23:25 02.07.2023
Բելառուսը կլինի առաջինը այն երկրների շարքում, որոնք պատրաստ են հարթակ տրամադրել Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորմանն ուղղված հնարավոր բանակցությունների համար։ Այս մասին հայտարարել է Բելառուսի փոխարտգործնախարար Յուրի Ամբրազևիչը։
«Մեր ներուժը հայտնի է, մենք մեր դերը կկատարենք, եթե հարկ լինի: Մենք երբեք միջնորդներ չենք խնդրում, դա բազմիցս ընդգծել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: Մենք պատրաստ ենք տրամադրել այն ամենը, ինչ ունենք, կիսվել ում հետ անհրաժեշտ է և արդյունք ապահովելու համար․ ես համոզված եմ դրանում: Հետևաբար, եթե հանգամանքները ստեղծվեն, Մինսկը, կարծում եմ, առաջինը կլինի այս կարգի բանակցությունների համար»,- ասել է նա STV-ին տված հարցազրույցում:
Բելառուսի ԱԳՆ ղեկավարի տեղակալը նշել է, որ Մինսկը «ակնհայտ շահագրգռվածություն» ունի դրանում։
«Բելառուսը ցանկանում է մասնակից լինել այդ բանակցություններին, քանի որ մենք մեզ համար անվտանգության երաշխիքներ ենք ուզում։ Մեզ համար գլխավոր առաջնահերթությունն այն է, որ մեր երկինքը, թեև այսօր մոխրագույն է, մնա խաղաղ։ Այն, որ մեր տարածքը երբեք չռմբակոծվի, դա մեր գլխավոր պետական խնդիրն է, որ մեր ժողովուրդը կարողանա լիարժեք զարգանալ»,- պարզաբանել է Ամբրազևիչը։
22:30 11.06.2025
Հայաստանի հավաքականը` Եվրոպայի թիմային չեմպիոն18:30 12.06.2025
Տեղի է ունեցել ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների համար նախաձեռնված մշակութային դիվանագիտության չորրորդ միջոցառումըՀունիսի 11-ին Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների համար նախաձեռնված մշակութային դիվանագիտության չորրորդ միջոցառումը։ Ողջույնի խոսքերով հանդես են եկել ՀՀ ԱԳ նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչության պետ Հակոբ Սարգսյանը և Գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Սյուզաննա Խոջամիրյանը: Միջոցառման շրջանակներում հյուրերը առիթ են ունեցել ծանոթանալու թանգարանի […] ...
18:23 12.06.2025
Տեղի է ունեցել «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստըՎարչապետի աշխատակազմի ղեկավար, «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդի հերթական նիստը: ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը խորհրդի անդամներին ներկայացրել է մանրամասներ ծրագրի ընթացիկ աշխատանքների վերաբերյալ: Օրակարգի հարցերի շրջանակում քննարկվել է վարչապետի հանձնարարականի հիման վրա՝ պատասխանատու գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ աշխատանքային խմբի ձևավորման հետ կապված հարցը: Անդրադարձ է կատարվել նաև ընթացիկ […] ...
18:18 12.06.2025
Մխիթարյանն առաջին խաղացողը կլիներ, որին ես իմ թիմ կվերցնեի․ «Ինտերի» նորանշանակ գլխավոր մարզիչ«Ինտերի» նորանշանակ գլխավոր մարզիչ Կրիստիան Կիվուն 2024-ի հոկտեմբերին La Gazzetta dello Sport-ին տված հարցազրույցում շատ դրական էր արտահայտվել Հենրիխ Մխիթարյանի խաղի մասին: «Մխիթարյանն առաջին խաղացողը կլիներ, որին ես իմ թիմ կվերցնեի: Տեսել եմ՝ ինչպես է նա մարզվում, տեսել եմ նրա խաղային որակները, տեսել եմ՝ ինչպես է վերաբերում իր թիմակիցներին: Մեր օրերում հեշտ չէ գտնել ֆուտբոլիստների, […] ...
18:12 12.06.2025
Արդարադատության նախարարն ընդունել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարինԱրդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեին: Ընդգծելով Եվրոպայի խորհրդի հետ երկարամյա համագործակցության կարևորությունը՝ նախարարը նշել է, որ Եվրոպայի խորհրդի աջակցությամբ իրականացվող բարեփոխումները բազմաոլորտ բնույթ ունեն՝ ընդգրկելով արդարադատության համակարգի գրեթե բոլոր ուղղությունները։ Նախարարն անդրադարձել է արդարադատության ոլորտում իրականացվող ծրագրերին, սահմանադրական բարեփոխումներին և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարմանը՝ ընդգծելով Եվրոպայի […] ...
18:07 12.06.2025
Հուլիսի 1-ից ՀՀ-ից դեպի Վրաստան և հակառակ ուղղությամբ ոչ կանոնավոր ուղևորափոխադրումները կիրականացվեն ուղևորների ցուցակի առկայությամբ. ՏԿԵՆ2025 թվականի հուլիսի 1-ից «ՀՀ կառավարության և Վրաստանի կառավարության միջև միջազգային ավտոմոբիլային հաղորդակցության մասին» համաձայնագրի 4-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունից դեպի Վրաստան և հակառակ ուղղությամբ ոչ կանոնավոր ուղևորափոխադրումները պետք է իրականացվեն հսկիչ փաստաթղթի (ուղևորների ցուցակի) առկայությամբ։ Այս մասին տեղեկացնում են ՏԿԵ նախարարությունից: Հսկիչ փաստաթուղթը պետք է լրացված լինի էլեկտրոնային եղանակով և դրա տպագրված […] ...