Այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում, պարզապես անսանձելի պոպուլիզմ է. Ռոբերտ Քոչարյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+22.09 oC

Այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում, պարզապես անսանձելի պոպուլիզմ է. Ռոբերտ Քոչարյան

21:38 28.08.2018

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել ռուսական НТВ հեռուստաընկերությանը,  որում հայտարարել է, որ «բացարձակապես ակնհայտ է, որ իր տեսակի մարդիկ դժվարություններից չեն փախչում»:

Հարցազրույցում ՀՀ երկրորդ նախագահը հայտնել է, որ «իրեն սահմանադրական կարգը տապալելու մեղադրանք է առաջադրվել»։

«Պատկերացնո՞ւմ եք, նախագահը՝ այդ պաշտոնը որպես սահմանադրության երաշխավոր զբաղեցնողը, պարզվում է, տապալել է ինքն իրեն … շուտափույթ փորձել են մեղադրական եզրակացության ինչ-որ բանաձև գտնել։ Գիտեք, դա վկայում է այն մասին, որ խոսքը ոչ թե պարզապես քրեական գործի, այլ քաղաքական վենդետայի մասին է։ Անկասկած, դա քաղաքական վենդետա է:

Ինչո՞ւ հանկարծ ես թիրախ դարձա իշխանությունից դուրս 10 տարվա հանգիստ կյանքից հետո։ Հասկանո՞ւմ եք, իսկ 10 տարի առաջ ընտրություններ էին, ինձ ընդամենը մեկուկես ամիս էր մնում մինչև պաշտոնավարմանս երկրորդ ժամկետն ավարտելը։

Ընտրություններ էին, դրանք ավարտվեցին առաջին փուլով։ Ընտրություններն ավարտվեցին Սերժ Սարգսյանի հաղթանակով, որը հավաքել էր ձայների 53 տոկոսը։ Երկրորդ տեղում նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն էր՝ ձայների 21,5 տոկոսով, որն իրեն ընտրված նախագահ հայտարարեց, հրապարակավ հայտարարեց, որ հավաքել է ձայների մոտ 60 տոկոսը և Երևանի կենտրոնում՝ Թատերական հրապարակում, բողոքի շարունակական ակցիաներ սկսեց»,- ասել է Քոչարյանը։

Նրա խոսքով՝ այդ մարտիմեկյան իրադարձություններից «10 տարի անց իշխանության եկան նրանք, ովքեր կազմակերպել էին այդ զանգվածային անկարգությունները, ովքեր դատապարտվել էին զանգվածային անկարգությունների կազմակերպման համար»։

«Դրա համար եմ ես խոսում քաղաքական վենդետայի մասին, այսինքն՝ 10 տարի անց իշխանության եկան նրանք, ովքեր այն ժամանակ պարտվել էին այդ ընտրություններում։ Եվ այսօր նրանց բոլոր մտքերը, ենթադրում եմ, որ զբաղված են նրանով, թե ինչպես մաքրել հաշիվներն այն մարդկանց հետ, ում նրանք թշնամի են համարում»,- հայտարարել է Քոչարյանը։

Լրագրողի հարցին, թե ինչու իր կարծիքով տեղի ունեցան այս տարվա մայիսյան իրադարձությունները, արդյոք դա ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի սխալների արդյունքն էր, Քոչարյանն ասել է, որ ինքը վերլուծել է այդ իրադարձությունները և կարծում է, որ Սերժ Սարգսյանը «չպետք է սահմանադրական փոփոխություններ իրականացներ»։

«Ես այդ ժամանակ հրապարակավ քննադատում էի այդ բարեփոխումները: Եվ, իհարկե, նա չպետք է իշխանությունը պահպանելու փորձեր ձեռնարկեր՝ նստելով վարչապետի աթոռին»,- ասել է ՀՀ երկրորդ նախագահը։

Լրագրողի դիտարկմանը, թե Նիկոլ Փաշինյանն իր վերջին հանրահավաքի ժամանակ հայտարարել է, թե Քոչարյանը «շանսեր չունի» վերադառնալ քաղաքականություն, Քոչարյանը պատասխանել է, որ ինքն «արդեն վերադարձել է»:

Այնուհետև նա անդրադարձել է իր նախագահության տարիներին տեղի ունեցած տնտեսական աճին՝ ՀՆԱ-ն աճել է ռեկորդային 5 անգամ, իսկ բյուջեն՝ 8 անգամ: Քոչարյանի խոսքով՝ իր նախագահության տարիներին տարեկան 35-40 հազար աշխատատեղ է ստեղծվել:

Հարցին, թե ինչպես է Քոչարյանը պատրաստվում հանդես գալ՝ կուսակցությա՞մբ, թե՞ ինչ-որ կոալիցիայով, նա պատասխանել է, որ «այդ հարցը թողել է բավականին բաց»:

«Հասկանում եմ, որ կարող եմ շատ լուրջ համախմբող կենտրոն դառնալ այն մարդկանց համար, ովքեր տեսնում են այսօրվա խնդիրները»,- ասել է նա:

«Այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում, պարզապես անսանձելի պոպուլիզմ է, որի հետևանքները, ըստ իս, երկար ժամանակ կարգելակեն երկրի զարգացումը …

Կա հեղափոխական էյֆորիա, սակայն դրա հետ միասին ես հասկանում եմ, որ այդ էյֆորիան չի կարող երկար տևել։ Դուք գիտե՞ք հեղափոխության թեկուզ մեկ օրինակ, որից հետո մարդկանց կյանքն ավելի է լավացել»,- ասել է Քոչարյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 04.07.2025

SHANTNEWS

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆ

21:50 04.07.2025

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆ

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։   ...

Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներին

21:45 04.07.2025

Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներին

Բաքվի ու Մոսկվայի միջև լարվածության ֆոնին Ռուսաստանում շարունակվում են ադրբեջանցիների ձեռբակալությունները: Իրավապահները մեղադրանքներ են ուղղում արդեն ոչ միայն անօրինական միգրանտներին, այլև՝ Իլհամ Ալիևին մտերիմ օլիգարխներին: Հայտնի անուններ կա՞ն ձերբակալվածների թվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առաջին հերթին, իհարկե, ձերբակալությունները տարածվում են քրեական հեղինակությունների վրա: Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Օրենբուրգում ու այլ քաղաքներում ազգությամբ […] ...

Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ

21:40 04.07.2025

Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Կենտրոն վարչական շրջանում ստեղծել ենք նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ՝ նախատեսված մեր երեխաների անհոգ ժամանցի համար։ Խաղասարքերը պատրաստված են էկոլոգիապես մաքուր և բարձրորակ նյութերից, չեն գունաթափվում արևի ազդեցությունից և չեն դեֆորմացվում ջերմաստիճանի տատանումներից: Ստեղծելով նոր խաղային միջավայր՝ մենք ապահովում ենք, որ երեխաները […] ...

Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմանները

21:30 04.07.2025

Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմանները

Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ ներում կշնորհի խորհրդարանական հանձնաժողովի նիստին չներկայանալու համար դատապարտված ընդդիմության առաջնորդներին, եթե նրանք հայտարարեն հոկտեմբերի 4-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ «Ինչպես հայտնի է, մի քանի քաղաքական կուսակցությունների կոնկրետ առաջնորդներ իրենց պատիժը կրում են Վրաստանի օրենսդրության համաձայն՝ քրեակատարողական հիմնարկում։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ առաջարկում եմ, որ […] ...

Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների

21:18 04.07.2025

Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների

ՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների։   ...

BACK_TO_TOP