16:25 15.03.2018
Եթե մենք գտնենք այն հարցի պատասխանը, թե ինչու տիեզերքը գոյություն ունի, ապա դա կլինի մարդկային մտքի հաղթանակը, քանի որ այդ ժամանակ մենք կիմանանք Աստծո միտքը:
Մարդ, որը փոխել է տիեզերքի մասին ժամանակակից պատկերացումները. այսպես են բնութագրում աշխարհահռչակ գիտնական Սթիվեն Հոքինգին: Ֆիզիկոս-տեսաբանը հանրահայտ դարձավ 1988թ.՝ իր գրքի տպագրումից հետո: «Ժամանակի համառոտ պատմություն». այսպես էր վերնագրված տիեզերքի կառուցվածքը, ծագումը, զարգացումը և հետագա ճակատագիրը ներկայացնող նրա գիրքը, որը հասարակ ընթերցողին առանց մասնագիտական տերմինների ներկայացնում էր տիեզերքը: 20 տարվա ընթացքում գիրքը դարձավ բեսթսելլեր և վաճառվեց ավելի քան 10 միլիոն օրինակով:
21 տարեկանում Հոքինգի մոտ ախտորոշվեց կողային ամիոտրոֆիկ սկլերոզ: Հիվանդության առաջին ախտանիշները հայտնվել էին ուսանողության տարիներին: Հոքինգի մարմինն աստիճանաբար անշարժացավ. նա կորցրեց անգամ խոսելու ունակությունը, բայց որոշ ժամանակ անց վերագտավ այն խոսքի համակարգչային սինթեզատորի միջոցով: Այդ ժամանակ բժիշկները կարծում էին, որ Հոքինգին ընդամենը 2 տարվա կյանք է մնացել, սակայն գիտնականը հակառակն ապացուցեց: Նույնիսկ լիովին կաթվածահար վիճակում նա զբաղվում էր գիտությամբ, դասավանդում ու երբեք չէր հուսահատվում:
«Ես մահից չեմ վախենում, բայց նաև չեմ շտապում մահանալ: Ես դեռ շատ անելիքներ ունեմ», – հարցազրույցներից մեկի ժամանակ նշել է Հոքինգը:
Ի դեպ, 2016թ. Հոքինգը հայտարարել էր, որ գիտության նկատմամբ սեր է ձեռք բերել՝ շնորհիվ իր ուսուցչի՝ հայազգի մաթեմատիկոս Տիգրան Թահթայի: Այս մասին նա խոսել էր Global Teacher Prize մրցանակաբաշխության արդյունքների հրապարակմանը նվիրված ուղերձում:
«Ուսուցիչներից շատերը ձանձրալի էին, բայց ոչ պրն. Թահթան: Նրա դասերը կենդանի էին և գրավիչ: Ամեն ինչ կարող էր քննարկման առարկա դառնալ: Մենք միասին ենք գնել իմ առաջին համակարգիչը: Պրն. Թահթայի շնորհիվ ես Քեմբրիջում դարձա մաթեմատիկայի պրոֆեսոր՝ զբաղեցնելով մի պաշտոն, որը ժամանակին զբաղեցնում էր Իսահակ Նյուտոնը», – նշել է գիտնականը:
Հոքինգի անձնական կյանքը նույնպես բարդ էր: Նա առաջին կնոջից 3 երեխա ուներ: Կինը հոգ էր տանում նրա մասին, սակայն 1999թ. Հոքինգը հեռացավ կնոջից և ամուսնացավ իրեն խնամող բուժքրոջ հետ: Հետագայում նրանք նույնպես ամուսնալուծվեցին:
Հոքինգի առաջին կնոջ՝ Ջեյնի հուշագրության հիման վրա 2014թ. նկարահանվել է Սթիվեն Հոքինգի մասին պատմող «Ամեն ինչի տեսություն» ֆիլմը:
Հոքինգի կամքի ուժը հիացնում էր բոլորին: Հիվանդության բարդացմանը զուգընթաց նրա վճռականությունն ավելի էր աճում: 2007թ. Հոքինգը դարձավ ամիոտրոֆիկ սկլերոզով տառապող առաջին մարդը, ով անձամբ զգաց անկշռությունը:
«Ես դրական շատ բան չեմ կարող ասել այս հիվանդության մասին, սակայն այն ինձ սովորեցրել է չխղճալ ինքս ինձ և շարունակել զբաղվել իմ գործով: Ես հիմա ավելի երջանիկ եմ, քան նախքան հիվանդությունս», – ասել է Հոքինգը:
Մահվանից ամիսներ առաջ Հոքինգը նախազգուշացում էր արել մարդկությանը: Լեգենդար ֆիզիկոսը վստահ էր, որ եթե մարդկությունը ցանկանում է գոյատևել, ապա պետք է առաջիկա 200 տարիների ընթացքում հեռանա Երկրից ու բնակության պայմաններ ստեղծի այլ մոլորակներում: Գիտնականը վստահ էր, որ մարդկային քաղաքակրթությունը կարող է կործանվել որևէ աղետի հետևանքով՝ աստերոիդի հարվածի, մոլորակի գերբնակեցման կամ, գուցե, կլիմայական փոփոխությունների:
Ի դեպ, ֆիզիկոս տեսաբանի մահվան օրը՝ մարտի 14-ը, համընկել է մեծանուն ֆիզիկոս տեսաբան Ալբերտ Էյնշտեյնի ծննդյան օրվա հետ: Բացի այդ, հենց մարտի 14-ին են մաթեմատիկոսները տոնում Պի թվի օրը:
15:43 21.08.2025
Մյանմայում 5.4 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել5.4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Մյանմայի հարավում՝ Յանգոն քաղաքի մոտակայքում, հայտնում է Թաիլանդի օդերևութաբանական ծառայությունը: Գերատեսչության տվյալներով՝ օջախը գտնվել է Անդամանյան ծովում` 10 կմ խորության վրա։ Ավելի թույլ ցնցումներ են գրանցվել Նայպիդո քաղաքի տարածքում։ Ավերածությունների կամ զոհերի մասին տեղեկություններ չկան։ ...
