Արդյո՞ք մայնինգը Հայաստանում կգարգավորվի օրենքով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 04 2025
  • $
    389.45
  • RUBLE
    4.78
  • 443.12
WEATHER
+9.09 oC

Արդյո՞ք մայնինգը Հայաստանում կգարգավորվի օրենքով

12:04 13.03.2018

ԱԺ «Ելք» խմբակցության անդամ Էդմոն Մարուքյանը Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի քննարկմանն է ներկայացրել«Թվային տեխնոլոգիաների զարգացման մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկում է Հայաստանի Հանրապետության տարածքում կարգավորել կրիպտոարժույթի մայնինգով զբաղվելուն առնչվող իրավահարաբերությունները:

Պատգամավորի պնդմամբ, կրիպտոարժույթի մայնինգի վերաբերյալ օրենսդրության ընդունումը պայմանավորված է ժամանակակից աշխարհում տեղի ունեցող զարգացումներին համընթաց քայլելու անհրաժեշությամբ։ Ըստ նրա, յուրաքանչյուր տարի ստեղծվում են նոր և բավականին լիբերալ սկզբունքներով աշխատող թվային վճարամիջոցներ, որոնց ընդհանուր թիվն այս պահին գերազանցում է 1380-ը: Ներկայումս շուկայում մեծ պահանջարկ  են վայելում բիթքոինը, ինչպես նաեւ էթերիումը, ռիփլը, դեշը և այլն։ Տարբեր երկրներ տարբեր կերպ են հարմարվում այս նոր արժույթներին, որոշներն անգամ փորձում են արգելել դրանց կիրառությունը, մինչդեռ մյուսներն արդեն իսկ օրինականացրել են կրիպտոարժույթով վճարումները։

Կրիպտոարժույթի գաղափարին դեմ արտահայտվողները պնդում են, որ դրանցով հնարավոր է ֆինանսավորել ահաբեկչությունը, զենքի անօրինական շրջանառությունը և այլն։ Մինչդեռ, Էդմոն Մարուքյանի պնդմամբ, ակնհայտ է, որ աշխարհի ցանկացած արժույթով հնարավոր է գնել զենք, թմրամիջոցներ, զբաղվել մարդկանց առևտրով և որ այս ամենի անօրինական շրջանառությունը գոյություն է ունեցել շատ ավելի վաղ, քան ստեղծվել ու տարածվել են թվային արժույթները։

Կրիպտոարժույթներին դեմ արտահայտվողների մի խումբ էլ պնդում է, որ էլետրոնային ակտիվը ֆինանսական փուչիկի կամ բուրգի տարատեսակ է, այնինչ, ըստ պատգամավորի այս փաստարկն անգամ թույլ քննադատության չի դիմանում, քանի որ բազմաթիվ պետություններ հրաժարվել են թղթային փողերի համար նախկինում գոյություն ունեցող և դրանց ապահովող ոսկե ստանդարտից՝ հիմնականում ոսկու պաշարների սահմանափակ լինելու և պատերազմների ժամանակ այդ պաշարների էլ ավելի կրճատման հետեւանքով։

Այն պնդումները,  որ կրիպտոարժույթի ոլորտում ներդրում կատարելը բարձր ռիսկային է, պատգամավորը չի ժխտում, սակայն պնդում է, որ գոյություն ունի տնտեսագիտական կանոն՝ ռիսկն ու եկամուտն ուղիղ համեմատական են, այսինքն՝ որքան բարձր է ռիսկը, այնքան բարձր կարող է լինել եկամուտը։

 Էդմոն Մարուքյանը իր հեղինակած նախագծով առաջարկում է հրաժարվել ավելորդ բյուրոկրատիայից և մայնինգի համար լիցենզավորման պարտադիր պահանջ չսահմանել, ինչպես Գերմանիայում, որտեղ այդ գործունեության համար լիցենզիա չի պահանջվում: Ընդ որում՝ եվրոպական այս երկրում թվային ակտիվներն օրինական են ու կարգավորվում են արտարժույթի իրավական ռեժիմով, իսկ ոլորտի այլ առաջատար երկրներում, օրինակ Էստոնիայում լիցենզիան պարզագույն եղանակով տրվող փաստաթուղթ է:

 Պատգամավորը նախագծով առաջարկում է նաև այդ գործունեությունը նախնական փուլում ազատել հարկերից, փոխարենը անցկացնել այդ գործունեությամբ զբաղվող անհատների կամ ընկերությունների էլեկտրոնային հաշվառում:

Օրինագծի հեղինակն համոզված է, որ նախագծի ընդունման դեպքում  բոլորը հավասարապես հնարավորություն կստանան զբաղվելու մայնինգով և դրա միջոցով գումար վաստակելու, կբարձրանա ինքնազբաղվածության մակարդակը, կներգրավվեն լրացուցիչ ներդրումներ:  

