13:22 19.08.2023
Ադրբեջանը ոչ միայն ութ ամսից ավելի է շրջափակման մեջ է պահում Արցախի ժողովրդին և զրկում նրանց Հայաստանի Հանրապետության հետ կապից, այլև ռազմական ուժի կիրառմամբ կամ դրա սպառնալիքով անընդհատ խոչընդոտներ է ստեղծում քաղաքացիական բնակչության կողմից իրենց առօրյա խնդիրները լուծելու հարցում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը:
«Արդեն տևական օրեր է՝ Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Սարուշեն համայնքի բնակիչները հացի խնդիրը լուծելու համար փորձում են հավաքել գյուղի միակ ցորենի դաշտի բերքը, սակայն մոտակայքում տեղակայված ադրբեջանական դիրքերից պարբերաբար թիրախավորվում են դաշտին մոտեցող մարդիկ ու գյուղատնտեսական տեխնիկան:
Թեև ամեն անգամ Արցախում ռուս խաղաղապահները հունձի օրն ու ժամը համաձայնեցնում են ադրբեջանական կողմի հետ և դրանք կազմակերպվում են տեղում խաղաղապահների ներկայությամբ, այդուհանդերձ աշխատանքները սկսվելուն պես հրաձգային տարբեր զինատեսակներից սկսվում է անդադար կրակը, ինչից հետո դրանք անմիջապես դադարեցվում են, իսկ քաղաքացիական անձինք խաղաղապահների օգնությամբ տեղափոխվում են անվտանգ վայր:
Սարուշենի համայնքի բնակիչները այսօր ևս զրկվել են իրենց հացի միակ աղբյուրը՝ ցորենը հավաքելու հնարավորությունից»,-գրել է պետնախարարը:
00:00 06.05.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է00:00 06.05.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:59 05.05.2025
Ներծերունական հոգեկան խնդիրները լուծելի են՝ ժամանակին հոգեկան առողջության մասնագետին դիմելու դեպքում. ԱՆՈւշ հասակի ֆունկցիոնալ խանգարումներն առաջին անգամ նախածերունական (45-60) տարիքում ի հայտ եկող հոգեկան առողջության խնդիրներ են, որոնք կապված են ծերացումով պայմանավորված գործոններով և չեն հանգեցնում թուլամտության։ Այս մասին հայտնել են առողջապահության նախարարությունից: Տարբերում են հիվանդության 2 կլինիկական ձև՝ ուշ հասակի դեպրեսիա, ուշ հասակի պարանոիդ: Ուշ հասակի դեպրեսիան դրսևորվում է աստիճանաբար ի հայտ եկող հոգնածությամբ, սեփական […] ...
23:57 05.05.2025
Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհին մառախուղ էՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհին մառախուղ է։ ...
23:52 05.05.2025
Մենահամերգով հանդես կգա լեգենդար երաժիշտ Մարկ ԴրոբինսկինՀայաստանի պետական ֆիլհարմոնիայի հրավերով մայիսի 8-ին՝ ժամը 19:00-ին, «Առնո Բաբաջանյան» համերգասրահում մենահամերգով հանդես կգա լեգենդար երաժիշտ Մարկ Դրոբինսկին։ Այս մասին հայտնել են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից: Համերգին կհնչեն Մանուել դե Ֆալյայի, Իգոր Ստրավինսկու, Մայքլ Բրոնների, Անտոնիո Սանտանայի թավջութակի սյուիտները: Համերգին կմասնակցի դաշնակահար Աստղիկ Ղուկասյանը։ Մարկ Դրոբինսկին ուսանել է Մոսկվայի կոնսերվատորիայում՝ մեծանուն Մստիսլավ Ռոստրոպովիչի դասարանում, որի անմիջական […] ...
23:49 05.05.2025
ԱՄՆ-ն բանակցություններ է վարում մի շարք երկրների հետ՝ անօրինական ներգաղթյալներին արտաքսելու համարԱՄՆ վարչակազմը բանակցություններ է վարում մի շարք երկրների հետ անօրինական միգրանտների արտաքսման ուղղությամբ։ Այս մասին Սպիտակ տանը լրագրողներին ասել է սահմանային անվտանգության և արտաքսման համար պատասխանատու Թոմաս Հոմանը։ «Շատ երկրներ պատրաստ են ընդունել անօրինական միգրանտներին, որոնց չեն ընդունում իրենց երկրները, ուստի մենք կգտնենք երրորդ անվտանգ երկիրը, որը կընդունի նրանց։ Այնպես որ, այո, բանակցությունները շարունակվում են», […] ...
23:44 05.05.2025
Եմենի ցեմենտի գործարանի վրա Իսրայելի հարվածների հետևանքով 21 մարդ վիրավորվել էԵմենի Հոդեյդա նահանգում հութիների ցեմենտի գործարանի վրա Իսրայելի հասցված հարվածների հետևանքով առնվազն 21 մարդ վիրավորվել է: Այս մասին հայտնել է SABA-ն: «Նախնական տվյալներով՝ Բաջջելի ցեմենտի գործարանի վրա ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից հասցված հարվածների հետևանքով վիրավորվել է 21 քաղաքացիական անձ», – հաղորդում է SABA լրատվական գործակալությունը, որը վերահսկվում է «Անսար Ալլահ»-ի կողմից։ ...