Վուդի Ալենը մասնագիտական դադար է վերցրել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 05 2025
  • $
    389.25
  • RUBLE
    4.73
  • 439.39
WEATHER
+22.09 oC

Վուդի Ալենը մասնագիտական դադար է վերցրել

17:17 29.08.2018

Ռեժիսոր Վուդի Ալենը մի քանի տասնամյակների աշխատանքային գործունեության ընթացքում առաջին անգամ մասնագիտական դադար է վերցնելու, հաղորդում է Page Six-ը:

Մասնագետները դադարը բացատրում են ռեժիսորի խորթ աղջկա՝ Դիլան Ֆերոուի հայտարարությամբ. վերջինս նրան մեղադրել էր սեռական ոտնձգություններ կատարելու մեջ:

Այս խոսակցությունների հետևանքով՝ Amazon ընկերությունը ցանկանում է խզել ռեժիսորի հետ 2016-ին կնքած պայմանագիրը: Հավանաբար, Վուդի Ալենը հաջորդ նախագիծը կսկսի նկարահանել 2020թ., սակայն, մասնագետների կարծիքով, դրա համար նա պետք է ֆինանսավորման աղբյուրներ գտնի:

Դրանից առաջ Վուդի Ալենը հայտարարել էր, որ ցանկանում է լինել սեռական ոտնձգությունների դեմ #MeToo շարժման ազդագրի շապիկին:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Դեվիդ Բեքհեմն ու Գարի Նևիլն անգլիական ակումբ են գնել

19:32 08.05.2025

Դեվիդ Բեքհեմն ու Գարի Նևիլն անգլիական ակումբ են գնել

Ֆուտբոլային «Սալֆորդ Սիթի» ակումբը պաշտոնապես հայտարարել է սեփականատերերի փոփոխության մասին: Ակումբի նոր ղեկավար կոնսորցիումը ներառում է «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին խաղացողներ Դեվիդ Բեքհեմին և Գարի Նևիլին, ինչպես նաև ամերիկացի գործարար Դեքլան Քելլիին և լորդ Մերվին Դեյվիսին, որոնք կհանդիսանան ակումբի տնօրենների խորհրդի համանախագահներ: «Ես մեծացել եմ Սալֆորդում… Այս վայրը թողել է ջերմ հիշողություններ և կարևոր դեր է […] ...

Արդարադատության նախարարը Սինգապուրում կմասնակցի վեճերի լուծման այլընտրանքային մեխանիզմների թեմայով միջոցառման

19:17 08.05.2025

Արդարադատության նախարարը Սինգապուրում կմասնակցի վեճերի լուծման այլընտրանքային մեխանիզմների թեմայով միջոցառման

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը կմեկնի Սինգապուրի Հանրապետություն՝ մասնակցելու «Վեճերի լուծման այլընտրանքային մեխանիզմներ և արդյունավետ դատական համակարգի լավագույն փորձ» խորագրով բարձր մակարդակի միջոցառմանը: Արդարադատության նախարարը Սինգապուր կգործուղվի մայիսի 26-30-ը: ...

Այրվել է բեռնատարի խցիկը

19:08 08.05.2025

Այրվել է բեռնատարի խցիկը

Մայիսի 8-ին՝ ժամը 16:09-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Փամբակ գյուղում այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի մոտ 17-րդ կմ-ին՝ ընթացքի մեջ գտնվող «GAZelle» մակնիշի բեռնատարի խցիկում: Հրդեհը մեկուսացվել է […] ...

Վիճաբանություն, ծեծկռտուք, դանակահարություն և վրաերթ՝ Աբովյան քաղաքում

18:55 08.05.2025

Վիճաբանություն, ծեծկռտուք, դանակահարություն և վրաերթ՝ Աբովյան քաղաքում

Այսօր՝ մայիսի 8-ին, վիճաբանություն, ծեծկռտուք, դանակահարություն և վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 16:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության համայնքային ոստիկանության Կոտայքի բաժնում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի բաժնում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի մարզային քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Աբովյան քաղաքի Դարանի 8 շենքի բակում […] ...

Գազալցակայանը տուգանվել է 4 միլիոն 726 հազար դրամի չափով

18:44 08.05.2025

Գազալցակայանը տուգանվել է 4 միլիոն 726 հազար դրամի չափով

ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից իրականացվել է ստուգում հեղուկացված ածխաջրածնային գազի վաճառքով զբաղվող «ԱՐՄ ՊԵՏՐՈԼ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում (հասցե՝ ք. Երևան, Կենտրոն թաղամաս, Մյասնիկյան 20/1) : Ստուգման արդյունքում վառելիքաբաշխիչ աշտարակի ցուցանիշն արձանագրել է թերլիցքավորում: Հայտնաբերված իրավախախտման համար սահմանված է վարչական պատասխանատվություն՝ 4 միլիոն 726 հազար ՀՀ դրամի չափով: ...

ՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը

18:32 08.05.2025

ՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը ապրիլի 27-ից մայիսի 3-ը: Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան. ◾️ Վանաձոր քաղաքում՝ ✔ Ծատուրյան փողոցի հարակից տարածք՝ գրեթե ամբողջ շաբաթ, ✔ Վարդանանց փողոցի հարակից տարածք՝ ապրիլի 27-ին, մայիսի 1-ին և 2-ին, ✔ Հերացի փողոցի հարակից տարածք՝ ապրիլի 27-ին և մայիսի […] ...

BACK_TO_TOP