«Ելք»-ն ընդունել է կառավարության առաջարկները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 04 2025
  • $
    389.45
  • RUBLE
    4.78
  • 443.12
WEATHER
+9.09 oC

«Ելք»-ն ընդունել է կառավարության առաջարկները

16:10 13.03.2018

ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը բացարձակ կողմ ձայներով դրական եզրակացություն է տվել ԱԺ «Ելք» խմբակցության անդամ Մանե Թանդիլյանի հեղինակած «Հաշվապահական հաշվառման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ օրենդրական փաթեթին: 

Վաղօրոք հայտնել էինք, որ Մանե Թանդիլյանը ներկայացրել էր «Հաշվապահական հաշվառման մասին» նախագիծ, որով առաջարկում էր խոշոր հարկ վճարողներին օրենքով պարտադրել, որպեսզի 5 օրյա ժամկետում քաղաքացու դիմումի հիման վրա էլեկտրոնային կամ տպագիր տարբերակով տրամադրեն իրենց կազմակերպության ֆինանսական հաշվետվությունը, ինչպես նաև առաջարկել էր այդ պահանջը չկատարելու դեպքում կիրառել խոշոր տուգանքներ:  

Կառավարությունը, սակայն, առաջարկել էր օրենքի նախագծի հեղինակին վերանայել ու լրամշակել նախագիծը, ինչպես նաև ներկայացրել էր առաջարկների իրենց փաթեթը: 

Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նիստի ժամանակ Մանե Թանդիլյանը տեղեկացրել է, որ ընդունել է կառավարության, ինչպես նաև Ծառուկյան խմբակցության կողմից ներկայացրած բոլոր առաջարկները ու նախնական տարբերակի համեմատ էականորեն փոփոխել նախագիծը, բայց հիմնական սկզբունքը, այն է՝ քաղաքացուն տեղեկատվություն տրամադրվելը, պահպանվել է: 

Ֆինանսների նախարարության առաջարկի համաձայն նախագծից  հանվել է հաշվետվություն ներկայացնելու թղթային տարբերակը, այդ թվում՝ մամուլով հրապարակելը: Փոխարենը պարտադրվում է խոշոր հարկ վճարողներին ֆինանսական հաշվետվությունները հրապարակել իրենց կայքում կամ «Ազդարարում»: Իսկ իրավաբանական ու ֆիզիկական անձանց պահանջի դեպքում խոշոր հարկ վճարողները պետք է ոչ թե 5, այլ 10-օրյա ժամկետում նրանց տրամադրեն այն հղումը, որտեղ տեղադրված է տվյալ ընկերության հաշվետվությունը: 

Ինչ վերաբերում է տուգանքների չափին, ապա դրանք մնում են այսօր գործող օրենքի սահմանած չափով, այսինքն՝ ֆիզիկական և իրավաբանական անձանց երկրորդ անգամ տեղեկատվություն չտրամադրող ընկերությունը կտուգանվի 500 հազար դրամի չափով: 

Ի դեպ օրենքի նախագծում նաև ամրագրվել է, որ խոշոր հարկ վճարողները պարտավոր են այդ տեղեկատվությունը տրամադրել անվճար:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

PFAS պոլիմերների ազդեցությունը առողջության և շրջակա միջավայրի վրա

00:00 30.04.2025

PFAS պոլիմերների ազդեցությունը առողջության և շրջակա միջավայրի վրա

Եվրոպական շրջակա միջավայրի գործակալության նոր զեկույցը ահազանգում է՝ նախկինում համեմատաբար անվնաս համարվող PFAS պոլիմերները (հայտնի որպես “հավերժ քիմիական նյութեր”) կարող են լուրջ ռիսկեր ներկայացնել ինչպես մարդու առողջության, այնպես էլ շրջակա միջավայրի համար։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: PFAS պոլիմերներն օգտագործվում են ամենօրյա ապրանքներում՝ տեքստիլ, կոսմետիկա, էլեկտրոնիկա և նույնիսկ «կանաչ» տեխնոլոգիաներում։ Ինչո՞վ […] ...

