15:59 16.03.2018
Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին ԱՄՆ Կոնգրեսին առաջարկել է հանդես գալ Վրաստանի աջակցությամբ: Վրաստանի մամուլի ծառայությունից հաղորդել են, որ այս նախաձեռնությամբ Գեորգի Մարգվելաշվիլին հանդես է եկել կոնֆերանսի ժամանակ, որը կայացել է Վարաստանի նախագահի՝ Վաշինգտոն կատարած այցի շրջանակներում:
Վրաստանի նախագահի խոսքերով՝ Վրաստանին և ԱՄՆ-ին միավորում է ռազմավարական գործընկերությունը:
Նախագահը իր ելույթում ընդգծել է նոր սառը պատերազմի սպառնալիքը, որի առջև աշխարհն այսօր կրկին կանգնել է: Մարգվելաշվիլին ուշադրություն է հրավիրել Մոսկվայից եկող «ռազմական հռետորության» վրա: Նա զուգահեռ է անցկացրել Սալիսբերիի սպանության փորձի և Ցխինվալիի վրաց քաղաքացի Արչիլ Տաթաաշվիլիի մահվան միջև:
«30 տարի առաջ, երբ սառը պատերազմն ավարտվել է, ոչ ոք չէր կարող պատկերացնել, որ քաղաքակիրթ աշխարհը կարող է նորից այդ սպառնալիքի առջև կանգնել, բայց այսօր Վրաստանի 20 տոկոսն օկուպացված է, շարունակում է խախտվել Մոլդովայի տարածքային ամբողջականությունը: Ղրիմը բռնակցված է, Ուկրաինան՝ պատերազմի մեջ: Այսօր մենք բոլորս խոսում ենք Սալիսբերիի սպանության փորձի մասին, իսկ Վրաստանի օկուպացված տարածքներում մի քանի շաբաթ առաջ սպանվել է վրացի նախկին խաղաղապահ, ով ծառայել է Իրաքում՝ դաշնակիցների հետ միասին: Այսօր Մոսկվայից կրկին հնչում է ահավոր «ռազմատենչ հռետորաբանություն»,- հավելել է Վրաստանի նախագահը:
Գեորգի Մարգվելաշվիլիի կարծիքով՝ իր առաջարկած ակտի ընդունումը կմիավորի Վրաստանի և Միացյալ Նահանգների համագործակցությունը բոլոր ձևաչափերի մեջ՝ ստեղծելով նոր ձևաչափեր և ապահովելով երկարաժամկետ համագործակցություն և ԱՄՆ-ի շարհերի պաշտպանություն տարածաշրջանում:
18:25 23.08.2025
ԱԳՆ ներկայացուցիչները ծանոթացել են ՀՀ համար ռազմավարական ծրագրերից մեկի իրականացման ընթացքինՀՀ ԱԳՆ կենտրոնական ապարատի և դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարների տարեկան աշխատաժողովին ընդառաջ առաջին կանգառը Վեդիի ջրամբարն էր՝ ծանոթանալու ՀՀ համար ռազմավարական ծրագրերից մեկի իրականացման ընթացքին: Մանրամասները՝ ԱԳՆ-ի տեսանյութուն։ ...
18:20 23.08.2025
Վարչապետը ծանոթացել է Հայաստանում կայանալիք COP17-ի կազմակերպչական աշխատանքներինՎարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է «Մերիդիան» էքսպո կենտրոն, որտեղ նախատեսվում է անցկացնել Հայաստանում 2026 թվականին կայանալիք Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը (COP17): Վարչապետը շրջայցի ընթացքում ծանոթացել է կենտրոնի պայմաններին և տեխնիկական հնարավորություններին: Նիկոլ Փաշինյանին ներկայացվել են ենթակառուցվածքների և ծառայությունների մատչելիությունն ու համապատասխանությունն ապահովելուն ուղղված աշխատանքները, կենտրոնի շենքային, նախագծային և ինժեներատեխնիկական հնարավորությունները, ինչպես նաև համաժողովի […] ...
18:12 23.08.2025
Սիրիայի ԱԳՆ-ը հերքել է Իսրայելի հետ անվտանգության մասին համաձայնագրի ստորագրման մասին լուրըՍիրիայի անցումային կառավարության արտաքին գործերի նախարարությունը հերքել է Իսրայելի հետ անվտանգության մասին համաձայնագիր կնքելու ծրագրերը, հաղորդում է Syria TV-ն։ Հեռուստաալիքի հարցմանը ի պատասխան Արտաքին գործերի նախարարության կողմից արված հայտարարության համաձայն՝ գերատեսչությունը «հերքում է երկու կողմերի միջև որևէ անվտանգության համաձայնագրի ստորագրման վերաբերյալ շրջանառվող որևէ հաղորդագրություն»։ Ավելի վաղ Independent Arabia-ն, հղում անելով սիրիական աղբյուրներին, պնդում էր, որ […] ...
17:48 23.08.2025
Հարցված գերմանացիների մոտ 60%-ը դժգոհ է կառավարության և Մերցի աշխատանքիցԳերմանացիների ավելի քան 60%-ը դժգոհ է CDU/CSU և SPD դաշինքից կազմված կառավարության աշխատանքից, գրեթե 60%-ը՝ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի (CDU) աշխատանքից։ Այս մասին են վկայում Bild am Sonntag թերթի պատվերով INSA սոցիոլոգիական ինստիտուտի կողմից անցկացված հարցման արդյունքները։ Հարցվածների 62%-ը դժգոհ է Գերմանիայում իշխող կոալիցիայի աշխատանքից։ Հարցվածների միայն 26%-ն է դրական գնահատել կառավարության աշխատանքը։ Միաժամանակ, Գերմանիայի […] ...
17:37 23.08.2025
Հայտնի է դարձել, թե որքան հաճախ է Թրամփը շփվում կնոջ հետԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաճախ է շփվում կնոջ՝ Մելանիայի հետ, չնայած այն հանգամանքին, որ նա հազվադեպ է հայտնվում հանրության մեջ, հաղորդում է CNN-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։ «Այս նախագահական ժամկետի ընթացքում նա հանրությանը հայտնվել է ընդամենը 19 օր, մինչդեռ նախորդ ժամկետում նա հայտնվել է 40 օր։ Այնուամենայնիվ, Մելանիան հաճախակի կապ է պահպանում ամուսնու հետ, հաճախ՝ […] ...