Բոլորը մրցակից են, բայց կան բարեկամ-մրցակիցներ. Արմեն Մարտիրոսյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+19.09 oC

Բոլորը մրցակից են, բայց կան բարեկամ-մրցակիցներ. Արմեն Մարտիրոսյան

16:39 29.08.2018

«Ժառանգություն» կուսակցության անդամ Արմեն Մարտիրոսյանի կարծիքով՝ Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցող բոլոր ուժերն իրենց մրցակից են, բայց կան ուժեր, ում բարեկամ մրցակից են համարում: Իբրև օրինակ նա նշեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածուին՝ Հայկ Մարությանին: Մարտիրոսյանի խոսքերով՝ բոլոր այն ուժերին, ովքեր ընդդիմության շարքերում պայքարել են այսօրվա համար, իրենք համարում են բարեկամ-մրցակիցներ:

Իրենց ուժի շանսերի մասին խոսելով՝ Մարտիրոսյանը նշեց, որ դա կարող են գնահատել միայն քաղաքացիները:

«Ես կարող եմ ասել, որ քաղաքացիների դատին ենք ներկայացնելու ոչ միայն մեր ծրագիրը, որը զարգացման ծրագիր է: Մենք ոչ միայն առօրեական, կոմունալ խնդիրները լուծելու, այլև զարգացման խնդիր ենք դրել, իսկ մեր քաղաքացիների դատին նախ ներկայացնելու ենք «Ժառանգության» անցած ուղին, քանի որ կարևոր է՝ քաղաքական ուժի անցած ուղին, հետագիծն ինչպիսին է»,- ասաց նա:

Ծրագրային որևէ կետ «Ժառանգության» ներկայացուցիչը չառանձնացրեց, նշեց, որ իրենց ծրագրում հիմնական կետ գոյություն չունի, քանի որ Երևանում մեկ խնդիր չէ, որ կարևոր է, կան բազմաթիվ ու բազմազան խնդիրներ:

«Մենք բաց ճակատով նայում ենք մեր քաղաքացիներին, բաց ճակատով մասնակցելու ենք ընտրություններին: Մենք մշտապես եղանք քաղաքացու և պետության շահի կողքին՝ դրա համար շատ հարվածներ կրելով, բայց մեր սկզբունքայնությունը չկորցրինք: Մեր կարգախոսը «Ժպտա»-ն է, մենք պետք է ժպտանք, որովհետև հաղթել ենք»,- նշեց նա:

«Ժառանգության» նախընտրական ցուցակում 49 հոգի են, ցուցակը գլխավորում է կուսակցության առաջնորդը՝ Րաֆֆի Հովհաննիսյանը, նրան հաջորդում են Արմեն Մարտիրոսյանն ու Հովսեփ Խուրշուդյանը:

Լրագրողների հարցին՝ պատրաստ կլինե՞ն համագործակցելու «Սասնա ծռեր»-ի հետ՝ հաշվի առնելով, որ նախկինում նման համագործակցություն եղել է, Մարտիրոսյանը պատասխանեց, որ իրենք կաշկանդված չեն համագործակցելու «Սասնա ծռեր»-ի հետ, ապա հայտնեց՝ իրենք որոշում ունեն, որ միայնակ չեն իշխելու, սկզբունքորեն կարծում են, որ միակուսակցական իշխանությունը լավ երևույթ չէ:

«Ունենք որոշում, որ նախկին ընդդիմադիր գործընկերների հետ ենք համագործակցելու, ՀԿ-ների հետ, նաև քաղաքապետարանի աշխատակիցների ճնշող մեծամասնությանը գիտենք, գիտենք՝ ովքեր են յուրացումների համար եկել, գիտենք նաև ազնիվներին. բոլոր ազնիվ աշխատողները շարունակելու են իրենց գործունեությունը»,- ասաց Մարտիրոսյանը:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 04.07.2025

SHANTNEWS

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆ

21:50 04.07.2025

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆ

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։   ...

Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներին

21:45 04.07.2025

Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներին

Բաքվի ու Մոսկվայի միջև լարվածության ֆոնին Ռուսաստանում շարունակվում են ադրբեջանցիների ձեռբակալությունները: Իրավապահները մեղադրանքներ են ուղղում արդեն ոչ միայն անօրինական միգրանտներին, այլև՝ Իլհամ Ալիևին մտերիմ օլիգարխներին: Հայտնի անուններ կա՞ն ձերբակալվածների թվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առաջին հերթին, իհարկե, ձերբակալությունները տարածվում են քրեական հեղինակությունների վրա: Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Օրենբուրգում ու այլ քաղաքներում ազգությամբ […] ...

Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ

21:40 04.07.2025

Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Կենտրոն վարչական շրջանում ստեղծել ենք նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ՝ նախատեսված մեր երեխաների անհոգ ժամանցի համար։ Խաղասարքերը պատրաստված են էկոլոգիապես մաքուր և բարձրորակ նյութերից, չեն գունաթափվում արևի ազդեցությունից և չեն դեֆորմացվում ջերմաստիճանի տատանումներից: Ստեղծելով նոր խաղային միջավայր՝ մենք ապահովում ենք, որ երեխաները […] ...

Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմանները

21:30 04.07.2025

Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմանները

Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ ներում կշնորհի խորհրդարանական հանձնաժողովի նիստին չներկայանալու համար դատապարտված ընդդիմության առաջնորդներին, եթե նրանք հայտարարեն հոկտեմբերի 4-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ «Ինչպես հայտնի է, մի քանի քաղաքական կուսակցությունների կոնկրետ առաջնորդներ իրենց պատիժը կրում են Վրաստանի օրենսդրության համաձայն՝ քրեակատարողական հիմնարկում։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ առաջարկում եմ, որ […] ...

Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների

21:18 04.07.2025

Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների

ՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների։   ...

BACK_TO_TOP