Հայաստանում սպառողին բուսայուղով կամ տրանսճարպաթթվով պատրաստված պաղպաղակ կտան ու պատասխանատվության չեն ենթարկվի – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 05 2025
  • $
    386.94
  • RUBLE
    4.81
  • 433.30
WEATHER
+11.26 oC

Հայաստանում սպառողին բուսայուղով կամ տրանսճարպաթթվով պատրաստված պաղպաղակ կտան ու պատասխանատվության չեն ենթարկվի

11:44 15.03.2018

Ամեն տարի մարտի 15-ին միջազգային հանրությունը նշում է Սպառողների իրավունքների պաշտպանության համաշխարհային օրը, որին նվիրված է ԱՄՆ նախագահ Ջոն Ֆ. Քենեդիի ելույթը Կոնգրեսում 1961-ին: Հայաստանում սպառողի իրավունքների պաշտպանվածությունից է խոսել ՀՀ ԳԱԱ Էկոկենտրոնի սննդի շղթայի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար Դավիթ Պիպոյանը՝ ընդգծելով, որ ՀՀ-ում սպառողի իրավունքները շարունակում են լիարժեքորեն չպաշտպանված մնալ:

«Սպառողը կարող է բացառապես կիրարկել իր ազատ ընտրության իրավունքը, եթե ունի պատշաճ տեղեկատվություն: Հաշվի առնելով, որ մեր երկրում միշտ չէ, որ սպառողը պատշաճ տեղեկատվության է արժանանում, ավելին ասեմ՝ միայն հենց այս օրերի ընթացքում ենք ականատես եղանք բազմաթիվ դեպքերի, երբ տնտեսվարողները կոնկրետ ապրանքների վրա մակնշում են անում՝ չունենալով համապատասխան սերտիֆիկացում, ինչը նաև սպառողին մոլորեցնող դեպք է», – ասել է Դավիթ Պիպոյանը:

Պիպոյանի հիշեցմամբ՝ ամբողջ աշխարհում անբարեխիղճ արտադրողի սանկցավորող համակարգն այնքան մեծ է, որ երկրորդ անգամ որևէ տնտեսվարող չի համարձակվում նույն բանն անել:

«Մեզ մոտ մեկից բողոքում ենք, հետո մյուսն է անում: Սանկցիաները խստացնելու ու նաև դիտարկման կարիք կա: Դիտարկել ոչ միայն մակնշումների համատեքստում, այլ որպես անբարեխիղճ մրցակցություն: Հայաստանում անբերեխիղճ մրցակցության սանկցիաները շատ ավելի խիստ են, քան մակնշմանը», – հավելել է Պիպոյանը

ՀՀ ԳԱԱ Էկոկենտրոնի սննդի շղթայի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավարը դժվարացել է նշել, թե Հայաստանն աշխարհում որերորդ երկիրն է սպառողների իրավունքների  պաշտպանությամբ:  Ըստ Դավիթ Պիպոյանի՝ դրա համար լուրջ ուսումնասիրություններ են անհրաժեշտ, որը արվաժ չէ:

«Իրականում սպառողի շահերի պաշտպանությունը բազմաթիվ բաղադրիչներ ունի, այդ թվում՝ առողջության վնասի դեպքում փոխհատուցման ինստիտուտը: Ինչը մեր երկրում դեռևս կայացած չէ: Այսինքն՝ մեզ կարող են բուսայուղով կամ տրանսճարպաթթվով  պաղպաղակ տալ կամ հակաբիոտիկով կաթ, և, բնականաբար, հետո որևէ մեկը սպառողներին փոխհատուցում չի տալիս: Այսինքն, նշանակում է, որ մեր երկրում սպառողները դեռևս պաշտպանված չեն», – ասել է Դավիթ Պիպոյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արգելափակված քաղաքացիներ, փլատակների տակ մնացած մեքենա. երկրաշարժի իմիտացիա Եղեգնաձորում

21:33 15.05.2025

Արգելափակված քաղաքացիներ, փլատակների տակ մնացած մեքենա. երկրաշարժի իմիտացիա Եղեգնաձորում

