ՔՊ-ն բակային հանդիպումներով ամենօրյա ռեժիմով երկխոսելու է երևանցիների հետ. Վահան Կոստանյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+19.09 oC

ՔՊ-ն բակային հանդիպումներով ամենօրյա ռեժիմով երկխոսելու է երևանցիների հետ. Վահան Կոստանյան

18:04 29.08.2018

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Երևանի ավագանու ընտրություններին մասնակցում է դաշինքով: Օգոստոսի 29-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովում լրագրողների հետ զրույցում կուսակցության խոսնակ Վահան Կոստանյանը նշեց, որ «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքն արդեն ներկայացրել է ավագանու թեկնածուների իրենց միասնական ցանկը, որտեղ «Քաղաքացիական պայմանագիր», «Առաքելություն» կուսակցության անդամներ են, ինչպես նաև հեղափոխությանը մասնակցած բազմաթիվ անհատներ, հանրային գործիչներ:

Ցուցակի առաջին եռյակը գլխավորում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Հայկ Մարությանը, երկրորդ տեղում Սրբուհի Ղազարյանն է, երրորդում՝ մանկաբույժ Սերգեյ Սարգսյանը, տասնյակում տեղ են գտել նաև հաղորդավարուհի Լուսինե Բադալյանը, բլոգեր Իզաբելլա Աբգարյանը և այլք:

Հարցին՝ ինչո՞ւ «Քաղաքացիական պայմանագիր»-ը դաշինքով չգնաց «Հանրապետություն» և «Լուսավոր Հայաստան» ուժերի հետ, Կոստանյանը պատասխանեց.

«Քաղաքացիական պայմանագիր»-ը «Ելք» դաշինքի հետ այս պահին համագործակցում է միայն ԱԺ ֆորմատով, իսկ «Իմ քայլը» դաշինքը թույլ է տալիս հեղափոխական ավելի ընդգրկուն դաշտ ապահովել»:

Կոստանյանը նշեց իրենց ավագանու ցուցակում ներառված հայտնի մի շարք մարդկանց՝  Նարինե Թուխիկյան, ճարտարապետ Արսեն Կարապետյան, Լևոն Զաքարյան, Արամ Մանուկյան, լրագրող Գայանե Աբրահամյան և այլք: Կուսակցության խոսնակի կարծիքով՝ ծրագրի մասին դեռ վաղ է խոսելը, թեպետ կան ուժեր, որ ասում են՝ իրենց ծրագիրը պատրաստ է, սակայն «Քաղաքացիական պայմանագիր»-ն ամենօրյա աշխատանքների մեջ է և ցանկանում է լավագույնս ներկայացնել իր նախընտրական ծրագիրը:

«Մենք հանդես ենք գալիս այս ընտրություններում որպես հեղափոխություն իրականացրած թիմ և հույս ունենք, որ մեր հաղորդակցումը ինչպես եղել է ՀՀ քաղաքացիների հետ, այդպես էլ շարունակվելու է: Մենք չենք դիտարկում մրցակիցներ, շարունակում ենք մեր հաղորդակցումը Երևանի բնակիչների հետ: Իրադարձություններից առաջ չընկնեմ, բայց կարծում եմ՝ հանրությունը լավ ճանաչում է մեր քաղաքական թիմին, և երբ ծանոթանա մեր ծրագրին, կհասկանա, որ մեր թիմն է այն իրավասու և արժեքներ կրող թիմը, որ պետք է ստանձնի Երևան քաղաքի կառավարումը»,- ասաց նա:

Կոստանյանը նշեց, որ իրենք բանակցում են Երևանի բնակիչների հետ՝ առանց մնացած ուժերի, որոնք ներգրավված են պայքարի մեջ: Նա ընդգծեց՝ ընտրություններն այն գործընթացն են, որտեղ հնարավորինս շատ ձայներ են ձգտում հավաքել, ապա հայտնեց՝ ամենօրյա ռեժիմով, բակային հանդիպումներով, սոցիալական մեդիայով երկխոսելու են երևանցիների հետ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 04.07.2025

SHANTNEWS

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆ

21:50 04.07.2025

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆ

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։   ...

Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներին

21:45 04.07.2025

Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներին

Բաքվի ու Մոսկվայի միջև լարվածության ֆոնին Ռուսաստանում շարունակվում են ադրբեջանցիների ձեռբակալությունները: Իրավապահները մեղադրանքներ են ուղղում արդեն ոչ միայն անօրինական միգրանտներին, այլև՝ Իլհամ Ալիևին մտերիմ օլիգարխներին: Հայտնի անուններ կա՞ն ձերբակալվածների թվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առաջին հերթին, իհարկե, ձերբակալությունները տարածվում են քրեական հեղինակությունների վրա: Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Օրենբուրգում ու այլ քաղաքներում ազգությամբ […] ...

Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ

21:40 04.07.2025

Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Կենտրոն վարչական շրջանում ստեղծել ենք նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ՝ նախատեսված մեր երեխաների անհոգ ժամանցի համար։ Խաղասարքերը պատրաստված են էկոլոգիապես մաքուր և բարձրորակ նյութերից, չեն գունաթափվում արևի ազդեցությունից և չեն դեֆորմացվում ջերմաստիճանի տատանումներից: Ստեղծելով նոր խաղային միջավայր՝ մենք ապահովում ենք, որ երեխաները […] ...

Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմանները

21:30 04.07.2025

Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմանները

Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ ներում կշնորհի խորհրդարանական հանձնաժողովի նիստին չներկայանալու համար դատապարտված ընդդիմության առաջնորդներին, եթե նրանք հայտարարեն հոկտեմբերի 4-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ «Ինչպես հայտնի է, մի քանի քաղաքական կուսակցությունների կոնկրետ առաջնորդներ իրենց պատիժը կրում են Վրաստանի օրենսդրության համաձայն՝ քրեակատարողական հիմնարկում։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ առաջարկում եմ, որ […] ...

Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների

21:18 04.07.2025

Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների

ՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների։   ...

BACK_TO_TOP