15:35 21.08.2025
Սկսվել է Հայաստան-Իռլանդիա հանդիպման տոմսերի վաճառքըՍկսվել է Մունդիալի որակավորման փուլի Հայաստան – Իռլանդիա հանդիպման տոմսերի վաճառքը, հաղորդում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը։ Այսօրվանից տոմսերը հասանելի են լինելու tickets.ffa.am կայքում։ Ֆեդերացիան ևս մեկ անգամ հիշեցրել է, որ ինչպես այս, այնպես էլ հավաքականի հաջորդ խաղերում տոմսերի վաճառքը միայն առցանց է լինելու, ֆիզիկական վաճառք չի նախատեսվում։ Հայաստան – Իռլանդիա հանդիպումը կկայանա սեպտեմբերի […] ...
15:28 21.08.2025
Մալաթիայի համայնքային ոստիկանները հայտնաբերել են ինքնաձիգ ու ռազմամթերքՀամայնքային ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ մի քաղաքացի օգոստոսի 19-ին զանգահարել է 911 և հայտնել, որ Դալմայի այգիներում զենք-զինամթերք է թողել։ Նշված վայրում համայնքային ոստիկանները հայտնաբերել են պահեստատուփով ինքնաձիգ և տարբեր տրամաչափի 138 փամփուշտ։ ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնել քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։ ...
15:22 21.08.2025
Լավրովը նշել է Պուտին-Զելենսկի հանդիպման պայմաններըՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է հանդիպել Վլադիմիր Զելենսկիի հետ միայն այն դեպքում, եթե բոլոր հարցերը, որոնք պահանջում են քննարկում ամենաբարձր մակարդակով, լավ մշակվեն, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ պատրաստ է հանդիպել, այդ թվում՝ պարոն Զելենսկու հետ ՝ այն հասկացողությամբ, որ բոլոր հարցերը, որոնք պահանջում են […] ...
15:15 21.08.2025
Գեղարքունիքի մարզում նորոգման, կառուցման և վերակառուցման ընթացքի մեջ է 38 դպրոց. օգոստոսյան խորհրդակցություն Գավառում2025-2026 ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ հերթական օգոստոսյան խորհրդակցությունն անցկացվել է Գավառում՝ Գեղարքունիքի մարզի հանրակրթական, նախադպրոցական և արտադպրոցական ուսումնական հաստատությունների տնօրենների մասնակցությամբ: Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ջանիկ Բազեյանը, ԿԳՄՍ նախարարի խորհրդական Արտաշես Թորոսյանը, «ԿԶՆԱԿ» հիմնադրամի տնօրենի պաշտոնակատար Ժաննա Հարությունյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարարության հանրակրթության վարչության […] ...
15:07 21.08.2025
Արթուր Ալեքսանյանը կմասնակցի աշխարհի առաջնությանը․ ՀԸՖ-ն հերքում է UWW-ի տեղեկատվությունըՕլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը կմասնակցի սեպտեմբերի 13-21-ը կայանալիք աշխարհի առաջնությանը։ Այս մասին հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան: «Հարգելի հայրենակիցներ և ըմբշամարտի սիրահարներ, Եվս մեկ անգամ հորդորում ենք հետևել միայն Հայաստանի ըմբշամարտի պաշտոնական էջին: Այն, որ ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան հայտարարել է ԱԱ-ին մասնակցող նախնական կազմերը, դա չի նշանակում, որ դրանք վերջնական են: Ինչպես նաև, հարկ ենք […] ...