16:19 29.08.2018
Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցող «Լույս» դաշինքի ներկայացուցիչ Դավիթ Խաժակյանը Կենտրոնական ընտրական հանձնաժողովում լրագրողների հետ զրույցում նշեց, որ եկել են հաղթական տրամադրվածությամբ:
«Իմ ձեռքում մի ցուցակ է, որտեղ քաղաքացիներ են, մասնագետներ, ովքեր պատրաստ են ստանձնել քաղաքային կառավարումը, ունեն համապատասխան գիտելիքների ու հմտությունների բազա»,- ասաց նա:
Խաժակյանի գնահատմամբ «սիմվոլիկ»՝ 111 հոգուց բաղկացած ցուցակը գլխավորում է ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը, երկրորդ տեղում Դավիթ Խաժակյանն է, ապա հաջորդում են Անի Խաչատրյանը, Անի Սամսոնյանը, Հարություն Բաբայանը, Տիգրան Տեր-Մարգարյանը, ցուցակում է նաև Վարդան Մարաշլյանը:
Խոսելով իրենց թեկնածուի առավելության մասին՝ Խաժակյանն ընդգծեց.
«Զեյնալյանն անցել է այնպիսի ճանապարհ, որը եզակի է ՀՀ քաղաքական գործիչների համար, ունի այն հմտություններն ու գիտելիքները, որոնցով հնարավոր կլինի քաղաքում կուտակված խնդիրները լուծել: Իրավական գիտելիքներ, կառավարչական հմտություններ ունենալով՝ նա կարող է ստանձնել այդ բեռը: Մենք պարոն Զեյնալյանին տեսնում ենք ներկայում ընտրովի ամենամեծ, այն է՝ Երևանի քաղաքապետի պաշտոնում»:
Խաժակյանն անդրադարձավ նաև հնչող քննադատությանը, թե չարժե հաջողված նախարարին առաջադրել քաղաքապետի պաշտոնում, նշեց՝ ասվածն ընդունում են որպես օբյեկտիվ գնահատական նախարար Զեյնալյանի աշխատանքին, բայց և ասում են՝ Երևանի քաղաքապետի պաշտոնը նշանակովի է, առաջին ամենամեծ գործադիր պաշտոնը, որ առկա է, իսկ Երևանն ահռելի մեծ տնտեսություն է:
«Լույս» դաշինքում իրենց մրցակից համարում են բոլորին: Խաժակյանն իրենց դաշինքի նախընտրական կարգախոսը չբացահայտեց, բայց նշեց՝ փիլիսոփայությունը Երևանի արդար ու արդյունավետ կառավարումն է:
21:50 04.07.2025
Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆՄեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։ ...
21:45 04.07.2025
Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներինԲաքվի ու Մոսկվայի միջև լարվածության ֆոնին Ռուսաստանում շարունակվում են ադրբեջանցիների ձեռբակալությունները: Իրավապահները մեղադրանքներ են ուղղում արդեն ոչ միայն անօրինական միգրանտներին, այլև՝ Իլհամ Ալիևին մտերիմ օլիգարխներին: Հայտնի անուններ կա՞ն ձերբակալվածների թվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առաջին հերթին, իհարկե, ձերբակալությունները տարածվում են քրեական հեղինակությունների վրա: Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Օրենբուրգում ու այլ քաղաքներում ազգությամբ […] ...
21:40 04.07.2025
Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Կենտրոն վարչական շրջանում ստեղծել ենք նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ՝ նախատեսված մեր երեխաների անհոգ ժամանցի համար։ Խաղասարքերը պատրաստված են էկոլոգիապես մաքուր և բարձրորակ նյութերից, չեն գունաթափվում արևի ազդեցությունից և չեն դեֆորմացվում ջերմաստիճանի տատանումներից: Ստեղծելով նոր խաղային միջավայր՝ մենք ապահովում ենք, որ երեխաները […] ...
21:30 04.07.2025
Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմաններըՎրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ ներում կշնորհի խորհրդարանական հանձնաժողովի նիստին չներկայանալու համար դատապարտված ընդդիմության առաջնորդներին, եթե նրանք հայտարարեն հոկտեմբերի 4-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ «Ինչպես հայտնի է, մի քանի քաղաքական կուսակցությունների կոնկրետ առաջնորդներ իրենց պատիժը կրում են Վրաստանի օրենսդրության համաձայն՝ քրեակատարողական հիմնարկում։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ առաջարկում եմ, որ […] ...
21:18 04.07.2025
Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակներիՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների։ ...