17:36 29.08.2018
«Երկիր Ծիրանի» կուսակցությունը քիչ առաջ Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրեց 56 հոգուց բաղկացած ընտրական ցուցակ: Կուսակցության ցուցակի 3-րդ տեղն զբաղեցնող Սոնա Աղեկյանը նշեց, որ Երևանի քաղաքապետի իրենց թեկնածուն Զարուհի Փոստանջյանն է:
Աղեկյանը նշեց, որ երևանցիներին արդեն տրված է հնարավորություն՝ ունենալ քաղաքապետ, ով իրականում մտահոգ կլինի Երևանի խնդիրներով, ով լավագույնս տիրապետում է Երևանի խնդիրներին՝ տուն առ տուն: «Երկիր Ծիրանի»-ի քաղաքապետի թեկնածուն՝ Զարուհի Փոստանջյանը, ըստ Աղեկյանի, իր քաղաքական կենսագրության ընթացքում հասցրել է տիրապետել քաղաքի բոլոր խնդիրներին և պատրաստ է այդ բեռը վերցնել՝ Երևանը դարձնել արդար քաղաք: Աղեկյանը նշեց, որ կուսակցության կարգախոսի և ծրագրային դրույթների մասին կնշեն հետո, երբ հանդես գան առանձին ասուլիսով:
«Երկիր Ծիրանի»-ն մրցակից չի տեսնում որևէ մեկին, ուղղակի ներկայանում է իր ծրագրով, մրցունակ թիմով: Մեր ցուցակում ներառված բոլոր անդամներն իրենց ոլորտներում կայացած, պահանջված մասնագետներ են, ընդգրկում են բոլոր ոլորտները, որոնք անհրաժեշտ են քաղաքի կառավարման համար: Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» կուսակցության բոլոր թեկնածուներն ունեն կառավարման փորձ»,- նշեց նա:
Լրագրողները հետաքրքրվեցին՝ «Երկիր Ծիրանի»-ն ինչի՞ վրա է հիմնվում՝ Զարուհի Փոստանջյանի անձի՞ վրա, թե՞ այլ հիմքի, ինչին Աղեկյանը պատասխանեց, որ «Երկիր Ծիրանի»-ն ունի իր կարգախոսը, ծրագիրը, նպատակները, հիմքը կուսակցությունն է՝ ղեկավարի գլխավորությամբ:
«Երկիր Ծիրանի»-ն գալիս է, որ Երևանի քաղաքապետ լինի Զարուհի Փոստանջյանը, այլ նպատակ այս պահին չունենք»,- ասաց նա:
21:50 04.07.2025
Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆՄեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։ ...
21:45 04.07.2025
Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներինԲաքվի ու Մոսկվայի միջև լարվածության ֆոնին Ռուսաստանում շարունակվում են ադրբեջանցիների ձեռբակալությունները: Իրավապահները մեղադրանքներ են ուղղում արդեն ոչ միայն անօրինական միգրանտներին, այլև՝ Իլհամ Ալիևին մտերիմ օլիգարխներին: Հայտնի անուններ կա՞ն ձերբակալվածների թվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առաջին հերթին, իհարկե, ձերբակալությունները տարածվում են քրեական հեղինակությունների վրա: Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Օրենբուրգում ու այլ քաղաքներում ազգությամբ […] ...
21:40 04.07.2025
Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Կենտրոն վարչական շրջանում ստեղծել ենք նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ՝ նախատեսված մեր երեխաների անհոգ ժամանցի համար։ Խաղասարքերը պատրաստված են էկոլոգիապես մաքուր և բարձրորակ նյութերից, չեն գունաթափվում արևի ազդեցությունից և չեն դեֆորմացվում ջերմաստիճանի տատանումներից: Ստեղծելով նոր խաղային միջավայր՝ մենք ապահովում ենք, որ երեխաները […] ...
21:30 04.07.2025
Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմաններըՎրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ ներում կշնորհի խորհրդարանական հանձնաժողովի նիստին չներկայանալու համար դատապարտված ընդդիմության առաջնորդներին, եթե նրանք հայտարարեն հոկտեմբերի 4-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ «Ինչպես հայտնի է, մի քանի քաղաքական կուսակցությունների կոնկրետ առաջնորդներ իրենց պատիժը կրում են Վրաստանի օրենսդրության համաձայն՝ քրեակատարողական հիմնարկում։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ առաջարկում եմ, որ […] ...
21:18 04.07.2025
Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակներիՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների։ ...