Վնասվածքաբանը բացատրել է ոտքերի վրա «ոսկորների» աճի պատճառները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+19.09 oC

Վնասվածքաբանը բացատրել է ոտքերի վրա «ոսկորների» աճի պատճառները

15:46 06.08.2023

Վնասվածքաբան-օրթոպեդ, Կուրկինոյի Իլյա Տրուխանովի անվան կլինիկայի (KIT) գլխավոր բժշկի տեղակալ Ռաշիդ Բելհամիդին բացատրել է ոտքերի վրա «ոսկորների» աճի պատճառները։

Газета.Ru-ին տված հարցազրույցում մասնագետը նշել է, որ ցանկացած դեֆորմացիա ունի պատճառ։ Ամենից հաճախ, Hallux valgus-ը կամ առաջին մատի հալյուքս վալգուս դեֆորմացիան տեղի է ունենում կանանց մոտ: Սովորաբար հիվանդությունը զարգանում է լայնակի հարթաթաթության ֆոնի վրա։

«Ոսկորների» ձևավորումն ու աճը կարող է լինել երեք ժամանակահատվածում՝ սեռական հասունություն, հղիություն և հետմենոպաուզա, նշում է 360 հեռուստաալիքը։

Բացի դրանից, ոտնաթաթի դեֆորմացիան հաճախ հանդիպում է նրանց մոտ, ովքեր մասնագիտորեն զբաղվում են գեղասահքով, ռիթմիկ մարմնամարզությամբ կամ բալետով: Բացի դրանից, նշել է Բելհամիդին, կան համակարգային հիվանդություններ, որոնց դեպքում ոտքերի և ձեռքերի վրա գոյանում են հանգույցներ, ինչպիսիք են հոդատապը կամ ռևմատոիդ արթրիտը։

Օրթոպեդը բացատրել է, որ ոտնաթաթի վալգուսային դեֆորմացիայի չորս աստիճան կա՝ կախված առաջին մատի տեղաշարժի անկյունից։ Առաջինը բութ մատի արտաքին մասի այտուցն է, բայց առանց ցավի։ Վերջին փուլում մարդը ցավ է զգում քայլելիս և հանգստանալիս։

Բժիշկը խորհուրդ է տվել պատասխանատու մոտենալ ոտքերի առողջության համար կոշիկի ընտրությանը։ Այսպիսով, նա կոչ է արել նվազագույնի հասցնել կրունկներով կոշիկները և չֆիքսված անկայուն ներբաններով կոշիկները, օրինակ՝ ուգգիները:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 27.06.2025

SHANTNEWS

Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

21:55 27.06.2025

Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 30-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Թումանյան փ. 30, 32, 34 շենքեր, Թումանյան փ. 21 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Տերյան փ. 42 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Աբովյան փ. 5, 7 շենքեր, Սայաթ-Նովայի պող. […] ...

Վահե Գևորգյանը՝ «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ

21:50 27.06.2025

Վահե Գևորգյանը՝ «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ

Վահե Գևորգյանը նշանակվել է «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ, հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը: ««Ալաշկերտն» իր նոր էջը սկսում է Վահե Գևորգյանի գլխավորությամբ»,- նշված է հայտարարության մեջ: 37-ամյա մասնագետը մինչև այս գլխավորել է Վայքի «Նորավանքը», Չարենցավանի «Վանը»: «Ալաշկերտի» գլխավոր մարզչի պաշտոնում նա եղել է նաև 2023 թվականի դեկտեմբերից մինչև 2024 թվականի հունիսը։ 2021/22 մրցաշրջանում «Նորավանքը» նրա […] ...

Պուտինը ավարտել է իր այցը Բելառուս

21:43 27.06.2025

Պուտինը ավարտել է իր այցը Բելառուս

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ավարտել է իր այցը Բելառուս, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ «Ռուսաստանի նախագահի այցը Բելառուս ավարտվեց», – ասվում է Կրեմլի Telegram ալիքում։ Պուտինը երկօրյա այցով գտնվում էր Մինսկում։ Պետության ղեկավարը հինգշաբթի օրը ելույթ ունեցավ Եվրասիական տնտեսական ֆորումի լիագումար նիստում։ ...

Շրջանառվող պնդումները, թե «Քրեակատարողական հիմնարկներում ընդամենը 100 ազատ տեղ է մնացել», չեն համապատասխանում իրականությանը․ ՀՀ ԱՆ

21:37 27.06.2025

Շրջանառվող պնդումները, թե «Քրեակատարողական հիմնարկներում ընդամենը 100 ազատ տեղ է մնացել», չեն համապատասխանում իրականությանը․ ՀՀ ԱՆ

ՀՀ արդարադատության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որտեղ ասվում է․ «Տեղեկացնում ենք, որ սոցիալական ցանցերում և զանգվածային լրատվամիջոցներում շրջանառվող պնդումները, թե «Քրեակատարողական հիմնարկներում ընդամենը 100 ազատ տեղ է մնացել», չեն համապատասխանում իրականությանը։ Նման հարցադրում Նախարարությունը չի ստացել, և այն հանդիսանում է ակնհայտ կեղծիք։ Հորդորում ենք զերծ մնալ կեղծ և չհաստատված տեղեկություններ տարածելուց»: ...

Թրամփը հայտարարել է, որ չի տատանվի կրկին հարձակվել Իրանի վրա

21:30 27.06.2025

Թրամփը հայտարարել է, որ չի տատանվի կրկին հարձակվել Իրանի վրա

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի տատանվի կրկին հարձակվել Իրանի վրա, եթե հետախուզական տեղեկությունները ցույց տան, որ այն ուրան է հարստացնում։ «Իհարկե, առանց որևէ հարցի», – Սպիտակ տանը լրագրողներին ասել է Թրամփը՝ ի պատասխան հարցի։ ...

BACK_TO_TOP