16:53 17.03.2018
«Ադրբեջանում նախընտրական շրջան է, Ադրբեջանը փորձում է այս ժամանակահատվածում տարբեր միջոցառումներ կազմակերպել, դառնալ նախաձեռնող, իր տարածքում անել, ցույց տալ, որ ինքը երկիր է, որը իր խոսքը ունի տարածաշրջանում, չի պատկերացնում, որ ինքը ուղղակի փոքրիկ երկիր է, միջոցներ ունի, ինչ որ բաներ է նախաձեռնում և տարածաշրջանային կարևորություն ունի: Դա պետք է ներկայացնի Ալիևը»,- այսօր ասել է քաղաքագետ Թևան Պողոսյանը՝ անդրադառնալով մարտի 15-ին Բաքվում տեղի ունեցած տարածաշրջանի երկրների՝ Իրանի, Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպմանը։
Հիշեցնենք, որ Ադրբեջանի ու Թուրքիայի նախաձեռնությամբ օրերս Բաքվում անցկացվել է Մոհամմադ Ջավադ Զարիֆի, Մևլութ Չավուշօղլուի, Միխայիլ Ջանելիձեի և Էլմար Մամեդյարովի առաջին քառակողմ հանդիպումը, որի ընթացքում ընդունվել է Բաքվի հռչակագիրը։ Հռչակագրում ինչպես և սպասելի էր, տեղ է գտել Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին դրույթը, սակայն նաև կողմերը արձանագրել են, որ բոլոր հակամարտությունները պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով: Հռչակագրով կողմերը նաև հայտարարում են, որ նախաձեռնում են տարածաշրջանային կարևորության տնտեսական բնույթի մի քանի ծրագրեր, օրինակ փաստաթղթում նշվում է, որ Ադրբեջանը, Վրաստանը, Իրանը և Թուրքիան համատեղ գործողությունների ծրագիր են նախապատրաստում համագործակցության գերակա ուղղությունների շուրջ, մասնավորապես էներգետիկ, տրանսպորտային, բանկային, արդյունաբերական, գյուղատնտեսական, զբոսաշրջային ոլորտում, պայմանավորվել են ներդրումների և առևտրի խթանման շուրջ, ինչպես նաև Հարավ-արևմուտք տրանսպորտային միջանցքի շրջանակում՝ չորս երկրների համագործակցության և տարանցիկ ներուժի ընդլայնման հնարավորության մասին: Վերջինիս դեպքում դա վերաբերում է Ռեշտ-Աստարա երկաթուղու միջոցով Պարսից ծոցի իրանական Բանդարաբաս և Ջաբահար նավահանգիստները Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու հետ միացնելու խնդրին:
«Նախկինում միշտ այս ֆորմատը եղել է Ադրբեջան, Վրաստան Թուրքիա: Եթե նորից այդ երեքը հանդիպեին, ես կասեի՝ դա հերթականն էր: Բայց դա հերթական չէ նրանով, որ հենց Իրանն է միանում»,- նշել է Թևան Պողոսյանը՝ հավելելով, որ Իրանին էլ է հետաքրքիր միանալ այս նախաձեռնությանը, ցույց տալու համար, որ տարածաշրջանում դրական դերակատարում ունի, քանի որ քաղաքագետի համոզմամբ, Իրան-Միացյալ նահանգներ հարաբերությունների հերթական սրացումը կարող է բերել Միացյալ նահանգների կողմից նոր պատժամիջոցների կիրառման, ինչը բնականաբար, Իրանի շահերից չի բխում, և այստեղ Իրանը խնդիր ունի դաշնակիցներ փնտրել տարածաշրջանի երկրների շարքում, որոնք վաղը կարող են առարկություններ ներկայացնել, որ Իրանի նկատմամբ պատժամիջոցներից տուժում են նաև իրենց երկրները:
Ինչ վերաբերում է հռչակագրում տեղ գտած Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող դրույթներին, ապա Թևան Պողոսյանին դա չի զարմացրել, քանի որ նրա պնդմամբ, աշխարհի ցանկացած միջոցառում, որտեղ կա Ադրբեջանի ներկայությունը, այդ հարցը քննարկվելու է:
«Մեզ համար պետք է դառնա սովորական, որովհետև եթե նույնիսկ խոսում են էկոլոգիայից, Ղարաբաղն է մեղավոր, եթե խոսում են, չգիտեմ, աստղերից, Ղարաբաղն է մեղավոր, եթե խոսում են ոջիլներից, Ղարաբաղն է մեղավոր»:
Հայկական կողմի թերացումը, ըստ Թևան Պողոսյանի, այն է եղել, որ չի կարողացել ժամանակին աշխատել Վրաստանի ու Իրանի գործընկերների հետ, որպեսզի նրանք կարողանային կանխել փաստաթղթում տեղ գտած հակահայկական ձևակերպումները, թեև մյուս կողմից քաղաքագետի ենթադրությամբ միգուցե և քննարկումները ինչ-որ սրություն ունեցել են, քանի որ ձևակերպման մեջ տեղ է գտել նաև «բոլոր հակամարտությունները պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով» արտահայտությունը:
23:59 12.08.2025
Ավինյան. Երևանցիների համար ստեղծելու ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայրԵրևանի յուրաքանչյուր բակ պետք է լինի հարմարավետ, կանաչ ու հասանելի մարդկանց համար։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում շարունակում ենք համայնքային հողերի վերադարձման և ապօրինի ավտոտնակների ապամոնտաժման աշխատանքները, որոնց փոխարեն երևանցիների համար ստեղծելու ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր՝ խաղահրապարակներով, կանաչապատ ու խնամված տարածքներով»,- գրել է նա: […] ...
