21:40 23.08.2018
Նոր ուսումնական տարվան ընդառաջ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ վարչության պետ Նելլի Դուրյանն օգոստոսի 23-ին անցկացրեց խորհրդակցություն, որին մասնակցում էին Երևան քաղաքի, Կոտայքի, Արարատի, Արմավիրի և Արագածոտնի մարզային վարչությունների ենթակա տարածքային բաժինների մասնագիտացված ստորաբաժանումների ծառայողները:
Նշելով նոր ուսումնական տարվան ընդառաջ հանրակրթական դպրոցներում անցկացվող աշխատանքների ակտիվացման կարևորությունը՝ վարչության պետը հանձնարարեց աշակերտների շրջանում անցկացնել սառը զենքի՝ կռփազենքի, դանակ-դաշույնի կամ մահակի վտանգավորության մասին զրույցներ, և քանի որ շատ անչափահասներ տեղյակ չեն դրանք կրելու դեպքում քրեական պատասխանատվության վերաբերյալ՝ զգուշացնել նաև այդ մասին:
Կարևորվեց նաև ոստիկանության ստորաբաժանումներում հաշվառման մեջ գտնվող անչափահասների շրջանում պրոֆիլակտիկ աշխատանքի ակտիվացումը, հանձնարարվեց հոգեբանական ու դաստիարակչական ամեն միջոց ձեռնարկել, որ նրանք զերծ մնան հանցարարքներից ու իրավախախտումներից:
Նելլի Դուրյանը ներկայացրեց ընտանիքում բռնության դեպքերի և ոստիկանությունում հաշվառված անձանց վիճակագրությունը, հանձնարարեց այս ոլորտի գործառույթներն իրականացնելիս մշտապես մնալ օրենքի և իրավական ակտերի պահանջների շրջանակում:
Անդրադարձ եղավ նաև համազգեստի կրման, կարգապահության և մասնագիտական գիտելիքների բարձրացման հարցերին: Ամփոփելով խորհրդակցությունը՝ վարչության պետը հորդորեց ծառայողներին՝ պարտականություններն իրականացնելիս առաջնորդվել «Կանխարգելել և օգնել» կարգախոսով:
21:50 04.07.2025
Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆՄեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։ ...
21:45 04.07.2025
Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներինԲաքվի ու Մոսկվայի միջև լարվածության ֆոնին Ռուսաստանում շարունակվում են ադրբեջանցիների ձեռբակալությունները: Իրավապահները մեղադրանքներ են ուղղում արդեն ոչ միայն անօրինական միգրանտներին, այլև՝ Իլհամ Ալիևին մտերիմ օլիգարխներին: Հայտնի անուններ կա՞ն ձերբակալվածների թվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առաջին հերթին, իհարկե, ձերբակալությունները տարածվում են քրեական հեղինակությունների վրա: Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Օրենբուրգում ու այլ քաղաքներում ազգությամբ […] ...
21:40 04.07.2025
Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Կենտրոն վարչական շրջանում ստեղծել ենք նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ՝ նախատեսված մեր երեխաների անհոգ ժամանցի համար։ Խաղասարքերը պատրաստված են էկոլոգիապես մաքուր և բարձրորակ նյութերից, չեն գունաթափվում արևի ազդեցությունից և չեն դեֆորմացվում ջերմաստիճանի տատանումներից: Ստեղծելով նոր խաղային միջավայր՝ մենք ապահովում ենք, որ երեխաները […] ...
21:30 04.07.2025
Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմաններըՎրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ ներում կշնորհի խորհրդարանական հանձնաժողովի նիստին չներկայանալու համար դատապարտված ընդդիմության առաջնորդներին, եթե նրանք հայտարարեն հոկտեմբերի 4-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ «Ինչպես հայտնի է, մի քանի քաղաքական կուսակցությունների կոնկրետ առաջնորդներ իրենց պատիժը կրում են Վրաստանի օրենսդրության համաձայն՝ քրեակատարողական հիմնարկում։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ առաջարկում եմ, որ […] ...
21:18 04.07.2025
Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակներիՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների։ ...