Մեդվեդևը հայտարարել է միջուկային ապոկալիպսիսի հավանականության մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
12 06 2025
  • $
    383.48
  • RUBLE
    4.79
  • 444.68
WEATHER
+31.09 oC

Մեդվեդևը հայտարարել է միջուկային ապոկալիպսիսի հավանականության մասին

23:38 02.07.2023

 

Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը աշխարհում առճակատման լուծման ուղիներից մեկն անվանել է երրորդ համաշխարհային պատերազմը, որում հաղթողներ չեն լինի՝ նշելով, որ միջուկային ապոկալիպսիսը ոչ միայն հնարավոր է, այլև հավանական է։

«Առճակատման լուծման ուղիներից մեկը երրորդ համաշխարհային պատերազմն է։ Բայց դա ակնհայտորեն վատ է, քանի որ հաղթողներին չի երաշխավորվում հետագա բարգավաճումը, ինչպես դա եղավ նախորդ համաշխարհային պատերազմներից հետո։ Ամենայն հավանականությամբ, պարզապես հաղթողներ չեն լինի»,- գրել է Մեդվեդևը «Ռոսիյսկայա գազետա»-ում հրապարակված հոդվածում։

Նա ընդգծել է, որ անհնար է հաղթանակ ակնկալել այն աշխարհում, որտեղ եկել է միջուկային ձմեռը, երբ միլիոնավոր քաղաքներ ավերակ են, որտեղ էլեկտրամագնիսական հզոր ազդակի պատճառով էլեկտրականություն չկա, և հսկայական թվով մարդիկ մահացել են ճառագայթումից,  ռադիոակտիվ աղտոտումից, որտեղ տիրում են սարսափելի համաճարակներ և սով։

«Եվ այստեղ նշեմ մի բան, որը բոլոր տրամաչափի քաղաքական գործիչները չեն սիրում խոստովանել․ նման Ապոկալիպսիսը ոչ միայն հնարավոր է, այլև միանգամայն հավանական է»,- նշել է ԱԽ փոխնախագահը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տեղի է ունեցել «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը

18:23 12.06.2025

Տեղի է ունեցել «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը

Վարչապետի աշխատակազմի ղեկավար, «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդի հերթական նիստը: ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը խորհրդի անդամներին ներկայացրել է մանրամասներ ծրագրի ընթացիկ աշխատանքների վերաբերյալ: Օրակարգի հարցերի շրջանակում քննարկվել է վարչապետի հանձնարարականի հիման վրա՝ պատասխանատու գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ աշխատանքային խմբի ձևավորման հետ կապված հարցը: Անդրադարձ է կատարվել նաև ընթացիկ […] ...

Մխիթարյանն առաջին խաղացողը կլիներ, որին ես իմ թիմ կվերցնեի․ «Ինտերի» նորանշանակ գլխավոր մարզիչ

18:18 12.06.2025

Մխիթարյանն առաջին խաղացողը կլիներ, որին ես իմ թիմ կվերցնեի․ «Ինտերի» նորանշանակ գլխավոր մարզիչ

«Ինտերի» նորանշանակ գլխավոր մարզիչ Կրիստիան Կիվուն 2024-ի հոկտեմբերին La Gazzetta dello Sport-ին տված հարցազրույցում շատ դրական էր արտահայտվել Հենրիխ Մխիթարյանի խաղի մասին: «Մխիթարյանն առաջին խաղացողը կլիներ, որին ես իմ թիմ կվերցնեի: Տեսել եմ՝ ինչպես է նա մարզվում, տեսել եմ նրա խաղային որակները, տեսել եմ՝ ինչպես է վերաբերում իր թիմակիցներին: Մեր օրերում հեշտ չէ գտնել ֆուտբոլիստների, […] ...

Արդարադատության նախարարն ընդունել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին

18:12 12.06.2025

Արդարադատության նախարարն ընդունել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեին: Ընդգծելով Եվրոպայի խորհրդի հետ երկարամյա համագործակցության կարևորությունը՝ նախարարը նշել է, որ Եվրոպայի խորհրդի աջակցությամբ իրականացվող բարեփոխումները բազմաոլորտ բնույթ ունեն՝ ընդգրկելով արդարադատության համակարգի գրեթե բոլոր ուղղությունները։ Նախարարն անդրադարձել է արդարադատության ոլորտում իրականացվող ծրագրերին, սահմանադրական բարեփոխումներին և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարմանը՝ ընդգծելով Եվրոպայի […] ...

Հուլիսի 1-ից ՀՀ-ից դեպի Վրաստան և հակառակ ուղղությամբ ոչ կանոնավոր ուղևորափոխադրումները կիրականացվեն ուղևորների ցուցակի առկայությամբ. ՏԿԵՆ

18:07 12.06.2025

Հուլիսի 1-ից ՀՀ-ից դեպի Վրաստան և հակառակ ուղղությամբ ոչ կանոնավոր ուղևորափոխադրումները կիրականացվեն ուղևորների ցուցակի առկայությամբ. ՏԿԵՆ

2025 թվականի հուլիսի 1-ից «ՀՀ կառավարության և Վրաստանի կառավարության միջև միջազգային ավտոմոբիլային հաղորդակցության մասին» համաձայնագրի 4-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունից դեպի Վրաստան և հակառակ ուղղությամբ ոչ կանոնավոր ուղևորափոխադրումները պետք է իրականացվեն հսկիչ փաստաթղթի (ուղևորների ցուցակի) առկայությամբ։ Այս մասին տեղեկացնում են ՏԿԵ նախարարությունից: Հսկիչ փաստաթուղթը պետք է լրացված լինի էլեկտրոնային եղանակով և դրա տպագրված […] ...

SHANTNEWS

18:00 12.06.2025

SHANTNEWS

«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը․ օգնության են հասել փրկարարները

17:48 12.06.2025

«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը․ օգնության են հասել փրկարարները

Հունիսի 12-ին՝ ժամը 12:57-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթագյուղ գյուղի «Սուրբ Հովհաննես» կոչվող մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը․ սարալանջից իջեցնելու և շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները քաղաքացուն […] ...

BACK_TO_TOP