Ի՞նչ է պատասխանել Հայաստանի ՇՄ նախարարը ադրբեջանցի իր գործընկերոջ նամակին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 05 2025
  • $
    386.94
  • RUBLE
    4.81
  • 433.30
WEATHER
+11.14 oC

Ի՞նչ է պատասխանել Հայաստանի ՇՄ նախարարը ադրբեջանցի իր գործընկերոջ նամակին

21:23 08.08.2023

Հայաստանի Շրջակա միջավայրի նախարարությունը ստացել է Ադրբեջանի նամակը՝ Երասխում կառուցվող մետաղաձուլարանի վերաբերյալ և պատասխանել դրան։ Հայաստանը պատասխան նամակում հերքել է Ադրբեջանի մեղադրանքները, թե գործարանը կառուցվում է բնապահպանական նորմերի խախտումներով և իր հերթին պահանջել, որպեսզի Ադրբեջանը դադարեցնի անօրինական ուժի կիրառումը Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա։

Ադրբեջանցի նախարարի նամակը հայ գործնկերոջը, կարծես, աննախադեպ երևույթ էր: Ի՞նչ բովանդակություն ուներ նամակը: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։

«Իսկապես երբևէ նման բան չի արձանագրվել: Ադրբեջանական մամուլի տեղեկությունների համաձայն՝ Ադրբեջանի էկոլոգիայի և բնական ռեսուրսների նախարար Մուխտար Բաբաևը հուլիսի 7-ին պաշտոնական նամակով դիմել է իր հայ գործընկերոջը: Թե ինչ կերպով է այդ նամակը տեղ հասցվել, չի պարզաբանվում, բայց կարող եմ ենթադրել, որ նամակը շատ երկար ճանապարհ է անցել՝ հաշվի առնելով այն, որ հուլիսի 20-ին դեռ չէր հասել: Համենային դեպս Հայաստանի պաշտոնական աղբյուրները հերքել էին ամսի 20-ին այդպիսի նամակի գոյությունը: Այժմ արդեն հաստատում են նաև այն, որ Հայաստանի Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը պատասխանել է այդ նամակին:

Ադրբեջանի նախարարն իր նամակում պնդում էր, թե իբր միջազգային կոնվենցիաների համաձայն Հայաստանը նման հարցերում պարտավոր է համաձայնեցնել իր քայլերը Ադրբեջանի հետ, քանի որ այդ կառուցվող գործարանը սահմանից ոչ հեռու է և կարող է բացասական ազդեցություն ունենալ նաև Ադրբեջանի տարածքում, թե իբր նրանք մտահոգված են բնապահպանական վտանգներով և Հայաստանից պահանջում են անհապաղ դադարեցնել այդ գործարանի կառուցումը: Վկայակոչում են Էսպոյի միջազգային կոնվենցիան և պնդում են, որ եթե Հայաստանը չդադարեցնի այդ գործարանի կառուցման աշխատանքները, Ադրբեջանը իրավական համապատասխան գործընթացներ կսկսի: Հետաքրքիր է նաև այն, որ նամակում չեն թաքցրել Հայաստանի տարածքների նկատմամբ իրենց նկրտումները:

Պատասխան նամակում Հայաստանի շրջակա միջավայրի նախարարն Ադրբեջանից պահանջել է դադարեցնել այդ տարածքի հրետակոծումը, որի հետևանքով ոչ միայն գլխավոր ներդրողի՝ ամերիկյան ընկերության գույքն է տուժել, այլև ազգությամբ հնդիկ 2 բանվորներն են վիրավորում ստացել: Սիմիդյանը պարզաբանել է, որ Էսպոյի կոնվենցիան որևէ կերպ չի պարտադրում Հայաստանին ինչ-որ բան համաձայնեցնել Ադրբեջանի հետ:

Այդ կոնվենցիայում ասվում է այն մասին, որ երկիրը պարտավոր է հարևանին տեղեկացնել, եթե հարևանն այդ գործունեության ընթացքում կարող է բնապահպանական իրական վտանգներ ունենալ, այս դեպքում որևէ հիմք չկա կարծելու որ ինչ-որ բնապահպանական վտանգներ կարող են լինել. խոսքը գնում է ոչ թե լեռնահարստացուցիչ գործարան կառուցելու մասին, այլ՝  ընդամենը մետաղաձուլական, սովորական ամրաններ արտադրող գործարանի մասին, որի տեխնոլոգիան որևէ վտանգ ներկայացնել չի կարող»,-ասել է Արտյոմ Երկանյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երևանի հեռուստաաշտարակը նոր լուսավորման համակարգ կունենա. ԲՏԱ նախարար

23:59 15.05.2025

Երևանի հեռուստաաշտարակը նոր լուսավորման համակարգ կունենա. ԲՏԱ նախարար

ՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ Երևանի հեռուստաաշտարակը նոր լուսավորման համակարգ կունենա: «Երևանի հեռուստաաշտարակի արդիականացման ծրագրի նպատակն է փոխարինել հեռուստաաշտարակի գեղազարդ լուսավորման համակարգը՝ ներդնելով ժամանակակից, բազմաֆունկցիոնալ և գեղագիտական բարձր արժեք ունեցող նոր լուսային լուծումներ, ինչը ոչ միայն կընդգծի մայրաքաղաքի ճարտարապետական ինքնատիպությունը, այլև զգալիորեն կբարձրացնի տուրիստական գրավչությունը»,- գրել է նա։ ...

