Պարզ ու համեղ. վերհիշում ենք հին հայկական ավանդական ուտեստները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 05 2025
  • $
    386.94
  • RUBLE
    4.81
  • 433.30
WEATHER
+11.26 oC

Պարզ ու համեղ. վերհիշում ենք հին հայկական ավանդական ուտեստները

20:05 14.03.2018

գառնի յարախ

Հայաստանը խոհանոցային բաղադրատոմսերի բազմազանությամբ ու յուրահատկություններով չի զիջում աշխարհում հայտնի խոհարարական մշակույթին: Դա մենք բազմիցս ապացուցել ենք միջազգային  մրցույթների ընթացքում: Իսկ թե որքանով ենք պահպանում այդ ավանդույթներն ու բաղադրատոմսերը, կարելի է պարզել՝ կարդալով ներքևում ներկայացված ուտեստների բաղդրատոմսերն ու փորձելով հիշել, թե երբ ենք մենք նշվածներից որևէ մեկը պատրաստել վերջին անգամ:

SHANTNEWS-ն առաջարկում է հայկական մի քանի հին ու համեղ ուտեստների բաղադրատոմսեր: Եթե անգամ ծանոթ չենք դրանց, ապա ճիշտ ժամանակն է դրանք ճաշացանկում ընդգրկելու համար:

Հայկական մշոշ

Անվանումն արդեն խոսում է կերակրատեսակի ծագման վայրի մասին: Հայկական խոհանոցի ավանդական այս կերակրատեսակը պատրաստվել է  հիմնականում Արևմտյան Հայաստանի հայկական ընտանիքներում: Անվանումն առաջացել է մըշմոշ՝ ծիրան բառից:

Ինչպես շատ հայկական ուտեստներ, պատրաստման ձևը բավականին հեշտ ու մատչելի է, միևնույն ժամանակ, բավական համեղ:

Անհրաժեշտ է ունենալ ոսպ, ընկույզ, ծիրանաչիր, սոխ, ձիթայուղ:

Պատրաստման ձևը 

Ոսպը թրջում ենք ու թողնում մի քանի ժամ: Այնուհետև այն եփում ենք, տրորում ու վրան լցնում սոխառածն ու ծիրանի լվացված չիրը: Խառնուրդը թույլ կրակի վրա եփում ենք մինչև 15 րոպե: Պատրաստվելուց հետո վրան ավելացնում ենք համեմունքներ (հիմնականում սև պղպեղ) և մաղադանոս:

Ուտեստը պահքային է:

 

Հայկական արիշտա

Կերակրատեսակը հայկական տարբեր շրջաններում մի քանի անվանումով է հայտնի՝ ռշտա, էրիշտա, դդմաճ, արշտա: Այն ձմեռային կերակրատեսակ է: Հայկական լավաշի պես այն նույնպես պատրաստվում է երկարատև օգտագործման համար, քանի որ բավական ուշ է փչանում: Բաղադրատոմը նույնպես շատ չի տարբերվում լավաշի բաղադրիչների շարքից՝ ալյուր, ջուր և աղ:

Պատրաստման ձևը

Խառնուրդից առաջացած խմորը բարակեցնում ենք, շերտերով կտրատում ու փռում, որպեսզի չորանա: Սննդարար այս կերակրատեսակի պատրաստման եղանակն իր բաղադրիչի պես պարզ է: Ջրով եփելուց հետո դրա վրա հաճախ ավելացրել են մսի կտորներ ու բանջարեղեն:

Կեր ու սուս

Այս ախորժելի խորտիկը մեզ է հասել Արևմտյան Հայաստանի Վանի նահանգից և Հայաստան է հասել վանեցիների կողմից: Ուտեստի բաղադրության մեջ կա բլղուր, սոխ, լոլիկ, տավարի միս, համեմունքներ, կանաչի, ջուր:

Պատրաստման ձևը

Խորտիկը պատրաստելու համար անհրաժեշտ է ոչ շատ մանր կտրատված սոխը տապակել, վրան ավելացնել եփած միսը: Տապակել այնքան ժամանակ, մինչև սոխը փոխի իր գույնը: Պետք է ուշադիր լինել, որ միսը չկոշտանա: Վրան ավելացնում ենք բլղուր, ջուր, լոլիկ ու կանաչեղեն ու շարունակում տապակել: Ավելացնում ենք համեմունքներն ու խորտիկը զարդարում թարմ կանաչիով: Մատուցվում է տաք վիճակում:

 

 

 

 

Գառնի յարախ

Ուտեստի անվանումն առաջացել է Գառնու երախ (Գառնու ձոր) արտահայտությունից՝ պատրաստման ձևի համար: Այս տաք ուտեստը մեծ տարածում ունի հատկապես Գառնու բնակիչների շրջանում:

Պատրաստման ձևը

Մանր կտրատած սոխը տապակել, վրան ավելացնել աղացած միսը, համեմել համեմունքներով ու մաղադանոսով, շարունակել տապակել:

Լոլիկը մանր կտրատել, համեմել ու եփել միջին կրակի վրա: Սմբուկը մեկումեջ կեղևազրկել, երկարությամբ կիսել. կտրել կտորների ներսի հատվածից ու տապակել: Կտրած մասի վրա լցնել տապակած միսն ու լոլիկի խառնուրդը: Կարելի է նաև պանիր ավելացնել վրան: Այս ամենը վերջնական եփման մակարդակի հասցնել ջեռոցում:

 

Այլազան

Անցում կատարենք հին հայկական ամառային, թեթև կերակրատեսակի: Այլազանը Արարատյան խոհանոցի ուտեստ է:

Անհրաժեշտ է սմբուկ, կարտոֆիլ, գլուխ սոխ, բուսական յուղ, բուլղարական պղպեղ, կանաչ լոբի, լոլիկ, խառը կանաչի և աղ:

Պատրաստման ձևը

Սմբուկը մաքրել, կլոր կտրատել ու վրան աղ լցնել: Մոտ 15 րեպե սպասելուց հետո եռացնել առաջացած ջուրն ու լվանալ սմբուկի կտորները: Կանաչ, կտրատված լոբին խաշել 25 րոպե:

Սմբուկի կտորները շարել թավայի մեջ, վրան բուսական յուղ լցնել, ավելացնել երկարությամբ կտրատված կարտոֆիլը, բուլղարական պղպեղը (նախընտրության դեպքում կարելի է օգտագործել նաև կծու պղպեղ), այնուհետև մանր կտրատված սոխը, եփած լոբին լոլիկը, խոշոր կտրատված կանաչին ու աղը: Կաթսայի մեջ մի փոքր ջուր լցնել, վրան շրջված ափսե դնել ու պակել կափարիչը: Եփել մինչև պատրաստ լինելը:

 

Բազրկանի կամ հովվի ճաշ

Աղցանը Մուսա լեռան խոհանոցից է հասել: Պատրաստելու համար պետք է կանաչ ձիթապտուղ, ընկույզ, կես գլուխ սոխ, լոլիկի մածուկ, ձիթայուղ:

 

Անի քաղցրավենիք

Վերջում հայկական աղանդերի մասին: Քաղցրավենիքը հայերն սկսել են պատրաստել է ավելի քան 10 դար առաջ: Բաղադրատոմսը մեզ է հասել 17-րդ դարում:

Պատրաստման ձևը

Պատրաստվում է բավական մատչելի 3 բաղադրիչներով՝ բողկով, մեղրով ու հնդկական ընկույզով: Այս ամենը պետք է մանր կտրատել ու խառնել միմյանց հետ: Յուրօրինակ ու հաճելի համադրություն է ստացվում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արգելափակված քաղաքացիներ, փլատակների տակ մնացած մեքենա. երկրաշարժի իմիտացիա Եղեգնաձորում

21:33 15.05.2025

Արգելափակված քաղաքացիներ, փլատակների տակ մնացած մեքենա. երկրաշարժի իմիտացիա Եղեգնաձորում

