14:26 28.08.2018
ԱԺ «Ելք» խմբակցության անդամ Գևորգ Գորգիսյանը խորհրդարանի՝ օգոստոսի 28-ի արտահերթ նիստի ժամանակ անդրադարձավ Սևանա լճից լրացուցիչ ջրառի հարցին: Նա նշեց, որ խնդրին փորձել է անդրադառնալ թվերի տեսանկյունից, ուսումնասիրել առկա վիճակագրությունը: Գորգիսյանի խոսքերով՝ Սևանի մակարդակը, երբ բարձրանում էր, 2011-ից որոշում կայացվեց կասեցնել այդ բարձրացումն այն բանից հետո, երբ ճանապարհներ և այլ կառույցներ մնացին ջրի տակ:
Պատգամավորն ասաց՝ ինքը փորձել է հասկանալ՝ ջրի մակարդակի բարձրացման կասեցումը, ինչպես նաև բարձրացման մակարդակը ինչպե՞ս են կարգավորվել՝ ջրառո՞վ, թե՞ ներհոսքերով: Գորգիսյանի խոսքերով՝ պարզ է դառնում, որ հիմնականում ներհոսքերով է կառավարվել, փաստացի, ջրառը տարիների ընթացքում էական նշանակություն չի ունեցել:
Պատգամավորը նշեց, որ 2011-ից սկսած՝ ամեն տարի ներհոսքը կասեցվել է, ինչ-որ փուլում պարզապես Արփա-Սևանը դադարել է գործել. պարզապես ջուր բաց չի թողնվել Սևան: Գորգիսյանը կարծիք հայտնեց, որ նաև այս տարի լրացուցիչ ջրառ իրականացնելով՝ վտանգի չեն ենթարկում Սևանը: Նա նշեց, որ մասամբ կասեցվել է ներհոսքը, և պետք է ճշտել՝ արդյո՞ք, եթե այդ ջուրը պետք է գյուղատնտեսական նպատակով, կարողանում են ապահովել այդ ջրառը, որպեսզի էկոլոգիական խնդիր չլինի:
Գորգիսյանը շեշտեց՝ տարեցտարի ավելի շատ ջրի պահանջարկ է առաջանում, որովհետև կան կորուստներ՝ կուտակված խնդիրներն են շատ՝ բնավ չզրոյացնելով նախորդ իշխանության աշխատանքը: Պատգամավորը նշեց, որ նախորդ իշխանությունը կուտակել է բազմաթիվ խնդիրներ, որոնք ժառանգել է գործող իշխանությունը և դրանցից մեկը՝ ոռոգման վատ համակարգն է՝ ջրի կորուստներով: Այդուհանդերձ, Գորգիսյանը համոզված է՝ այս ջրառը որևէ աղետի չի հանգեցնելու:
21:50 04.07.2025
Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆՄեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։ ...
21:45 04.07.2025
Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներինԲաքվի ու Մոսկվայի միջև լարվածության ֆոնին Ռուսաստանում շարունակվում են ադրբեջանցիների ձեռբակալությունները: Իրավապահները մեղադրանքներ են ուղղում արդեն ոչ միայն անօրինական միգրանտներին, այլև՝ Իլհամ Ալիևին մտերիմ օլիգարխներին: Հայտնի անուններ կա՞ն ձերբակալվածների թվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առաջին հերթին, իհարկե, ձերբակալությունները տարածվում են քրեական հեղինակությունների վրա: Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Օրենբուրգում ու այլ քաղաքներում ազգությամբ […] ...
21:40 04.07.2025
Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Կենտրոն վարչական շրջանում ստեղծել ենք նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ՝ նախատեսված մեր երեխաների անհոգ ժամանցի համար։ Խաղասարքերը պատրաստված են էկոլոգիապես մաքուր և բարձրորակ նյութերից, չեն գունաթափվում արևի ազդեցությունից և չեն դեֆորմացվում ջերմաստիճանի տատանումներից: Ստեղծելով նոր խաղային միջավայր՝ մենք ապահովում ենք, որ երեխաները […] ...
21:30 04.07.2025
Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմաններըՎրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ ներում կշնորհի խորհրդարանական հանձնաժողովի նիստին չներկայանալու համար դատապարտված ընդդիմության առաջնորդներին, եթե նրանք հայտարարեն հոկտեմբերի 4-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ «Ինչպես հայտնի է, մի քանի քաղաքական կուսակցությունների կոնկրետ առաջնորդներ իրենց պատիժը կրում են Վրաստանի օրենսդրության համաձայն՝ քրեակատարողական հիմնարկում։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ առաջարկում եմ, որ […] ...
21:18 04.07.2025
Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակներիՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների։ ...