Շիրակի մարզում ստոմատոլոգների բողոքը շարունակվում է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 05 2025
  • $
    386.94
  • RUBLE
    4.81
  • 433.30
WEATHER
+11.26 oC

Շիրակի մարզում ստոմատոլոգների բողոքը շարունակվում է

18:03 14.03.2018

Այսօր աշխատանքային այցով Շիրակի մարզում է եղել առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը: Նա մի քանի բուժհաստատություն է այցելել: Նախարարի հետ հանդիպմանը սպասում էին նաև ստոմատոլոգները, որոնք օրեր առաջ բողոքի ակցիա էին կազմակերպել էլեկտրոնային առողջապահական համակարգի ներդրման դեմ, սակայն առողջապահության նախարարի փոխարեն նրանց հետ հանդիպել են նախարարության աշխատակիցը, հանրապետության գլխավոր ստոմատոլոգը և այն ընկերության ներկայացուցիչը, ում կոնցեսիոն կառավարման է հանձնված առողջապահության էլեկտրոնային համակարգը:

Համակարգի ներդրման շուրջ բուռն բանավեճ է ծավալվել, որի ընթացքում ստոմատոլոգները, ըստ էության, իրենց հուզող հարցերի պատասխանները չեն ստացել: Դրանցից առաջինը վերաբերում էր անձնական տվյալների գաղտնիությանը: Համակարգի ներդրմամբ բոլոր հիվանդների անձնական տվյալները հայտնվելու են համացանցային տիրույթում ու հասանելի են լինելու մրցակից բժիշկներին և ոչ միայն նրանց:

Հանրապետության գլխավոր ստոմատոլոգ Լազար Եսայանը նշել է, թե ծրագիրն իր սրտով է: Այն 1 տարի է, ինչ կիրառվում է այն ստոմատոլոգիական կլինիկաներում, որոնք պետպատվեր ունեն: Այդուամենայնիվ, ըստ գլխավոր ստոմատոլոգի, համակարգը ներդնելու և կիրառելու համար ժամանակ է պետք, ինչի համար էլ էլեկտրոնային համակարգի ներդրումը մարտի 1-ից հետաձգվել է 3 ամսով:

Բժիշկները պնդել են, թե գրանցումը նշանակում է նաև ամբողջ շրջանառության արտացոլում, ինչը հետագայում ատամնաբուժարանների հարկատեսակը փոխելու հիմք է՝ արտոնագրայինից շրջանառության հարկի: Այսօր էլ անպատասխան մնացած հարցերը ստոմատոլոգները պայմանավորվեցին գրության տեսքով ուղարկել կառավարություն, թեև մինչ այդ ևս մեկ նամակ էին հասցեագրել առողջապահության նախարարություն:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մայիսի 15-ը՝ կլիմայի միջազգային օր

21:49 15.05.2025

Մայիսի 15-ը՝ կլիմայի միջազգային օր

Մայիսի 15-ին աշխարհը նշում է Կլիմայի միջազգային օրը՝ վերստին ընդգծելով կլիմայական ճգնաժամի համաշխարհային նշանակությունն ու դրա հաղթահարման հրատապությունը։ Այս մասին հայտնել են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից: 1980-ականների վերջերից ի վեր կլիմայի փոփոխության վերաբերյալ քննարկումները դուրս են եկել գիտական շրջանակներից՝ դառնալով միջպետական բանակցությունների, քաղաքացիական շարժումների ու տնտեսական ռազմավարությունների առանցքում։ Այս օրը կոչ է՝ գիտակցելու մարդկային գործունեության […] ...

Արգելափակված քաղաքացիներ, փլատակների տակ մնացած մեքենա. երկրաշարժի իմիտացիա Եղեգնաձորում

21:33 15.05.2025

Արգելափակված քաղաքացիներ, փլատակների տակ մնացած մեքենա. երկրաշարժի իմիտացիա Եղեգնաձորում

Մայիսի 13-ին «Վարվելակերպի կանոնները ուժգին երկրաշաժի դեպքում» թեմայով վարժանքը իրարանցում էր առաջացրել Եղեգնաձորում։ Փրկարար ծառայության հրամանատարաշտաբային ուսումնական վարժանքին հետևում էին Վայոց ձորի մարզային և քաղաքային իշխանության ներկայացուցիչներ, ՆԳՆ ոստիկանության ծառայողներ, դիտորդներ, քաղաքացիներ։ Այրվող հյուրանոց, արգելափակված քաղաքացիներ, փլատակների տակ մնացած մեքենա… Ըստ սցենարի՝ փրկարարները պետք է հյուրանոցից հնարավորինս արագ դուրս բերեին արգելափակված քաղաքացիներին, մարեին հրդեհը, փլատակում […] ...

Դե Բրույնեն նախապատվությունը տալիս է իտալական ակումբին

21:25 15.05.2025

Դե Բրույնեն նախապատվությունը տալիս է իտալական ակումբին

«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կևին Դե Բրույնեն մտադիր է տեղափոխվել «Նապոլի», գրում է Daily Mail-ը: Բելգիացին, որը պաշտոնապես հայտարարել է մրցաշրջանի ավարտից հետո անգլիական ակումբից հեռանալու մասին, նախապատվությունը տալիս է «Նապոլիին», քանի որ շատ է ցանկանում աշխատել թիմի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեի հետ: Իտալական ակումբը 33-ամյա ֆուտբոլիստին առաջարկում է 2 տարվա պայմանագիր: Դե Բրույնեի ծառայություններով հետաքրքրված […] ...

Հիմնանորոգվում է Ջրվեժից Գառնի տանող 14.7 կմ երկարությամբ ճանապարհը. ՏԿԵ նախարար

21:19 15.05.2025

Հիմնանորոգվում է Ջրվեժից Գառնի տանող 14.7 կմ երկարությամբ ճանապարհը. ՏԿԵ նախարար

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ հիմնանորոգվում է Ջրվեժից Գառնի տանող 14.7 կմ երկարությամբ ճանապարհը: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի

21:10 15.05.2025

Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 16-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11։00-17։00 Ձորափի փ. 130՝ «Մանկական երկաթուղի» և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Հրազդանի Կիրճ 9՝ «Լադա» ՍՊԸ, Հովհանիսյան առանձնատուն, Լեոյի փ. 20-101 առանձնատներ, Կոնդ թաղ. 53-99 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Մաշտոցի […] ...

«Վիլյառեալը» մոտ է  ՉԼ ուղեգիր նվաճելուն

20:58 15.05.2025

«Վիլյառեալը» մոտ է ՉԼ ուղեգիր նվաճելուն

Իսպանիայի Լա լիգայի 36-րդ տուրում «Վիլյառեալը» սեփական դաշտում 3-0 հաշվով հաղթել է «Լեգանեսին»։ «Վիլյառեալը» միավորների քանակը հասցրել է 64-ի և 5-րդ տեղում է։ Մարսելինո Գարսիա Տորալի գլխավորած թիմը Չեմպիոնների լիգայի գոտում է, 6-րդ տեղը զբաղեցնող «Բետիսից» այժմ առաջ է 6 միավորով ու մոտ է ակումբային գլխավոր եվրագավաթի ուղեգիր նվաճելուն։ ...

BACK_TO_TOP