ չեն ներկայացվել։

«Եթե այդ արդյունքներն ենք մենք ակնկալում փոփոխություններով, ապա կարծում եմ՝ դրանք առնվազն ճիշտ չեն ներկայացվել։ Մենք փորձել ենք օրենսդրական բացերը կարգավորել, ակնկալում եմ և հուսով եմ, որ առաջիկայում նման խնդիր քիչ կունենանք, մեր հասարակությունը պիտի պատրաստ լինի նրան, որ խախտումներ պիտի չլինեն, յուրաքանչյուր ոք պիտի հասկանա, որ ինքն ընտրակաշառք պիտի չառաջարկի»,- ասաց նա։

Պապիկյանն ընդգծեց՝ այս պահին, հավանաբար իրողություններից ելնելով, ստիպված են խիստ պատժաչափեր սահմանել, սակայն հաջորդ ընտրությունների համար պետք է մտածել ոչ թե ընտրախախտումների պատիժների խստացման, իրավապահներին ավելի լայն հնարավորություններ տալու մասին, որ կհանգեցնի իրավունքների առավել սահմանափակման, հակառակը՝ կանխավարկած պիտի ունենան ոչ թե իրավախախտներ բացահայտելու, այլ՝ որ հասարակությունն է առողջացել։

Վարչապետին առընթեր ընտրական օրենսգրքի բարեփոխումների հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանն ընդգծեց՝ լատենտ հանցագործությունների դեպքում, ինչպիսին կաշառքն է, առանց իրավապահների մասնակցության չի լինի, քանի որ երկու կողմը շահագրգիռ է, որ չբացահայտվի։

«Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի իրավախորհրդատու Հերիքնազ Տիգրանյանն ընդգծեց՝ ԸՕ մշակման ժամանակ հաշվի են առել նախորդ ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացրած տեղական և միջազգային կազմակերպությունների զեկույցները։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 04.07.2025

SHANTNEWS

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆ

21:50 04.07.2025

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆ

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։   ...

Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներին

21:45 04.07.2025

Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներին

Բաքվի ու Մոսկվայի միջև լարվածության ֆոնին Ռուսաստանում շարունակվում են ադրբեջանցիների ձեռբակալությունները: Իրավապահները մեղադրանքներ են ուղղում արդեն ոչ միայն անօրինական միգրանտներին, այլև՝ Իլհամ Ալիևին մտերիմ օլիգարխներին: Հայտնի անուններ կա՞ն ձերբակալվածների թվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առաջին հերթին, իհարկե, ձերբակալությունները տարածվում են քրեական հեղինակությունների վրա: Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Օրենբուրգում ու այլ քաղաքներում ազգությամբ […] ...

Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ

21:40 04.07.2025

Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Կենտրոն վարչական շրջանում ստեղծել ենք նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ՝ նախատեսված մեր երեխաների անհոգ ժամանցի համար։ Խաղասարքերը պատրաստված են էկոլոգիապես մաքուր և բարձրորակ նյութերից, չեն գունաթափվում արևի ազդեցությունից և չեն դեֆորմացվում ջերմաստիճանի տատանումներից: Ստեղծելով նոր խաղային միջավայր՝ մենք ապահովում ենք, որ երեխաները […] ...

Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմանները

21:30 04.07.2025

Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմանները

Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ ներում կշնորհի խորհրդարանական հանձնաժողովի նիստին չներկայանալու համար դատապարտված ընդդիմության առաջնորդներին, եթե նրանք հայտարարեն հոկտեմբերի 4-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ «Ինչպես հայտնի է, մի քանի քաղաքական կուսակցությունների կոնկրետ առաջնորդներ իրենց պատիժը կրում են Վրաստանի օրենսդրության համաձայն՝ քրեակատարողական հիմնարկում։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ առաջարկում եմ, որ […] ...

Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների

21:18 04.07.2025

Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների

ՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների։   ...

BACK_TO_TOP