Կաթիլային և անձրևացման ոռոգման համակարգեր. Արդյունավետության բարձրացում գյուղատնտեսությունում

23:58 29.04.2025

Կաթիլային և անձրևացման ոռոգման համակարգեր. Արդյունավետության բարձրացում գյուղատնտեսությունում

Կաթիլային և անձրևացման ոռոգման համակարգերը կազմում են ժամանակակից գյուղատնտեսական ոռոգման հիմքը՝ խնայելով ջրային ռեսուրսները և բարձրացնելով բերքի որակական և քանակական հատկանիշները: Այս մասին հայտնել են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից: Կաթիլային և անձրևացման ոռոգման համակարգերը բաղկացած են հետևյալ հանգույցներից և տարրերից՝ Ջրաղբյուր (պոմպակայան կամ ինքնահոս ճնշումային) Ֆիլտրացման հանգույց Պարարտանյութի պատրաստման և ներմուծման հանգույց Գլխավոր խողովակաշար Ճնշման կարգավորիչներ […] ...

Հաջողության պատմություն՝ Նոր Կյանքից

23:57 29.04.2025

Հաջողության պատմություն՝ Նոր Կյանքից

Աշխատելու համար հարազատ գյուղից Գյումրի տեղափոխվելու միտքը Քրիստինան փոխեց համավարակից հետո: Նա դիմեց Կառավարության աջակցության կորոնավիրուսի հետևանքների հաղթահարման 19-րդ ծրագրին ու Վարդաքարում հիմնեց սեփական ընտանեկան փոքրիկ բիզնեսը, իսկ ամիսներ առաջ տեղափոխվել է Նոր Կյանք ու գործին նոր տեմպ տվել: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հյուրընկալեց Վրաստանի նախագահին

23:56 29.04.2025

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հյուրընկալեց Վրաստանի նախագահին

Ապրիլի 29-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրընկալեց պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլիին։ Ողջունելով նախագահի այցը Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին` Հայոց Հայրապետն անդրադարձավ երկու ժողովուրդների դարավոր բարեկամությանը։ Այս առնչությամբ Նորին Սրբությունը նկատեց, որ պատմության ընթացքում հայ և վրաց ժողովուրդները, ապավինած իրենց քրիստոնեական […] ...

Երևանում անցկացվել է պարին նվիրված ֆլեշմոբ

23:53 29.04.2025

Երևանում անցկացվել է պարին նվիրված ֆլեշմոբ

Պարի միջազգային օրվա շրջանակում ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ ՀՀ մարզերում և Երևանում անցկացվել է պարին նվիրված հանրային արշավ՝ ֆլեշմոբի ձևաչափով: Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Երևանում ֆլեշմոբն իրականացվել է 4 հարթակում՝ Ազատության հրապարակում, Հյուսիսային պողոտայում, Հանրապետության հրապարակում և ԿԳՄՍ նախարարության մուտքին հարող տարածքում: Ֆլեշմոբը մեկնարկել է ավանդական քոչարու երաժշտությամբ․ քոչարին ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական […] ...

Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 50-ամյա տղամարդու դին

23:49 29.04.2025

Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 50-ամյա տղամարդու դին

Ապրիլի 22-ին հաղորդվել էր 1975 թվականին ծնված Արման Մարտիրոսյանի անհետ կորելու մասին: Համայնքային ոստիկանության Լոռու մարզային վարչության, Ստեփանավանի բաժնի և Փրկարար ծառայության Լոռու մարզի ծառայողների համատեղ ձեռնարկած որոնողական աշխատանքների արդյունքում ապրիլի 25-ին՝ ժամը 13.30-ի սահմաններում, Ստեփանավան քաղաքի Աշոտաբերդ թաղամասի հարակից անտառում հայտնաբերվել է Արման Մարտիրոսյանի դին՝ ծառից կախված վիճակում: Կատարվում է նախաքննություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի […] ...

BACK_TO_TOP