12:51 04.08.2023
Գործատուն պարտավոր է կրճատել աշխատողների աշխատանքային ժամերը, եթե շոգ եղանակին նա չի կարող սենյակում որոշակի պայմաններ ապահովել, Sputnik ռադիոյին տված հարցազրույցում ասել է փաստաբան, Աշխատանքային իրավունքների ասոցիացիայի անդամ Օլեգ Բաբիչը։
Ռուսաստանի Դաշնության աշխատանքային օրենսգիրքը գործատուներին պարտավորեցնում է միջոցներ ձեռնարկել, որպեսզի իրենց աշխատողները կատարեն մասնագիտական առաջադրանքները առողջության համար հնարավորինս անվտանգ պայմաններում: Ամառային շոգին, օրինակ, աշխատանքային օրվա տևողությունը պետք է կրճատվի, եթե արտադրական կամ գրասենյակային տարածքում ջերմաստիճանը գերազանցի 28 աստիճանը, նշել է Բաբիչը։
«Ստանդարտ աշխատանքային օրվա առավելագույն նորմը 28 աստիճան է, եթե սենյակում ջերմաստիճանը գերազանցում է այս շեմը 0,5 աստիճանով, ապա աշխատանքային օրը պետք է կրճատվի մեկ ժամով, եթե օդը տաքանա մինչև 29 աստիճան, ապա երկու ժամ 30,5 աստիճան ջերմաստիճանում՝ չորս ժամով»,- պարզաբանել է նա։
Ըստ կանոնների՝ գործատուն պետք է հոգա աշխատողներին բժշկական օգնություն ցուցաբերելու մասին, եթե շենքում ջերմաստիճանը նորմայից բարձր է, շարունակել է Բաբիչը։ Նա հավելել է, որ աշխատավայրերում պետք է լինեն առաջին բուժօգնության փաթեթներ։ Բացի դրանից, ըստ փաստաբանի, կանոնակարգերը պահանջում են, որ շոգ եղանակին աշխատողներին ապահովվի խմելու ջուր։
Գործատուն պարտավոր է աշխատողներին ապահովել սառը ըմպելիքներով նման բարձր ջերմաստիճանի դեպքում։ Շոգին անհնար է առանց ջրի աշխատել, եզրափակել է Բաբիչը։
21:55 27.06.2025
Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 30-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Թումանյան փ. 30, 32, 34 շենքեր, Թումանյան փ. 21 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Տերյան փ. 42 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Աբովյան փ. 5, 7 շենքեր, Սայաթ-Նովայի պող. […] ...
21:50 27.06.2025
Վահե Գևորգյանը՝ «Ալաշկերտի» գլխավոր մարզիչՎահե Գևորգյանը նշանակվել է «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ, հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը: ««Ալաշկերտն» իր նոր էջը սկսում է Վահե Գևորգյանի գլխավորությամբ»,- նշված է հայտարարության մեջ: 37-ամյա մասնագետը մինչև այս գլխավորել է Վայքի «Նորավանքը», Չարենցավանի «Վանը»: «Ալաշկերտի» գլխավոր մարզչի պաշտոնում նա եղել է նաև 2023 թվականի դեկտեմբերից մինչև 2024 թվականի հունիսը։ 2021/22 մրցաշրջանում «Նորավանքը» նրա […] ...
21:43 27.06.2025
Պուտինը ավարտել է իր այցը ԲելառուսՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ավարտել է իր այցը Բելառուս, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ «Ռուսաստանի նախագահի այցը Բելառուս ավարտվեց», – ասվում է Կրեմլի Telegram ալիքում։ Պուտինը երկօրյա այցով գտնվում էր Մինսկում։ Պետության ղեկավարը հինգշաբթի օրը ելույթ ունեցավ Եվրասիական տնտեսական ֆորումի լիագումար նիստում։ ...
21:37 27.06.2025
Շրջանառվող պնդումները, թե «Քրեակատարողական հիմնարկներում ընդամենը 100 ազատ տեղ է մնացել», չեն համապատասխանում իրականությանը․ ՀՀ ԱՆՀՀ արդարադատության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որտեղ ասվում է․ «Տեղեկացնում ենք, որ սոցիալական ցանցերում և զանգվածային լրատվամիջոցներում շրջանառվող պնդումները, թե «Քրեակատարողական հիմնարկներում ընդամենը 100 ազատ տեղ է մնացել», չեն համապատասխանում իրականությանը։ Նման հարցադրում Նախարարությունը չի ստացել, և այն հանդիսանում է ակնհայտ կեղծիք։ Հորդորում ենք զերծ մնալ կեղծ և չհաստատված տեղեկություններ տարածելուց»: ...
21:30 27.06.2025
Թրամփը հայտարարել է, որ չի տատանվի կրկին հարձակվել Իրանի վրաԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի տատանվի կրկին հարձակվել Իրանի վրա, եթե հետախուզական տեղեկությունները ցույց տան, որ այն ուրան է հարստացնում։ «Իհարկե, առանց որևէ հարցի», – Սպիտակ տանը լրագրողներին ասել է Թրամփը՝ ի պատասխան հարցի։ ...