Արծվիկ Մինասյանն ընդունել է Լիբանանի զբոսաշրջության նախարար Ավետիս Կիտանյանին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+24.09 oC

Արծվիկ Մինասյանն ընդունել է Լիբանանի զբոսաշրջության նախարար Ավետիս Կիտանյանին

19:26 24.08.2018

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը օգոստոսի 24-ին ընդունել է Լիբանանի զբոսաշրջության նախարար Ավետիս Կիտանյանին։

Հանդիպմանը մասնակցել են ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Մանե Ադամյանը, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Հռիփսիմե Գրիգորյանը, նախարարի խորհրդական Արեգ Ղարաբեկյանը, նախարարության միջազգային համագործակցության վարչության պետ Արմեն Այվազյանը։

Ողջունելով Ավետիս Կիտանյանին՝ Արծվիկ Մինասյանը նշել է, որ ուրախ է ընդունել իրեն նոր Հայաստանում և պատրաստակամ է համատեղել ջանքերը՝ զարգացնելու և նոր որակ հաղորդելու զբոսաշրջության ոլորտում փոխշահավետ համագործակցությանը։

«Մեր երկրում կատարված փոփոխությունը հույսի փոփոխություն է, և անհրաժեշտ է ամրապնդել այդ հույսը հասարակության մեջ։ Որպես նախարար շատ եմ կարևորում դա և պատրաստ եմ անել առավելագույնը մեր երկրի տնտեսության զարգացումն ապահովելու համար»,- ասել է Արծվիկ Մինասյանը։

Ավետիս Կիտանյանը տեղեկացրել է, որ տպավորված է հայաստանյան փոփոխություններով և հավելել, որ հաճելի է կրկին հանդիպել այս նախարարությունում և շարունակել սերտ համագործակցությունը, որը սկիզբ է առել Հայաստանում և Լիբանանում ոլորտի պատասխանատուների հետ մի շարք հանդիպումների ընթացքում։

«Զբոսաշրջությունն այն ոլորտն է, որը կարող է արագ դառնալ տնտեսական զարգացման հիմնական աղբյուր։ Այս ուղղությամբ փորձենք համատեղ օգտակար աշխատել»,- ասել է Ավետիս Կիտանյանը և իր պատրաստակամությունը հայտնել ջանքեր գործադրելու երկու բարեկամ երկրների զբոսաշրջության ոլորտների զարգացման ուղղությամբ։

Զրուցակիցները գոհունակություն են հայտնել ընթացիկ տարվա առաջին կիսամյակում գրանցված արդյունքների վերաբերյալ (ըստ վիճակագրական տվյալների՝ Լիբանանից Հայաստան ժամանած զբոսաշրջիկների թիվը կազմել է 3437 մարդ, նախորդ տարվա 2410-ի դիմաց, աճը նախորդ տարվա համեմատ կազմել է 42․6 տոկոս), միևնույն ժամանակ նշելով, որ կա զարգացման մեծ ներուժ և հնարավորություն։

Հանդիպման ընթացքում քննարկվել են զբոսաշրջության ոլորտի զարգացման հնարավորություններին առնչվող խնդիրներ, այդ թվում՝ նոր զբոսաշրջային ձևերի զարգացման, զբոսաշրջության ենթակառուցվածքների բարելավման, ինչպես նաև տուրօպերատորների և լրագրողների խմբերի փոխայցելությունների, հանդիպումների և համագործակցության կազմակերպման հարցեր։

Կողմերը պայմանավորվել են հետագա համագործակցության քայլերը և գործողությունները առավել առարկայական նախապատրաստել և քննարկել Արծվիկ Մինասյանի՝ ընթացիկ տարվա աշնանը նախատեսվող Լիբանան և Սիրիա այցի ժամանակ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սիլիկոնյան հովտի ամենաազդեցիկ հայերից մեկին՝ Ռազմիկ Հովակիմյանին, շնորհվել է ՀՀ քաղաքացիություն

20:33 04.07.2025

Սիլիկոնյան հովտի ամենաազդեցիկ հայերից մեկին՝ Ռազմիկ Հովակիմյանին, շնորհվել է ՀՀ քաղաքացիություն

