11:53 15.03.2018
Այսօր՝ սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային օրվան նվիրված համաժողովի ժամանակ լրագրողները հետաքրքրվել են, թե ինչպես է արձագանքել ՍԱՊԾ-ն այն ահազանգին, որի ժամանակ քաղաքացին դժգոհել է, որ սուպերմարկետում պահածոյածված որդնած վարունգ է վաճառվել:
«Լյուծիկի դեպքը բազմաթիվ դեպքերից մեկն է, որը մենք կրկին ստացանք և աշխատանքը բաժանում ենք 2 մասի, հայտնաբերում ենք խնդիրը և փորձում ենք տալ համապատասխան լուծումներ տնտեսվարողի հետ: Մենք պետք է ընդգծենք, որ սոցիալապես պատասխանատու գործարարները, որոնք իրենք են հետկանչն ապահովում տվյալ խմբաքանակի, բավական ողջունելի է, կարծում եմ, որ մնացած բոլոր տնտեսվարողների համար պետք է օրինակ լինի», – ասել է ՀՀ ԳԱ ՍԱՊԾ պետ Իշխան Կարապետյանը:
Հիշեցնենք, որ «Մինի Բասկոնիա» ընկերության կողմից ՀՀ ներկրվող «Lutik» ապրանքանիշին պատկանող թթու վարունգի մեջ քաղաքացին որդեր էր հայտնաբերել: Ըստ քաղաքացու՝ թթու վարունգը ժամկետի մեջ է եղել, որն էլ նա գնել է «Կայզեր» սուպերմարկետից: Խոսվեց այն մասին, որ ընկերության պարագայում սա առաջին դեպք չէ՝ 2014 թվականին ևս ահազանգ է հնչել. «Լյուտիկ»-ի կանաչ ոլոռի մեջ էր որդ հայտնաբերվել:
Ընկերության վաճառքի տնօրեն Նարեկ Հայրապետյանի հետ լրատվամիջոցների ներկայացուցիչներ հետ զրույցում ասել է, որ իրենք օնլայն տարբերակով կապ են հաստատել քաղաքացու հետ, խնդրել են, որ այդ նմուշից իրենց էլ փոխանցեն, որպեսզի հասկանան, թե իրականում ինչ է այն: Ասել են, որ մտադիր են ուղարկել լաբորատորիա` հետազոտության:
21:49 15.05.2025
Մայիսի 15-ը՝ կլիմայի միջազգային օրՄայիսի 15-ին աշխարհը նշում է Կլիմայի միջազգային օրը՝ վերստին ընդգծելով կլիմայական ճգնաժամի համաշխարհային նշանակությունն ու դրա հաղթահարման հրատապությունը։ Այս մասին հայտնել են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից: 1980-ականների վերջերից ի վեր կլիմայի փոփոխության վերաբերյալ քննարկումները դուրս են եկել գիտական շրջանակներից՝ դառնալով միջպետական բանակցությունների, քաղաքացիական շարժումների ու տնտեսական ռազմավարությունների առանցքում։ Այս օրը կոչ է՝ գիտակցելու մարդկային գործունեության […] ...
21:33 15.05.2025
Արգելափակված քաղաքացիներ, փլատակների տակ մնացած մեքենա. երկրաշարժի իմիտացիա ԵղեգնաձորումՄայիսի 13-ին «Վարվելակերպի կանոնները ուժգին երկրաշաժի դեպքում» թեմայով վարժանքը իրարանցում էր առաջացրել Եղեգնաձորում։ Փրկարար ծառայության հրամանատարաշտաբային ուսումնական վարժանքին հետևում էին Վայոց ձորի մարզային և քաղաքային իշխանության ներկայացուցիչներ, ՆԳՆ ոստիկանության ծառայողներ, դիտորդներ, քաղաքացիներ։ Այրվող հյուրանոց, արգելափակված քաղաքացիներ, փլատակների տակ մնացած մեքենա… Ըստ սցենարի՝ փրկարարները պետք է հյուրանոցից հնարավորինս արագ դուրս բերեին արգելափակված քաղաքացիներին, մարեին հրդեհը, փլատակում […] ...
21:25 15.05.2025
Դե Բրույնեն նախապատվությունը տալիս է իտալական ակումբին«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կևին Դե Բրույնեն մտադիր է տեղափոխվել «Նապոլի», գրում է Daily Mail-ը: Բելգիացին, որը պաշտոնապես հայտարարել է մրցաշրջանի ավարտից հետո անգլիական ակումբից հեռանալու մասին, նախապատվությունը տալիս է «Նապոլիին», քանի որ շատ է ցանկանում աշխատել թիմի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեի հետ: Իտալական ակումբը 33-ամյա ֆուտբոլիստին առաջարկում է 2 տարվա պայմանագիր: Դե Բրույնեի ծառայություններով հետաքրքրված […] ...
21:19 15.05.2025
Հիմնանորոգվում է Ջրվեժից Գառնի տանող 14.7 կմ երկարությամբ ճանապարհը. ՏԿԵ նախարարՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ հիմնանորոգվում է Ջրվեժից Գառնի տանող 14.7 կմ երկարությամբ ճանապարհը: Մանրամասները՝ տեսանյութում: ...
21:10 15.05.2025
Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 16-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11։00-17։00 Ձորափի փ. 130՝ «Մանկական երկաթուղի» և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Հրազդանի Կիրճ 9՝ «Լադա» ՍՊԸ, Հովհանիսյան առանձնատուն, Լեոյի փ. 20-101 առանձնատներ, Կոնդ թաղ. 53-99 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Մաշտոցի […] ...
20:58 15.05.2025
«Վիլյառեալը» մոտ է ՉԼ ուղեգիր նվաճելունԻսպանիայի Լա լիգայի 36-րդ տուրում «Վիլյառեալը» սեփական դաշտում 3-0 հաշվով հաղթել է «Լեգանեսին»։ «Վիլյառեալը» միավորների քանակը հասցրել է 64-ի և 5-րդ տեղում է։ Մարսելինո Գարսիա Տորալի գլխավորած թիմը Չեմպիոնների լիգայի գոտում է, 6-րդ տեղը զբաղեցնող «Բետիսից» այժմ առաջ է 6 միավորով ու մոտ է ակումբային գլխավոր եվրագավաթի ուղեգիր նվաճելուն։ ...