17:09 13.07.2023
Կառավարության որոշմամբ, շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2023 թվականի ամառային զորակոչից մինչև 2025 թվականի ամառային զորակոչը տարկետում տալ մշակույթի և արվեստի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող հետևյալ քաղաքացիներին՝
1) Հայկ Արամի Գուրգենյանին (ծնվ.՝ 2000 թվականի հուլիսի 6-ին, հասցե՝ քաղ. Երևան, Կ. Ուլնեցու 66 շենք, բն. 67),
2) Արզաս Գրիգորի Ոսկանյանին (ծնվ.՝ 2005 թվականի մայիսի 17-ին, հասցե՝ քաղ. Երևան, Դեմիրճյան փող., 40 շենք, բն. 74),
3) Արմեն Լևոնի Պուչինյանին (ծնվ.՝ 2003 թվականի հունիսի 29-ին, հասցե՝ քաղ. Երևան, Նորագյուղ, տուն 14),
4) Պավել Արթուրի Պետրոսյանին (ծնվ.՝ 2005 թվականի ապրիլի 28-ին, հասցե՝ քաղ. Երևան, Անդրանիկի փող., 151 շենք, բն. 15),
5) Տիգրան Արտակի Այվազյանին (ծնվ.՝ 2005 թվականի մայիսի 2-ին, հասցե՝ քաղ. Երևան, Ավան 4-րդ փող., 3-րդ նրբ., տուն 16),
6) Վարդան Վահրամի Վարդանյանին (ծնվ.՝ 2005 թվականի ապրիլի 25-ին, հասցե՝ քաղ. Երևան, Անդրանիկի փող., 156 շենք, բն. 52),
7) Միքայել Նարեկի Աղաջանյանին (ծնվ.՝ 2003 թվականի հունվարի 2-ին, հասցե՝ քաղ. Երևան, Դեմիրճյան փող., 25 շենք, բն. 6):
Մշակույթի և արվեստի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացի Միսակ Սամվելի Հարթենյանին (ծնվ.՝ 1998 թվականի օգոստոսի 16-ին, հասցե՝ քաղ. Երևան, Վեգների 2/7) շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2023 թվականի ամառային զորակոչից տրվել է տարկետում մինչև նրա 26 տարին լրանալու օրը: Մշակույթի և արվեստի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացի Սամվել Կարենի Դավթյանին (ծնվ.՝ 2003 թվականի օգոստոսի 3-ին, հասցե՝ քաղ. Երևան, Նանսենի փող., 5/2 շենք, բն. 40) շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2023 թվականի ամառային զորակոչից տրվել է տարկետում մինչև 2025 թվականի ձմեռային զորակոչը, որի մասով սույն որոշմամբ տրված տարկետումն ուժի մեջ է մտնում 2021 թվականի դեկտեմբերի 30-ի N 2180-Ա որոշմամբ տրված ժամկետն ավարտվելուց հետո: «Մշակույթի և արվեստի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող մի շարք քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2023 թվականի ամառային զորակոչից տարկետում տալու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունմամբ մշակույթի և արվեստի բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին հնարավորություն կտրվի կատարելագործելու մասնագիտական հմտությունները, ինչպես նաև հանրահռչակելու հայկական կատարողական արվեստը միջազգային հարթակներում:
12:15 01.06.2025
Nikkei. G7 գագաթնաժողովը կարող է անցնել առանց վերջնական հայտարարության՝ Թրամփի հետ անհամաձայնության պատճառովՀունիսի 15-17-ը Կանադայում կայանալիք «Յոթի խմբի» (G7) գագաթնաժողովի մասնակիցները կարող են որոշել սկզբից հետաձգել համատեղ հայտարարության հրապարակումը՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և G7-ի մյուս առաջնորդների միջև տարաձայնությունները չընդգծելու համար։ Ճապոնական առաջատար «Նիկեյ» տնտեսական թերթի հաղորդմամբ՝ նախագծի վերաբերյալ ներկայումս որևէ քննարկում չկա։ Մեկ հայտարարության փոխարեն, ըստ նրա աղբյուրների, առաջարկվում է ընդունել յոթ առանձին փաստաթուղթ։ Դրանք նվիրված […] ...
11:56 01.06.2025
Մաղթում եմ զվարճալի օր ունենաք՝ չչարաշահելով պաղպաղակը, քաղցր հյութերն ու կոնֆետները․ Անահիտ Ավանեսյանը՝ երեխաներինՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի շնորհավորանքը Երեխաների պաշտպանության օրվա առթիվ․ «Սիրելի՜ երեխաներ, ամենաջերմ ու բարի ցանկություններով շնորհավորում եմ ձեզ։ Ձեր` թե´ֆիզիկական և, թե հոգեկան առողջության պահպանումը մեր գերակայությունն է: Որպես առողջապահության նախարար` իմ ամենամեծ նպատակն է, որ յուրաքանչյուր երեխայի տրամադրվի որակյալ, հասանելի և հոգատար առողջապահական ծառայություններ` Երևանում և մարզերում հավասարապես: Մենք էլ հաճախ հիշենք, որ […] ...
11:45 01.06.2025
ՌԴ նախագահ Պուտինը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ծննդյան 50-ամյակի կապակցությամբՌուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ 50-ամյակի կապակցությամբ, կիրակի օրը հաղորդել է Կրեմլի կայքը։ Ուղերձում ասվում է. «Հարգելի՛ Նիկոլ Վովաևիչ, Ընդունեք անկեղծ շնորհավորանքներս Ձեր 50-ամյա հոբելյանի կապակցությամբ։ Ռուսաստանին և Հայաստանին պատմականորեն միավորում են բարեկամական հարաբերությունները։ Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մենք կարող ենք ապահովել այդ հարաբերությունների հետագա զարգացումը բոլոր ուղղություններում։ […] ...
11:33 01.06.2025
ԱՄՆ ապօրինի մուտք գործելը լի է վտանգներով. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը հայտարարություն է տարածել․ «ԱՄՆ ապօրինի մուտք գործելը լի է վտանգներով՝ զգուշացնում է։ Այն կարող է հանգեցնել կալանավորման, արտաքսման և վիզա ստանալու արգելքների»։ ...
11:26 01.06.2025
«Հենց ինքնաթիռի ձայն եմ լսում, գիտեմ, որ իմ հայրիկն է». ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել«Հենց ինքնաթիռի ձայն եմ լսում, գիտեմ, որ իմ հայրիկն է». ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։ ...
11:15 01.06.2025
Հունիսի 1-ին մեր քաղաքը լցվում է ձեր ժպիտներով, ձեր խաղերով ու երազանքներով․ Տիգրան ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը շնորհավորել է Երեխաների պաշտպանության միջազգային օրը․ «Սիրելի՛ փոքրիկներ, Այսօր՝ հունիսի 1-ին, մեր քաղաքը լցվում է ձեր ժպիտներով, ձեր խաղերով ու երազանքներով։ Մենք պարտավոր ենք կառուցել մի քաղաք, որտեղ յուրաքանչյուր երեխա կզգա իրեն պաշտպանված, սիրված ու գնահատված։ Քաղաք, որտեղ փողոցներն անվտանգ են, դպրոցներն ու մանկապարտեզները՝ հարմարավետ ու բարեկարգ, բակերն ու այգիները՝ ժամանակակից […] ...