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

PFAS պոլիմերների ազդեցությունը առողջության և շրջակա միջավայրի վրա

00:00 30.04.2025

PFAS պոլիմերների ազդեցությունը առողջության և շրջակա միջավայրի վրա

Եվրոպական շրջակա միջավայրի գործակալության նոր զեկույցը ահազանգում է՝ նախկինում համեմատաբար անվնաս համարվող PFAS պոլիմերները (հայտնի որպես “հավերժ քիմիական նյութեր”) կարող են լուրջ ռիսկեր ներկայացնել ինչպես մարդու առողջության, այնպես էլ շրջակա միջավայրի համար։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: PFAS պոլիմերներն օգտագործվում են ամենօրյա ապրանքներում՝ տեքստիլ, կոսմետիկա, էլեկտրոնիկա և նույնիսկ «կանաչ» տեխնոլոգիաներում։ Ինչո՞վ […] ...

Կաթիլային և անձրևացման ոռոգման համակարգեր. Արդյունավետության բարձրացում գյուղատնտեսությունում

23:58 29.04.2025

Կաթիլային և անձրևացման ոռոգման համակարգեր. Արդյունավետության բարձրացում գյուղատնտեսությունում

Կաթիլային և անձրևացման ոռոգման համակարգերը կազմում են ժամանակակից գյուղատնտեսական ոռոգման հիմքը՝ խնայելով ջրային ռեսուրսները և բարձրացնելով բերքի որակական և քանակական հատկանիշները: Այս մասին հայտնել են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից: Կաթիլային և անձրևացման ոռոգման համակարգերը բաղկացած են հետևյալ հանգույցներից և տարրերից՝ Ջրաղբյուր (պոմպակայան կամ ինքնահոս ճնշումային) Ֆիլտրացման հանգույց Պարարտանյութի պատրաստման և ներմուծման հանգույց Գլխավոր խողովակաշար Ճնշման կարգավորիչներ […] ...

Հաջողության պատմություն՝ Նոր Կյանքից

23:57 29.04.2025

Հաջողության պատմություն՝ Նոր Կյանքից

Աշխատելու համար հարազատ գյուղից Գյումրի տեղափոխվելու միտքը Քրիստինան փոխեց համավարակից հետո: Նա դիմեց Կառավարության աջակցության կորոնավիրուսի հետևանքների հաղթահարման 19-րդ ծրագրին ու Վարդաքարում հիմնեց սեփական ընտանեկան փոքրիկ բիզնեսը, իսկ ամիսներ առաջ տեղափոխվել է Նոր Կյանք ու գործին նոր տեմպ տվել: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հյուրընկալեց Վրաստանի նախագահին

23:56 29.04.2025

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հյուրընկալեց Վրաստանի նախագահին

Ապրիլի 29-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրընկալեց պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլիին։ Ողջունելով նախագահի այցը Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին` Հայոց Հայրապետն անդրադարձավ երկու ժողովուրդների դարավոր բարեկամությանը։ Այս առնչությամբ Նորին Սրբությունը նկատեց, որ պատմության ընթացքում հայ և վրաց ժողովուրդները, ապավինած իրենց քրիստոնեական […] ...

Երևանում անցկացվել է պարին նվիրված ֆլեշմոբ

23:53 29.04.2025

Երևանում անցկացվել է պարին նվիրված ֆլեշմոբ

Պարի միջազգային օրվա շրջանակում ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ ՀՀ մարզերում և Երևանում անցկացվել է պարին նվիրված հանրային արշավ՝ ֆլեշմոբի ձևաչափով: Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Երևանում ֆլեշմոբն իրականացվել է 4 հարթակում՝ Ազատության հրապարակում, Հյուսիսային պողոտայում, Հանրապետության հրապարակում և ԿԳՄՍ նախարարության մուտքին հարող տարածքում: Ֆլեշմոբը մեկնարկել է ավանդական քոչարու երաժշտությամբ․ քոչարին ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական […] ...

Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 50-ամյա տղամարդու դին

23:49 29.04.2025

Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 50-ամյա տղամարդու դին

Ապրիլի 22-ին հաղորդվել էր 1975 թվականին ծնված Արման Մարտիրոսյանի անհետ կորելու մասին: Համայնքային ոստիկանության Լոռու մարզային վարչության, Ստեփանավանի բաժնի և Փրկարար ծառայության Լոռու մարզի ծառայողների համատեղ ձեռնարկած որոնողական աշխատանքների արդյունքում ապրիլի 25-ին՝ ժամը 13.30-ի սահմաններում, Ստեփանավան քաղաքի Աշոտաբերդ թաղամասի հարակից անտառում հայտնաբերվել է Արման Մարտիրոսյանի դին՝ ծառից կախված վիճակում: Կատարվում է նախաքննություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի […] ...

BACK_TO_TOP