23:55 12.08.2025
Մխիթարյանի «Ինտերը» երրորդն է ՈՒԵՖԱ-ի վարկանիշային աղյուսակումՈՒԵՖԱ-ն օգոստոսի 12-ին թարմացրել է եվրոպական ակումբների վարկանիշային աղյուսակը, որը շարունակում է գլխավորել Մադրիդի «Ռեալը»: Երկրորդ տեղ է բարձրացել Մյունխենի «Բավարիան», որը նախորդ մրցաշրջանում երրորդն էր: «Մանչեսթեր Սիթին» երկրորդ տեղից նահանջել է 4-րդ տեղ: Միլանի «Ինտերը», որտեղ խաղում է Հենրիխ Մխիթարյանը, 3-րդն է: Նախորդ մրցաշրջանում միլանյան ակումբը 6-րդն էր: Լավագույն տասնյակում են նաև «Լիվերպուլը», ՊՍԺ-ն, […] ...
23:50 12.08.2025
Աշտարակ-Երևան ավտոճանապարհին՝ Ադամյան դպրոցի դիմաց «Volkswagen»-ը բախվել է ծառին և գլխիվայր շրջվել․ կա վիրավորՕգոստոսի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 21։00-ի սահմաններում Աշտարակ-Երևան ավտոճանապարհին՝ Ադամյան դպրոցի դիմաց Կոտայքի մարզի բնակիչ 23-ամյա Ռաֆայել Թ․-ն իր վարած «Volkswagen» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառի և գլխիվայր շրջվել։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ հետազոտվելուց հետո դուրս է […] ...
23:46 12.08.2025
Կամչատկայում 5.5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելԿամչատկայում տեղի է ունեցել 5.5 մագնիտուդով երկրաշարժ։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի միասնական երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղը։ Սեյսմոլոգների տվյալներով՝ օջախը գտնվել է 65.3 կմ խորության վրա։ Երկրաշարժը տեղի է ունեցել Պետրոպավլովսկ-Կամչատկայից 275 կմ հեռավորության վրա։ Զոհերի և վիրավորների մասին չկան տեղեկություններ: ...
23:40 12.08.2025
Արարատի մարզի Տափերական գյուղում բախվել են «Nissan Rogue»-ը, «Mitsubishi»-ն, «Ford Transit»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա վիրավորՕգոստոսի 12-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 17։30-ի սահմաններում Տափերական գյուղում բախվել են Երևանի բնակիչ 28-ամյա Հրանտ Հ․-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի, Սյունիքի մարզի բնակիչ 30-ամյա Մարզպետունի Ս․-ի վարած «Mitsubishi» մակնիշի, Արարատի մարզի բնակիչներ 35-ամյա Գալուստ Ա․-ի վարած «Nissan Rogue» մակնիշի և 52-ամյա Մայիս Է․-ի վարած «Ford Transit» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում […] ...
23:32 12.08.2025
Բալոտելին հայտարարել է, որ երազում է խաղալ «Ռեալում»«Ինտերի», «Միլանի» և «Մանչեսթեր Սիթիի» նախկին հարձակվող Մարիո Բալոտելին հայտարարել է, որ երազում է խաղալ Մադրիդի «Ռեալում»։ 34-ամյա իտալացին La Gazzetta dello Sport-ի հետ հարցազրույցում, պատասխանելով չիրականացված նպատակների մասին հարցին, ասել է. «Խաղալ Մադրիդի «Ռեալում»»։ Բալոտելիի վերջին ակումբը եղել է «Ջենովան», որի հետ նրա պայմանագիրը լուծարվել է 2025 թվականի հուլիսի 1-ին։ 2024/25 մրցաշրջանում նա մասնակցել […] ...