Մայիսի 13-ին «Վարվելակերպի կանոնները ուժգին երկրաշաժի դեպքում» թեմայով վարժանքը իրարանցում էր առաջացրել Եղեգնաձորում։ Փրկարար ծառայության հրամանատարաշտաբային ուսումնական վարժանքին հետևում էին Վայոց ձորի մարզային և քաղաքային իշխանության ներկայացուցիչներ, ՆԳՆ ոստիկանության ծառայողներ, դիտորդներ, քաղաքացիներ։ Այրվող հյուրանոց, արգելափակված քաղաքացիներ, փլատակների տակ մնացած մեքենա… Ըստ սցենարի՝ փրկարարները պետք է հյուրանոցից հնարավորինս արագ դուրս բերեին արգելափակված քաղաքացիներին, մարեին հրդեհը, փլատակում […] ...

Դե Բրույնեն նախապատվությունը տալիս է իտալական ակումբին

21:25 15.05.2025

Դե Բրույնեն նախապատվությունը տալիս է իտալական ակումբին

«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կևին Դե Բրույնեն մտադիր է տեղափոխվել «Նապոլի», գրում է Daily Mail-ը: Բելգիացին, որը պաշտոնապես հայտարարել է մրցաշրջանի ավարտից հետո անգլիական ակումբից հեռանալու մասին, նախապատվությունը տալիս է «Նապոլիին», քանի որ շատ է ցանկանում աշխատել թիմի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեի հետ: Իտալական ակումբը 33-ամյա ֆուտբոլիստին առաջարկում է 2 տարվա պայմանագիր: Դե Բրույնեի ծառայություններով հետաքրքրված […] ...

Հիմնանորոգվում է Ջրվեժից Գառնի տանող 14.7 կմ երկարությամբ ճանապարհը. ՏԿԵ նախարար

21:19 15.05.2025

Հիմնանորոգվում է Ջրվեժից Գառնի տանող 14.7 կմ երկարությամբ ճանապարհը. ՏԿԵ նախարար

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ հիմնանորոգվում է Ջրվեժից Գառնի տանող 14.7 կմ երկարությամբ ճանապարհը: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի

21:10 15.05.2025

Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 16-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11։00-17։00 Ձորափի փ. 130՝ «Մանկական երկաթուղի» և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Հրազդանի Կիրճ 9՝ «Լադա» ՍՊԸ, Հովհանիսյան առանձնատուն, Լեոյի փ. 20-101 առանձնատներ, Կոնդ թաղ. 53-99 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Մաշտոցի […] ...

«Վիլյառեալը» մոտ է  ՉԼ ուղեգիր նվաճելուն

20:58 15.05.2025

«Վիլյառեալը» մոտ է ՉԼ ուղեգիր նվաճելուն

Իսպանիայի Լա լիգայի 36-րդ տուրում «Վիլյառեալը» սեփական դաշտում 3-0 հաշվով հաղթել է «Լեգանեսին»։ «Վիլյառեալը» միավորների քանակը հասցրել է 64-ի և 5-րդ տեղում է։ Մարսելինո Գարսիա Տորալի գլխավորած թիմը Չեմպիոնների լիգայի գոտում է, 6-րդ տեղը զբաղեցնող «Բետիսից» այժմ առաջ է 6 միավորով ու մոտ է ակումբային գլխավոր եվրագավաթի ուղեգիր նվաճելուն։ ...

Օրենքում կատարված փոփոխություններով նոր հնարավորություններ կստեղծվեն տեղական ռազմարդյունաբերության զարգացման համար

20:50 15.05.2025

Օրենքում կատարված փոփոխություններով նոր հնարավորություններ կստեղծվեն տեղական ռազմարդյունաբերության զարգացման համար

ՀՀ ԱԺ մայիսի 15-ի արտահերթ նիստում հատուկ ընթացակարգով քննարկվել և 56 կողմ, 0 դեմ, 2 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ 2-րդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվել է ԱԺ պատգամավորներ Տրդատ Սարգսյանի և Արմեն Խաչատրյանի հեղինակած «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագիծը, որով իրավական հիմքեր են ստեղծվում ՀՀ կառավարության համար իր սեփականությունը հանդիսացող ռազմական նշանակության արտադրանքը կոնկրետ […] ...

BACK_TO_TOP