Firebird AI ընկերության համահիմնադիր, մի քանի տեխնոլոգիական ընկերությունների հիմնադիր Ռազմիկ Հովակիմյանը ստացել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն։ Անձնագիրը Ռազմիկ Հովակիմյանին հանձնել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը, հայտնում են ՀՀ ԲՏԱՆ-ից։ «Ռազմիկ Հովակիմյանը միջազգային հաջողությունների հասած գործարար է, որը տարիներ շարունակ բարձր ղեկավար պաշտոններ է զբաղեցրել ճապոնական տեխնոլոգիական հսկա Rakuten կորպորացիայում՝ մասնակցելով ընկերության գլոբալ […] ...

Axios. Թրամփը և Զելենսկին քննարկել են Կիևին ՀՕՊ համակարգերի մատակարարումը

20:25 04.07.2025

Axios. Թրամփը և Զելենսկին քննարկել են Կիևին ՀՕՊ համակարգերի մատակարարումը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Վլադիմիր Զելենսկին հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Ուկրաինային ՀՕՊ համակարգերի մատակարարումը։ Այս մասին X-ում հայտնել է ամերիկյան Axios ինտերնետային պորտալի լրագրող Բարակ Ռավիդը։ Նրա աղբյուրների փոխանցմամբ՝ զրույցը տեղի է ունեցել հուլիսի 4-ի առավոտյան՝ Արևելյան ափի ժամանակով, և տևել է մոտ 40 րոպե։ Բրիտանական Financial Times թերթը հուլիսի 3-ին, հղում անելով աղբյուրներին, […] ...

Շվյոնտեկը կամային հաղթանակով դուրս է եկել երրորդ շրջան․  Ուիմբլդոն

20:15 04.07.2025

Շվյոնտեկը կամային հաղթանակով դուրս է եկել երրորդ շրջան․ Ուիմբլդոն

Լեհ թենիսիստուհի Իգա Շվյոնտեկը դուրս է եկել «Մեծ սաղավարտի» տարվա երրորդ մրցաշարի՝ «Ուիմբլդոնի» երրորդ շրջան: Երկրորդ շրջանում աշխարհի չորրորդ ռակետը կամային հաղթանակ է տարել ամերիկուհի Քեթի Մըքնեյլիի դեմ մրցախաղում (5-7, 6-2, 6-1): Շվյոնտեկի հաջորդ մրցակիցը կլինի աշխարհի 54-րդ ռակետ, ամերիկուհի Դանիել Քոլինզը: ...

Սրբուհի Գալյանը մասնակցել է «ՀԸԳՀ. Հեռանկարի և գործողությունների միջև կապի ամրապնդում» խորագրով աշխատաժողովին

20:07 04.07.2025

Սրբուհի Գալյանը մասնակցել է «ՀԸԳՀ. Հեռանկարի և գործողությունների միջև կապի ամրապնդում» խորագրով աշխատաժողովին

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը ելույթով է հանդես եկել Ազգային ժողովի Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ կազմակերպված՝ «ՀԸԳՀ. Հեռանկարի և գործողությունների միջև կապի ամրապնդում» խորագրով աշխատաժողովին, որին մասնակցում էին նաև Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը, ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը և Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը, այս […] ...

SHANTNEWS

20:00 04.07.2025

SHANTNEWS

Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականն ընկերական հանդիպումներ կանցկացնի Իսպանիայի ընտրանու  հետ

19:54 04.07.2025

Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականն ընկերական հանդիպումներ կանցկացնի Իսպանիայի ընտրանու հետ

Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքականը սեպտեմբերին երկու ընկերական հանդիպում կանցկացնի Իսպանիայի հավաքականի հետ: Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը։ Հանդիպումները կկայանան Պամպլոնայում և Տուդելայում՝ սեպտեմբերի 19-ին և 21-ին: Այս հանդիպումներով Հայաստանի հավաքականը կսկսի նախապատրաստությունը ֆուտզալի Եվրոպայի առաջնությանը, որը կկայանա 2026 թ. հունվարի 20-ից փետրվարի 7-ը: Հիշեցնենք, որ Իսպանիան ֆուտզալի աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն է: ...

BACK_TO_TOP