14:27 28.08.2018
ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը խորհրդարանի՝ օգոստոսի 28-ի արտահերթ նիստի ժամանակ կարևորեց Սևանա լճից լրացուցիչ ջրառի հարցով քննարկման կազմակերպումը: Նրա խոսքերով՝ ԱԺ-ն պետք է ոչ թե ընդդիմություն-իշխանություն ներքաղաքական պայքարի, իրար դեմ քարեր նետելու դիրքորոշում ցուցաբերի, այլ պետական մոտեցում ունենա: Շարմազանովը նշեց՝ պետք է հարցին մոտենալ լրջությամբ:
«Այսօր Հայաստանում նորաձև է դարձել քաղաքական իրավիճակի կամ իրադրության փոփոխության պայմաններում կարծիք փոխել: Ես չեմ տրվի այդ գայթակղությանը, կունենամ այնպիսի ելույթ, որ ունեցել եմ տարիներ շարունակ՝ այս հարցի հետ կապված: Մենք ընտրում ենք վատի ու վատագույնի միջև, չկա լավի ու վատի ընտրություն: Սևանը մեր բոլորի աչքի լույսն է, կա պետական ծրագիր՝ Սևանի աղտոտվածության, մակարդակը բարձրացնելու: Սևանը մեր հայ ազգի հարստությունն է, միևնույն ժամանակ մենք գյուղացիական տնտեսությունների առջև կանգնած օրհասական հարց ունենք. եթե հողերը չջրամատակարարվեն, կունենանք գյուղատնտեսական, գուցե նաև պետական աղետ»,- ասաց նա:
Շարմազանովի կարծիքով՝ խորհրդարանը պետք է ամբողջ ծավալով իրականացնի իր վերահսկողական լիազորությունները: Նա նշեց, որ շատ հարգելով գործող կառավարության իր գործընկերներին՝ պատրաստ է աշխատել նրանց հետ, քանի որ բոլորը նույն պետության քաղաքացիներն են, և իրենց բոլորի երեխաները, հույս հայտնեց՝ նաև թոռները, ապրելու են այս պետությունում: Ըստ Շարմազանովի՝ յուրաքանչյուր կառավարության խնդիրն ավելի լավ կառավարելն է, քան նախորդը, հակառակ դեպքում ինչո՞ւ են գալիս իշխանության:
«Եթե նոր կառավարությունն ավելի վատ պետք է կառավարի, քան նախորդը, ուրեմն՝ մարդկությունը պետք է պրոգրես չունենար: Ես հուսով եմ, անկախ իմ կուսակցական պատկանելությունից, որ Հայաստանում ամեն նոր կառավարություն ավելի լավ կկառավարի, բայց դրա համար նա պետք է լսի ընդդիմության կարծիքը, և չկատարի հին կառավարության սխալները»,- նշեց նա:
Շարմազանովն, անդրադառնալով լսումների անհրաժեշտությանը, փաստեց, որ նման լսումների կարիք կա՝ բոլոր շահագրգիռ կազմակերպությունների մասնակցությամբ, ապա ընդգծեց՝ սա այն հարցն է, որ լուծում է պահանջում՝ կոնկրետ, մասնագիտական, լուրջ քննարկում՝ առանց տեսախցիկների:
«Սևանը մեր ազգային հարստությունն է, բայց վատի ու վատագույնի միջև ընտրելիս պետք է ընտրել վատը՝ ջուր բաց թողնել, որ գյուղացիական տնտեսությունները չջրազրկվեն: Ընդդիմություն լինելը լավ բան է, բայց պետական գաղափարախոսությունն ավելի կարևոր է»,- ասաց Շարմազանովը:
21:50 04.07.2025
Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆՄեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։ ...
21:45 04.07.2025
Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներինԲաքվի ու Մոսկվայի միջև լարվածության ֆոնին Ռուսաստանում շարունակվում են ադրբեջանցիների ձեռբակալությունները: Իրավապահները մեղադրանքներ են ուղղում արդեն ոչ միայն անօրինական միգրանտներին, այլև՝ Իլհամ Ալիևին մտերիմ օլիգարխներին: Հայտնի անուններ կա՞ն ձերբակալվածների թվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առաջին հերթին, իհարկե, ձերբակալությունները տարածվում են քրեական հեղինակությունների վրա: Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Օրենբուրգում ու այլ քաղաքներում ազգությամբ […] ...
21:40 04.07.2025
Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Կենտրոն վարչական շրջանում ստեղծել ենք նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ՝ նախատեսված մեր երեխաների անհոգ ժամանցի համար։ Խաղասարքերը պատրաստված են էկոլոգիապես մաքուր և բարձրորակ նյութերից, չեն գունաթափվում արևի ազդեցությունից և չեն դեֆորմացվում ջերմաստիճանի տատանումներից: Ստեղծելով նոր խաղային միջավայր՝ մենք ապահովում ենք, որ երեխաները […] ...
21:30 04.07.2025
Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմաններըՎրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ ներում կշնորհի խորհրդարանական հանձնաժողովի նիստին չներկայանալու համար դատապարտված ընդդիմության առաջնորդներին, եթե նրանք հայտարարեն հոկտեմբերի 4-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ «Ինչպես հայտնի է, մի քանի քաղաքական կուսակցությունների կոնկրետ առաջնորդներ իրենց պատիժը կրում են Վրաստանի օրենսդրության համաձայն՝ քրեակատարողական հիմնարկում։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ առաջարկում եմ, որ […] ...
21:18 04.07.2025
Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակներիՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների։ ...