Վահրամ Բաղդասարյանն առաջարկում է ոռոգման ջուրը ուշացնելու համար փոխհատուցել գյուղացիների վնասը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+21.09 oC

Վահրամ Բաղդասարյանն առաջարկում է ոռոգման ջուրը ուշացնելու համար փոխհատուցել գյուղացիների վնասը

18:00 28.08.2018

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն օգոստոսի 28-ին ԱԺ արտահերթ նիստում Սևանա լճից լրացուցիչ ջրառ կատարելու հարցի քննարկման ժամանակ նշեց, որ օրակարգում կարևորագույն խնդիր է, որին պետք է վերաբերվել ամենայն լրջությամբ:

Նա հիշեցրեց՝ ամիսներ առաջ, երբ ընտրում էին վարչապետ, ծրագիր էին հաստատում, ինքը մտահոգություններ էր արտահայտել՝ նշելով, որ երբ նոր կառավարությունը զգա կառավարման ծանրությունը, կհասկանա, որ հանիրավի քննադատության են ենթարկել նախորդ կառավարությանը, ու սա այդ դեպքերից է: Բաղդասարյանի խոսքերով՝ այն ժամանակ կա՛մ իրավիճակին չեն տիրապետել, կա՛մ քաղաքական մանիպուլյացիա է եղել:

ՀՀԿ խմբակցության ղեկավարը նշեց, որ իրենք պետական մտածելակերպից բարձր չեն գնահատում ընդդիմադիր կեցվածքը, հասկանում են՝ գյուղացուն ջուր է պետք, ապա ընդգծեց երկու ամսվա ուշացման համար գյուղացուն փոխհատուցում տրամադրելու կարևորությունը: Նա առաջարկեց երկու ամսվա վարձը, որ գյուղացին պետք է վճարի, զիջել, քանի որ երկու ամիս գյուղացին մնացել է առանց ջրի և կրել վնասներ:

Նա նաև հորդորեց կառավարության ներկայացուցիչներին՝ ամբիոն բարձրանալիս լինել պատրաստված, առավել ևս պատրաստ լինել պատգամավորների հարցերին հստակ ու բովանդակալից պատասխաններ տալ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 04.07.2025

SHANTNEWS

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆ

21:50 04.07.2025

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆ

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։   ...

Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներին

21:45 04.07.2025

Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներին

Բաքվի ու Մոսկվայի միջև լարվածության ֆոնին Ռուսաստանում շարունակվում են ադրբեջանցիների ձեռբակալությունները: Իրավապահները մեղադրանքներ են ուղղում արդեն ոչ միայն անօրինական միգրանտներին, այլև՝ Իլհամ Ալիևին մտերիմ օլիգարխներին: Հայտնի անուններ կա՞ն ձերբակալվածների թվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առաջին հերթին, իհարկե, ձերբակալությունները տարածվում են քրեական հեղինակությունների վրա: Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Օրենբուրգում ու այլ քաղաքներում ազգությամբ […] ...

Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ

21:40 04.07.2025

Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Կենտրոն վարչական շրջանում ստեղծել ենք նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ՝ նախատեսված մեր երեխաների անհոգ ժամանցի համար։ Խաղասարքերը պատրաստված են էկոլոգիապես մաքուր և բարձրորակ նյութերից, չեն գունաթափվում արևի ազդեցությունից և չեն դեֆորմացվում ջերմաստիճանի տատանումներից: Ստեղծելով նոր խաղային միջավայր՝ մենք ապահովում ենք, որ երեխաները […] ...

Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմանները

21:30 04.07.2025

Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմանները

Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ ներում կշնորհի խորհրդարանական հանձնաժողովի նիստին չներկայանալու համար դատապարտված ընդդիմության առաջնորդներին, եթե նրանք հայտարարեն հոկտեմբերի 4-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ «Ինչպես հայտնի է, մի քանի քաղաքական կուսակցությունների կոնկրետ առաջնորդներ իրենց պատիժը կրում են Վրաստանի օրենսդրության համաձայն՝ քրեակատարողական հիմնարկում։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ առաջարկում եմ, որ […] ...

Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների

21:18 04.07.2025

Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների

ՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների։   ...

BACK_TO_TOP