20:24 02.07.2023
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն արձագանքել է Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանի հայտարությանն այն մասին, որ Ալեն Սիմոնյանն իբր շրջափակումից հետո ոչ մի անգամ չի կապվել Արցախի ԱԺ նախագահի հետ։ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է արել․
«ԼՂ պատգամավոր Մետաքսե Հակոբյան հայտարարել է, որ ես իբր շրջափակումից հետո ոչ մի անգամ ԼՂ ԱԺ նախագահի հետ չեմ կապնվել:
Տեղեկացնեմ, որ այս տեղեկությունը բացարձակ սուտ է: Շրջափակումից հետո ես ու ԼՂ ԱԺ նախագահ մեկ անգամ չէ, որ շփվել ենք, բազմիցս զրուցել ենք: Շրջափակումից հետո, նաև բազմաթիվ շփումներ են եղել ԼՂ նախագահ՝ Արայիկ Հարությունյանի հետ։ Նշեմ նաև, որ դեռևս փետրվարին ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանին առաջարկել ենք միջխորհրդարանական հանձնաժողովի հեռավար նիստ անցկացնել: Արցախի ԱԺ նախագահը խնդրեց հետաձգել՝ պատճառաբանելով իր առողջական խնդիրը, և խոստացան զանգել, որ պայմանավորվենք նիստի անցկացման համար:
Այդպես էլ չզանգեցին:
Վերոնշյալ պատգամավորին առաջարկում եմ զերծ մնալ խոհանոցային մակարդակի խոսակցություններն օրակարգ բերելուց, հերքել իր կողմից տարածած սուտը և սեպ չխրել մեր հարաբերությունների մեջ»:
18:50 12.06.2025
Արթիկի ոստիկանները ջրատարում հայտնաբերել են զենք-զինամթերք22:30 11.06.2025
Հայաստանի հավաքականը` Եվրոպայի թիմային չեմպիոն18:45 12.06.2025
Սանեն որոշել է հեռանալ թոփ լիգաներից«Բավարիայի» եզրային հարձակվող Լերոյ Սանեն մոտ է «Գալաթասարայ» տեղափոխությանը, գրում է Ֆաբրիցիո Ռոմանոն: Կողմերի միջև բանակցություններն արագ են զարգանում: Թուրքական ակումբի ղեկավարությունը վստահ է, որ շուտով պայմանագիր կկնքի գերմանացի հարձակվողի հետ: Այդուհանդերձ, տրանսֆերային այս պայքարում մրցակցությունը մեծ է. մի շարք թիմեր նույնպես ցանկանում են ձեռք բերել Սանեին: Սանեն շաբաթներ շարունակ բանակցում էր «Բավարիայի» հետ պայմանագրի […] ...
18:40 12.06.2025
Իմ անկեղծ ցավակցությունն եմ հայտնում Հնդկաստանի ԱԳ նախարարին և Հնդկաստանի բարեկամ ժողովրդին. ՄիրզոյանՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ցավակցություն է հայտնել Air India ավիաընկերության ինքնաթիռի վթարի կապակցությամբ: «Խորը ցավով տեղեկացա Ահմեդաբադի օդանավակայանում ուղևորատար ինքնաթիռի կործանման մասին: Իմ անկեղծ ցավակցությունն եմ հայտնում Հնդկաստանի արտգործնախարար Սուբրամանյամ Ջայշանկարին և Հնդկաստանի բարեկամ ժողովրդին: Ուժ եմ մաղթում բոլոր նրանց ընտանիքներին, ովքեր տուժել են այս սրտակեղեք վթարից»,- գրել է նախարարը X-ի իր միկրոբլոգում: It […] ...
18:36 12.06.2025
Մշակույթը փոխադարձաբար հարստացնում է մարդկանց. Ժաննա Անդրեասյանը մասնակցել է Հայաստան-ԵՄ մշակութային երկխոսության աշխատաժողովինԿԳՄՍ նախարարությունը և Հայաստանում Եվրամիության պատվիրակությունը Կոմիտասի թանգարան-ինստիտուտում այսօր կազմակերպել են «Մշակույթի հարցերով քաղաքականության շուրջ» խորագրով աշխատաժողովը: Աշխատաժողովի բացմանը ներկա էին ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը, ՀՀ-ում եվրոպական երկրների դեսպաններ և դեսպանությունների ներկայացուցիչներ: ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է աշխատաժողովի մասնակիցներին՝ ընդգծելով, որ տարբեր ոլորտներում երկխոսության կայացումը վկայում է […] ...
18:30 12.06.2025
Տեղի է ունեցել ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների համար նախաձեռնված մշակութային դիվանագիտության չորրորդ միջոցառումըՀունիսի 11-ին Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների համար նախաձեռնված մշակութային դիվանագիտության չորրորդ միջոցառումը։ Ողջույնի խոսքերով հանդես են եկել ՀՀ ԱԳ նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչության պետ Հակոբ Սարգսյանը և Գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Սյուզաննա Խոջամիրյանը: Միջոցառման շրջանակներում հյուրերը առիթ են ունեցել ծանոթանալու թանգարանի […] ...
18:23 12.06.2025
Տեղի է ունեցել «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստըՎարչապետի աշխատակազմի ղեկավար, «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդի հերթական նիստը: ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը խորհրդի անդամներին ներկայացրել է մանրամասներ ծրագրի ընթացիկ աշխատանքների վերաբերյալ: Օրակարգի հարցերի շրջանակում քննարկվել է վարչապետի հանձնարարականի հիման վրա՝ պատասխանատու գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ աշխատանքային խմբի ձևավորման հետ կապված հարցը: Անդրադարձ է կատարվել նաև ընթացիկ […] ...
18:18 12.06.2025
Մխիթարյանն առաջին խաղացողը կլիներ, որին ես իմ թիմ կվերցնեի․ «Ինտերի» նորանշանակ գլխավոր մարզիչ«Ինտերի» նորանշանակ գլխավոր մարզիչ Կրիստիան Կիվուն 2024-ի հոկտեմբերին La Gazzetta dello Sport-ին տված հարցազրույցում շատ դրական էր արտահայտվել Հենրիխ Մխիթարյանի խաղի մասին: «Մխիթարյանն առաջին խաղացողը կլիներ, որին ես իմ թիմ կվերցնեի: Տեսել եմ՝ ինչպես է նա մարզվում, տեսել եմ նրա խաղային որակները, տեսել եմ՝ ինչպես է վերաբերում իր թիմակիցներին: Մեր օրերում հեշտ չէ գտնել ֆուտբոլիստների, […] ...