«Ժողովրդավարական ուղի» կուսակցությունը մրցակից է համարում «Քաղաքացիական պայմանագրին» – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+18.09 oC

«Ժողովրդավարական ուղի» կուսակցությունը մրցակից է համարում «Քաղաքացիական պայմանագրին»

19:29 29.08.2018

«Ժողովրդավարական ուղի» կուսակցությունը մասնակցում է Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին ու նախապատրաստվում արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Կուսակցության ներկայացուցիչ Արթուր Գասպարյանը օգոստոսի 29-ին լրագրողների հետ զրույցում նշեց, որ իրենք հավակնում են 50+1 ձայնի: Հարցին՝ երևանցին ծանո՞թ է արդյոք իրենց ուժին, նա պատասխանեց.

«Ո՞վ է ասում, որ ծանոթ չէ: Կուսակցությունը հիմնադրվել է 2005-ին՝ ԱԺ արդեն երջանկահիշատակ պատգամավոր Մանուկ Գասպարյանի կողմից: Ցուցակը գլխավորող Մանվել Գասպարյանը նրա որդին է: Մենք ներկայացված ենք եղել ավագանիում, ընտրություններին մասնակցել ենք, Ազգային ժողովում էլ ՀԱԿ խմբակցությունում ենք ներկայացված եղել»,- ասաց նա:

Ցուցակի մասին խոսելով՝ Գասպարյանն ասաց, որ իրենք սեղմ ցուցակ են բերել, ուռճացված թվեր չեն ներկայացրել, այլ՝ 33 անդամ, որի 90 տոկոսը «Ժողովրդավարական ուղի» կուսակցության անդամներ են, ցուցակը գլխավորում է Մանվել Գասպարյանը: Առաջին եռյակում են նաև ատամնաբույժ Արտակ Լալայանը, տնտեսագետ Ելենա Ասատրյանը:

«Գրեթե բոլոր ընտրություններին մասնակցել ենք, բացի Երևանի քաղաքապետի նախորդ ընտրություններից: Մենք գտանք, որ անիմաստ է մասնակցելը, որովհետև տեսաք՝ ինչ կատարվեց: Զարուհին մասնակցեց, ինչի՞ հասավ. կեղտաջուր էլ բերեց: Իսկ նախկին ավագանիում ես ներկայացված եմ եղել, տեսել եմ ճահիճ վիճակը, երկրորդ անգամ չէի ուզում նման ճահիճ վիճակում հայտնվենք, չկարողանանք անել 10 տոկոսը նրանից, ինչ նպատակադրված էինք անել»,- ասաց նա:

Գասպարյանն ասաց, որ չնայած հավակնում են 50 + 1-ի, բայց նվազագույն ձայների դեպքում էլ կկարողանան այն զանգը հնչեցնել, որը պետք է հնչեցնի կամ բարձրաձայնում է Երևանի քաղաքացին: Նա խոստացավ՝ պայքարը կընթանա քաղաքակիրթ ձևով: «Ժողովրդավարական ուղի» կուսակցությունը, դեմ չլինելով, սակայն հաշվի առնելով, որ հետհեղափոխական հասարակական կարծիք է ձևավորվել, մրցակից է համարում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 04.07.2025

SHANTNEWS

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆ

21:50 04.07.2025

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆ

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։   ...

Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներին

21:45 04.07.2025

Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներին

Բաքվի ու Մոսկվայի միջև լարվածության ֆոնին Ռուսաստանում շարունակվում են ադրբեջանցիների ձեռբակալությունները: Իրավապահները մեղադրանքներ են ուղղում արդեն ոչ միայն անօրինական միգրանտներին, այլև՝ Իլհամ Ալիևին մտերիմ օլիգարխներին: Հայտնի անուններ կա՞ն ձերբակալվածների թվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առաջին հերթին, իհարկե, ձերբակալությունները տարածվում են քրեական հեղինակությունների վրա: Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Օրենբուրգում ու այլ քաղաքներում ազգությամբ […] ...

Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ

21:40 04.07.2025

Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Կենտրոն վարչական շրջանում ստեղծել ենք նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ՝ նախատեսված մեր երեխաների անհոգ ժամանցի համար։ Խաղասարքերը պատրաստված են էկոլոգիապես մաքուր և բարձրորակ նյութերից, չեն գունաթափվում արևի ազդեցությունից և չեն դեֆորմացվում ջերմաստիճանի տատանումներից: Ստեղծելով նոր խաղային միջավայր՝ մենք ապահովում ենք, որ երեխաները […] ...

Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմանները

21:30 04.07.2025

Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմանները

Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ ներում կշնորհի խորհրդարանական հանձնաժողովի նիստին չներկայանալու համար դատապարտված ընդդիմության առաջնորդներին, եթե նրանք հայտարարեն հոկտեմբերի 4-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ «Ինչպես հայտնի է, մի քանի քաղաքական կուսակցությունների կոնկրետ առաջնորդներ իրենց պատիժը կրում են Վրաստանի օրենսդրության համաձայն՝ քրեակատարողական հիմնարկում։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ առաջարկում եմ, որ […] ...

Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների

21:18 04.07.2025

Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների

ՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների։   ...

BACK_TO_TOP