22:54 10.08.2023
Շոգ օրերին անհրաժեշտ է ուտել հաճախակի, բայց փոքր չափաբաժիններով, ասում է սննդաբան Քրիստինա Պլոտնիկովան։ Նա անոմալ շոգին սնվելու կանոններն է անվանել «Lente.ru»-ին։
Շոգ եղանակին գլխավորը, ըստ Պլոտնիկովայի, օրգանիզմում ջրի հավասարակշռության պահպանումն է։ Ջրազրկումից խուսափելու համար նա խորհուրդ է տվել օրական մոտ երկու լիտր ջուր խմել։
Կարող եք օգտագործել բնական հյութեր, թեթև սմուզիներ՝ ջրի ավելացմամբ, տնական լիմոնադներ հատապտուղներով, կիտրոնով և կոճապղպեղով։
Շոգին պետք է ընտրել թեթև ու թարմացնող ուտելիքներ, շարունակել է նա, օրինակ՝ ձմերուկ, սեխ, վարունգ, լոլիկ, նարինջ, հատապտուղ։
Խորհուրդ է տրվում սննդակարգում ներառել նաև վիտամին C-ով հարուստ մթերքներ, մասնավորապես՝ ցիտրուսային մրգեր, կիվի, արքայախնձոր և նուռ։
Պլոտնիկովան խորհուրդ է տալիս շոգին հրաժարվել յուղոտ և ծանր ուտելիքներից՝ սահմանափակելով արագ սննդի, կիսաֆաբրիկատների և ապխտած մսի օգտագործումը։ Այս մթերքները դանդաղ են մարսվում, ինչը լրացուցիչ բեռ է ստեղծում օրգանիզմի վրա։ Դրանք կարելի է փոխարինել աղցաններով, կանաչեղենով, թեթեւ մսով ու ձկով։
Բացի այդ, մի խմեք ալկոհոլ, դա մեծացնում է ջրազրկումը:
Շոգին հարկավոր է հաճախ ուտել, բայց փոքր չափաբաժիններով, կրկնում է Պլոտնիկովան։ Նրա խոսքով՝ նման դիետան կօգնի ավելի լավ մարսել սնունդը և նվազեցնել մարմնի ծանրաբեռնվածությունը։
12:18 13.05.2025
Համագործակցության նոր ուղիներ․ ԿԳՄՍ նախարարն ընդունել է «Ասկոնաս Հոլտ» միջազգային առաջատար երաժշտական ընկերության տնօրենինՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է «Ասկոնաս Հոլտ» միջազգային առաջատար երաժշտական ընկերության գործադիր տնօրեն Դոնա Քոլինզին: Ընկերության ներկայացուցիչները ՀՀ-ում են Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 100-ամյակի հոբելյանական միջոցառումների հանդիսավոր բացման համերգի կապակցությամբ: Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր […] ...
12:11 13.05.2025
Տեսագրությունում պատկերված անձինք որոնվում են նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներումՏեսագրությունում պատկերված անձինք որոնվում են նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում։ Նրանց գտնվելու վայրի մասին տեղեկություններ ունեցողներին Ոստիկանությունը հորդորում է զանգահարել 1-02 կամ դիմել մոտակա բաժին։ ...
12:05 13.05.2025
Թրամփը վերջնագրի տեսքով է խոսել Ռուսաստանի և Ուկրաինայի հետ․ ՈւիթքոֆԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կողմ է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ուղիղ շփումներին՝ հակամարտությունը լուծելու համար։ Եթե դա տեղի չունենա, Վաշինգտոնը կհեռանա բանակցային գործընթացից։ Այս մասին հայտնել է ամերիկացի առաջնորդի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը։ «Նախագահը վերջնագիր է ներկայացրել երկու կողմերին, որ եթե ուղիղ բանակցություններն արագ տեղի չունենան, Միացյալ Նահանգները կհեռանա այս հակամարտությունից։ Սա մեր պատերազմը չէ։ […] ...
11:57 13.05.2025
ՊԵԿ-ը բացահայտել է շուրջ 3 մլրդ դրամի ստվերային շրջանառության դեպքՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի շրջանակում օրերս բացահայտել է շուրջ 3 մլրդ դրամի ստվերային շրջանառության դեպք։ Մասնավորապես, ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչություն օպերատիվ տվյալներ էին ստացվել, որ Երևան քաղաքում գործող հագուստի և աքսեսուարների արտադրությամբ, վաճառքով զբաղվող 2 տնտեսվարող թերհայտարարագրում են իրացման շրջանառությունը, իրականացնում են նույնատիպ տնտեսական գործունեություն, գործում […] ...
11:52 13.05.2025
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մայիսի 12-13-ըԲացահայտվել է 108 հանցագործություն, որոնցից 2-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 19 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 13-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու և խարդախության, 11 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 6 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, 5-ական դեպք՝ ֆիզիկական ներգործության, խուլիգանության և փաստաթղթի կեղծիքի, 3 դեպք՝ […] ...