Մայիսի 13-ին «Վարվելակերպի կանոնները ուժգին երկրաշաժի դեպքում» թեմայով վարժանքը իրարանցում էր առաջացրել Եղեգնաձորում։ Փրկարար ծառայության հրամանատարաշտաբային ուսումնական վարժանքին հետևում էին Վայոց ձորի մարզային և քաղաքային իշխանության ներկայացուցիչներ, ՆԳՆ ոստիկանության ծառայողներ, դիտորդներ, քաղաքացիներ։ Այրվող հյուրանոց, արգելափակված քաղաքացիներ, փլատակների տակ մնացած մեքենա… Ըստ սցենարի՝ փրկարարները պետք է հյուրանոցից հնարավորինս արագ դուրս բերեին արգելափակված քաղաքացիներին, մարեին հրդեհը, փլատակում […] ...

Դե Բրույնեն նախապատվությունը տալիս է իտալական ակումբին

21:25 15.05.2025

Դե Բրույնեն նախապատվությունը տալիս է իտալական ակումբին

«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կևին Դե Բրույնեն մտադիր է տեղափոխվել «Նապոլի», գրում է Daily Mail-ը: Բելգիացին, որը պաշտոնապես հայտարարել է մրցաշրջանի ավարտից հետո անգլիական ակումբից հեռանալու մասին, նախապատվությունը տալիս է «Նապոլիին», քանի որ շատ է ցանկանում աշխատել թիմի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեի հետ: Իտալական ակումբը 33-ամյա ֆուտբոլիստին առաջարկում է 2 տարվա պայմանագիր: Դե Բրույնեի ծառայություններով հետաքրքրված […] ...

Հիմնանորոգվում է Ջրվեժից Գառնի տանող 14.7 կմ երկարությամբ ճանապարհը. ՏԿԵ նախարար

21:19 15.05.2025

Հիմնանորոգվում է Ջրվեժից Գառնի տանող 14.7 կմ երկարությամբ ճանապարհը. ՏԿԵ նախարար

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ հիմնանորոգվում է Ջրվեժից Գառնի տանող 14.7 կմ երկարությամբ ճանապարհը: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի

21:10 15.05.2025

Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 16-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11։00-17։00 Ձորափի փ. 130՝ «Մանկական երկաթուղի» և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Հրազդանի Կիրճ 9՝ «Լադա» ՍՊԸ, Հովհանիսյան առանձնատուն, Լեոյի փ. 20-101 առանձնատներ, Կոնդ թաղ. 53-99 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Մաշտոցի […] ...

«Վիլյառեալը» մոտ է  ՉԼ ուղեգիր նվաճելուն

20:58 15.05.2025

«Վիլյառեալը» մոտ է ՉԼ ուղեգիր նվաճելուն

Իսպանիայի Լա լիգայի 36-րդ տուրում «Վիլյառեալը» սեփական դաշտում 3-0 հաշվով հաղթել է «Լեգանեսին»։ «Վիլյառեալը» միավորների քանակը հասցրել է 64-ի և 5-րդ տեղում է։ Մարսելինո Գարսիա Տորալի գլխավորած թիմը Չեմպիոնների լիգայի գոտում է, 6-րդ տեղը զբաղեցնող «Բետիսից» այժմ առաջ է 6 միավորով ու մոտ է ակումբային գլխավոր եվրագավաթի ուղեգիր նվաճելուն։ ...

Օրենքում կատարված փոփոխություններով նոր հնարավորություններ կստեղծվեն տեղական ռազմարդյունաբերության զարգացման համար

20:50 15.05.2025

Օրենքում կատարված փոփոխություններով նոր հնարավորություններ կստեղծվեն տեղական ռազմարդյունաբերության զարգացման համար

ՀՀ ԱԺ մայիսի 15-ի արտահերթ նիստում հատուկ ընթացակարգով քննարկվել և 56 կողմ, 0 դեմ, 2 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ 2-րդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվել է ԱԺ պատգամավորներ Տրդատ Սարգսյանի և Արմեն Խաչատրյանի հեղինակած «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագիծը, որով իրավական հիմքեր են ստեղծվում ՀՀ կառավարության համար իր սեփականությունը հանդիսացող ռազմական նշանակության արտադրանքը կոնկրետ […] ...

BACK_TO_TOP