19:20 28.08.2018
Բնապահպանության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկած մեկանգամյա օգտագործման պլաստիկի արգելման գործընթացի շրջանակներում բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Իրինա Ղափլանյանը հանդիպում է ունեցել ռեստորանների, ռեստորանային ցանցերի, սրճարանների և հանրային սննդի այլ կետերի ներկայացուցիչների հետ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԲՆ պաշտոնական կայքից: Ողջունելով ներկաներին՝ նախարարի առաջին տեղակալը ներկայացրել է, թե ինչ փուլում է գտնվում մեկնարկած գործընթացը, կարևորել ոլորտում իրականացվող հանրային քննարկումները և սոցիալական գովազդի միջոցով հանրային իրազեկումը։
Թափոնների կառավարման ոլորտում, որպես առաջնային թիրախներից մեկը մենք ընտրել ենք պոլիէթիլենային տոպրակներից աստիճանաբար հրաժարվելու սկզբունքը, որին կարող ենք հասնել օրենսդրական նախագծի փաթեթ կազմելուց հետո։ Բնապահպանության նախարարությունն արդեն մշակում է օրենսդրական փոփոխությունների փաթեթ կառավարությանը ներկայացնելու համար։ Մեր նպատակն է միջազգային լավագույն փորձի ներդրումը, ինչպես իրավական ակտեր մշակելիս, այնպես էլ ռազմավարությունն իրականացնելիս։ Իսկ առաջնային խնդիրներից մեկն է աղբի նվազեցումը, որն ի սկզբանե պարտադրում է վարքագծի փոփոխություն թե՛ սպառողի, թե՛ տնտեսվարողի կողմից»,- նշել է Իրինա Ղափլանյանը։
Հանդիպման ընթացքում հանրային սննդի կազմակերպումն իրականացնող ընկերությունների ներկայացուցիչները ներկայացրել են պոլիէթիլենային տոպրակներից աստիճանական հրաժարման մեխանիզմների ներդրման, առևտրի կետերում բազմակի օգտագործման տոպրակների կիրառման, սննդի մնացորդների և տարաների երկրորդային մշակման, տեսակավորման և օգտագործման վերաբերյալ, ինչպես նաև էկոլոգիապես մաքուր արտադրանք ներկրող տնտեսվարողների համար հարկային բեռի թեթևացմանն ուղղված առաջարկություններ։
21:50 04.07.2025
Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆՄեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։ ...
21:45 04.07.2025
Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներինԲաքվի ու Մոսկվայի միջև լարվածության ֆոնին Ռուսաստանում շարունակվում են ադրբեջանցիների ձեռբակալությունները: Իրավապահները մեղադրանքներ են ուղղում արդեն ոչ միայն անօրինական միգրանտներին, այլև՝ Իլհամ Ալիևին մտերիմ օլիգարխներին: Հայտնի անուններ կա՞ն ձերբակալվածների թվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առաջին հերթին, իհարկե, ձերբակալությունները տարածվում են քրեական հեղինակությունների վրա: Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Օրենբուրգում ու այլ քաղաքներում ազգությամբ […] ...
21:40 04.07.2025
Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Կենտրոն վարչական շրջանում ստեղծել ենք նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ՝ նախատեսված մեր երեխաների անհոգ ժամանցի համար։ Խաղասարքերը պատրաստված են էկոլոգիապես մաքուր և բարձրորակ նյութերից, չեն գունաթափվում արևի ազդեցությունից և չեն դեֆորմացվում ջերմաստիճանի տատանումներից: Ստեղծելով նոր խաղային միջավայր՝ մենք ապահովում ենք, որ երեխաները […] ...
21:30 04.07.2025
Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմաններըՎրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ ներում կշնորհի խորհրդարանական հանձնաժողովի նիստին չներկայանալու համար դատապարտված ընդդիմության առաջնորդներին, եթե նրանք հայտարարեն հոկտեմբերի 4-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ «Ինչպես հայտնի է, մի քանի քաղաքական կուսակցությունների կոնկրետ առաջնորդներ իրենց պատիժը կրում են Վրաստանի օրենսդրության համաձայն՝ քրեակատարողական հիմնարկում։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ առաջարկում եմ, որ […] ...
21:18 04.07.2025
Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակներիՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների։ ...