Ճամբարակում իրականացվելու է սոցիալ-տնտեսական և կենսական նշանակության վեց ծրագիր – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+21.09 oC

Ճամբարակում իրականացվելու է սոցիալ-տնտեսական և կենսական նշանակության վեց ծրագիր

18:15 28.08.2018

Գեղարքունիքի մարզի Ճամբարակ խոշորացված համայնքում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրի շրջանակում իրականացվելու է սոցիալ-տնտեսական և կենսական նշանակության վեց ծրագիր:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացրել է Ճամբարակ համայնքի ղեկավար Վազգեն Ադամյանը. բոլոր վեց ծրագրերն էլ արդեն հաստատված են ՀՀ կառավարության կողմից, իսկ դրանց մեկնարկը կտրվի շինարարական մրցույթի անցկացումից հետո, հավանաբար սեպտեմբերի երկրորդ կեսին: Հաստատված վեց ծրագրերի ընդհանուր արժեքը կազմում է 133 միլիոն 497 հազար դրամ, որից 80 միլիոն 98 հազար դրամը ներդնում է Ճամբարակի համայնքապետարանը, 53 միլիոն 399 հազար դրամը՝ ՀՀ կառավարությունը:

«Առաջին ծրագրով նախատեսվում է Ճամբարակ քաղաքի սրբավայրի տարածքի բարեկարգում՝ 9 միլիոն 810 հազար դրամ արժեքով, երկրորդ ծրագրով՝ Ճամբարակ քաղաքի զբոսայգու և ժամանցային կենտրոնի վերակառուցում՝ 31 միլիոն 415 հազար դրամ արժեքով, երրորդ ծրագրով՝ Պ. Սևակի փողոցի ասֆալտապատում՝ 27 միլիոն 621 հազար դրամ արժեքով, չորրորդ ծրագրով՝ Գարդման և Նադարյան փողոցները կապող ճանապարհների կառուցում՝ 12 միլիոն 453 հազար դրամով, հինգերորդ ծրագրով՝ Բաղրամյան և Նարեկացի փողոցների ասֆալտապատում՝ 41 միլիոն 930 հազար դրամ արժեքով վեցերորդ ծրագրով՝ Վահան գյուղի խմելու ջրագծի կառուցում՝ 10 միլիոն 266 հազար դրամ արժեքով: Մեր սահմանամերձ համայնքի համար կենսական կարևոր նշանակության խնդիրներ են լուծվում: Այս ծրագրերի իրականացումից հետո կձեռնարկենք նաև մյուս բնակավայրերի հիմնախնդիրների լուծման համար համարժեք քայլերը»,- ասել է համայնքի ղեկավար Վազգեն Ադամյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 04.07.2025

SHANTNEWS

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆ

21:50 04.07.2025

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆ

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։   ...

Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներին

21:45 04.07.2025

Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներին

Բաքվի ու Մոսկվայի միջև լարվածության ֆոնին Ռուսաստանում շարունակվում են ադրբեջանցիների ձեռբակալությունները: Իրավապահները մեղադրանքներ են ուղղում արդեն ոչ միայն անօրինական միգրանտներին, այլև՝ Իլհամ Ալիևին մտերիմ օլիգարխներին: Հայտնի անուններ կա՞ն ձերբակալվածների թվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առաջին հերթին, իհարկե, ձերբակալությունները տարածվում են քրեական հեղինակությունների վրա: Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Օրենբուրգում ու այլ քաղաքներում ազգությամբ […] ...

Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ

21:40 04.07.2025

Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Կենտրոն վարչական շրջանում ստեղծել ենք նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ՝ նախատեսված մեր երեխաների անհոգ ժամանցի համար։ Խաղասարքերը պատրաստված են էկոլոգիապես մաքուր և բարձրորակ նյութերից, չեն գունաթափվում արևի ազդեցությունից և չեն դեֆորմացվում ջերմաստիճանի տատանումներից: Ստեղծելով նոր խաղային միջավայր՝ մենք ապահովում ենք, որ երեխաները […] ...

Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմանները

21:30 04.07.2025

Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմանները

Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ ներում կշնորհի խորհրդարանական հանձնաժողովի նիստին չներկայանալու համար դատապարտված ընդդիմության առաջնորդներին, եթե նրանք հայտարարեն հոկտեմբերի 4-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ «Ինչպես հայտնի է, մի քանի քաղաքական կուսակցությունների կոնկրետ առաջնորդներ իրենց պատիժը կրում են Վրաստանի օրենսդրության համաձայն՝ քրեակատարողական հիմնարկում։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ առաջարկում եմ, որ […] ...

Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների

21:18 04.07.2025

Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների

ՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների։   ...

BACK_TO_TOP