Մերց. Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների փաթեթը պատրաստ է և կընդունվի մայիսի 20-ին

23:57 15.05.2025

Մերց. Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների փաթեթը պատրաստ է և կընդունվի մայիսի 20-ին

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթը պատրաստ է և կընդունվի Բրյուսելում մայիսի 20-ին։ «Այս (խմբ.պատժամիջոցների) փաթեթը պատրաստ է և կընդունվի հաջորդ երեքշաբթի Բրյուսելում։ Խորհրդակցություններն ավարտվել են», – ասել է Մերցը ZDF հեռուստաընկերության եթերում: Միաժամանակ, Գերմանիայի կառավարության ղեկավարը նշել է, որ պատժամիջոցները ուժի մեջ կմտնեն անմիջապես։ «Դրանք (խմբ.սահմանափակումները) պատրաստ են, […] ...

TASS. Թուրքիայի, Ռուսաստանի և Ուկրաինայի եռակողմ հանդիպումը նախատեսված է մայիսի 16-ին Ստամբուլում

23:54 15.05.2025

TASS. Թուրքիայի, Ռուսաստանի և Ուկրաինայի եռակողմ հանդիպումը նախատեսված է մայիսի 16-ին Ստամբուլում

Թուրքիայի, Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների եռակողմ հանդիպումը նախատեսված է ուրբաթ օրը Ստամբուլում։ Այս մասին TASS-ին հայտնել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության աղբյուրը։ «Վաղը կկայանան հանդիպումների ևս մի շարք՝ տարբեր ձևաչափերով։ Դրանք են՝ ԱՄՆ-ն, Ուկրաինան, Թուրքիան։ Օրակարգում են նաև Ռուսաստանի Դաշնության, Ուկրաինայի և Թուրքիայի միջև եռակողմ բանակցությունները», – ասել է աղբյուրը: Նշվում է, որ «դեռևս հայտնի […] ...

Սպիտակ տունը հույս ունի, որ Թրամփ-Պուտին հանդիպումը կկայանա շատ շուտով

23:49 15.05.2025

Սպիտակ տունը հույս ունի, որ Թրամփ-Պուտին հանդիպումը կկայանա շատ շուտով

ԱՄՆ վարչակազմը սպասում է, որ շատ շուտով կկայանա ամերիկացի առաջնորդ Դոնալդ Թրամփի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը։ Այս մասին հայտարարել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի հակաահաբեկչական հարցերով ավագ տնօրեն Սեբաստիան Գորկան։ «Գործարքները կախված են ժամանակից։ Երբ ժամանակը գա, այդ ժամանակ (խմբ.Միացյալ Նահանգների) նախագահ Դոնալդ Թրամփը կլինի (խմբ.Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր) Պուտինի հետ նույն սենյակում։ […] ...

Արագածոտնի մարզում բախվել են «Infiniti»-ն և «Mercedes»-ը․ կա վիրավոր

23:44 15.05.2025

Արագածոտնի մարզում բախվել են «Infiniti»-ն և «Mercedes»-ը․ կա վիրավոր

Մայիսի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 16։20-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր ավտոճանապարհի 24 կմ հատվածում բախվել են Արագածոտնի մարզի բնակիչ 41-ամյա Դավիթ Ասատրյանի վարած «Mercedes» և Կոտայքի մարզի բնակիչ 20-ամյա Արայիկ Նազարյանի վարած «Infiniti» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ Վթարի մասին ՊԾ Արագածոտնի մարզի […] ...

Ծիծեռնակաբերդի բարձունքի՝ տարիներ շարունակ անխնամ մնացած տարածքն անտառային գոտու է վերածվել

23:37 15.05.2025

Ծիծեռնակաբերդի բարձունքի՝ տարիներ շարունակ անխնամ մնացած տարածքն անտառային գոտու է վերածվել

Ծիծեռնակաբերդի բարձունքի՝ տարիներ շարունակ անխնամ մնացած ու աղբով պատված, համայնքին պատկանող շուրջ 9 հա տարածքը անտառային գոտու է վերածվել: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Տարածքում տնկվել է շուրջ 5000 ծառաթփատեսակ: Քաղաքային անտառն ապահովված է ոռոգման համակարգով. նախագծի շրջանակում անցկացվել է 2300 գծմ մայր ոռոգման համակարգ և 1600 մ ոռոգման ցանց»,- […] ...

BACK_TO_TOP