«Երևան հանրություն»-ը հավատում է, որ կլինեն ազատ-թափանցիկ ընտրություններ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+19.09 oC

«Երևան հանրություն»-ը հավատում է, որ կլինեն ազատ-թափանցիկ ընտրություններ

17:10 29.08.2018

Երևանի քաղաքապետի թեկնածու Անահիտ Թարխանյանը փաստաթղթերը Կենտրոնական ընտրական հանձնաժողով հանձնելիս խոստովանեց՝ լավ տրամադրվածությամբ է եկել:

 «Դեպի առաջ և դեպի հաղթանակ»,- ասաց նա:

Թարխանյանը գլխավորում է «Երևանի հանրություն» դաշինքը: Լրագրողները հիշեցրին՝ ամուսինը՝ Անդրիաս Ղուկասյանը, պահանջում էր ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի հրաժարականը, արդյո՞ք ընտրությունների անցկացման հետ կապված մտավախություններ չունի:

«Երևանի հանրություն» դաշինքի անդամ Արմեն Հովհաննիսյանն արձագանքեց՝ նշելով.

«Մտավախության խնդիր չէ, վստահության խնդիր է. մենք չենք վստահում մարդկանց, ովքեր տարիների ընթացքում ներգրավված են եղել այլ տիպի ընտրություններում: Մենք էլ ենք հավատում, որ կլինեն ազատ-թափանցիկ ընտրություններ, բայց կուզենայինք, որ անվստահության որևէ նշույլ չմնար, ու պարոն Մուկուչյանի հրաժարականը կօգներ դրան»:

Դաշինքի ընտրական ցուցակում 47 անուն է, իսկ կարգախոսն է՝ «Երևան հանրություն՝ ի շահ հարազատ քաղաքի»: Ցուցակի՝ ոչ մեծ լինելու մասին խոսելով՝ Հովհաննիսյանն ասաց, որ այսօր Երևանի ավագանու կազմում ՀՀԿ-ն 46 մանդատ ունի, սակայն հոգի է ՀՀԿ-ն, իրենք չեն ուզում իրենցով փոխարինել այդ ուժը:

«Մենք նման նպատակ չունենք, գտնում ենք, որ Երևանի ավագանին բազմակուսակցական ազատ ամբիոն է լինելու, որոշումներ ընդունելու տեղ, և 46 հոգին լիովին բավարար է դրա համար»,- ասաց նա:

Թարխանյանն առանձնացրեց քաղաքում առկա և իրենց հուզող հիմնական խնդիրները, այն է՝ առողջապահություն, շրջակա միջավայր, սոցիալական խնդիրներ, որոնց մեջ՝ ներառական քաղաք, մանկապարտեզներ, դպրոցներ, մեծահասակների հարցերը, ենթակառուցվածքներ, տրանսպորտի խնդիր, ինչպես նաև նոր աշխատատեղերի ստեղծում և աշխատատեղերի ավելացում:

Քաղաքապետի թեկնածուին հարց ուղղեցին՝ ինչո՞ւ պիտի երևանցին վստահի հենց իրենց ուժին, ինչին նա պատասխանեց.

«Որովհետև մեզ մոտ մասնագետներ են, հիմնականում անկուսակցականներ ենք և ամենակարևորը՝ երկար տարիներ աշխատել ենք Երևանի խնդիրների շուրջ»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 04.07.2025

SHANTNEWS

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆ

21:50 04.07.2025

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆ

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։   ...

Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներին

21:45 04.07.2025

Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներին

Բաքվի ու Մոսկվայի միջև լարվածության ֆոնին Ռուսաստանում շարունակվում են ադրբեջանցիների ձեռբակալությունները: Իրավապահները մեղադրանքներ են ուղղում արդեն ոչ միայն անօրինական միգրանտներին, այլև՝ Իլհամ Ալիևին մտերիմ օլիգարխներին: Հայտնի անուններ կա՞ն ձերբակալվածների թվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առաջին հերթին, իհարկե, ձերբակալությունները տարածվում են քրեական հեղինակությունների վրա: Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Օրենբուրգում ու այլ քաղաքներում ազգությամբ […] ...

Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ

21:40 04.07.2025

Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Կենտրոն վարչական շրջանում ստեղծել ենք նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ՝ նախատեսված մեր երեխաների անհոգ ժամանցի համար։ Խաղասարքերը պատրաստված են էկոլոգիապես մաքուր և բարձրորակ նյութերից, չեն գունաթափվում արևի ազդեցությունից և չեն դեֆորմացվում ջերմաստիճանի տատանումներից: Ստեղծելով նոր խաղային միջավայր՝ մենք ապահովում ենք, որ երեխաները […] ...

Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմանները

21:30 04.07.2025

Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմանները

Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ ներում կշնորհի խորհրդարանական հանձնաժողովի նիստին չներկայանալու համար դատապարտված ընդդիմության առաջնորդներին, եթե նրանք հայտարարեն հոկտեմբերի 4-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ «Ինչպես հայտնի է, մի քանի քաղաքական կուսակցությունների կոնկրետ առաջնորդներ իրենց պատիժը կրում են Վրաստանի օրենսդրության համաձայն՝ քրեակատարողական հիմնարկում։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ առաջարկում եմ, որ […] ...

Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների

21:18 04.07.2025

Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների

ՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների։   ...

BACK_TO_TOP