19:08 29.08.2018
2018 թվականի հուլիսի 31-ին Լոռու մարզի դատախազությունում ՀՀ Քրեական օրենսգրքի 3111-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի, 3121-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի, 3111-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի, 3121-րդ հոդվածի 2-րդ մասի, 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 1.1-րդ կետերի, 325-րդ հոդվածի 2-րդ մասի, 311-րդ հոդվածի 1-ին մասի, 313-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ՝ սոցիալական ծառայությունների Վանաձորի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից սոցիալական աջակցության նպաստների տրամադրման գործընթացում առերևույթ չարաշահումներ կատարելու դեպքի առթիվ:
Ոստիկանության Բազումի բաժնում նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ էին ստացվել, համաձայն որոնց սոցիալական ծառայությունների Վանաձորի տարածքային բաժնի մասնագետը, 2012-2017թթ. իր սպասարկման տարածքի մի քանի բնակիչներին նպաստառուների ցուցակում ընդգրկելու, հաջորդող տարիների ընթացքում նրանց նպաստի վճարումը չդադարեցնելու և նպաստների տրամադրման գործընթացն առանց խոչընդոտների իրականացնելու դիմաց պահանջել և ստացել է ապօրինի վարձատրություն:
Բացի դրանից՝ ըստ նախապատրաստված նյութերի՝ նույն բաժնի մասնագետները 2008-2017թթ. ընթացքում նույնպիսի գործողություններ են կատարել սոցիալական անապահովության նպաստից օգտվող 4 շահառուների օգտին:
Փաստական տվյալներ էին ստացվել նաև, որ բաժնի աշխատակիցները նախնական համաձայնության են եկել «Հայփոստ» ՓԲԸ տվյալ տարածքն սպասարկող փոստային բաժանմունքների ծառայողների հետ և 2017թ. սեպտեմբերից մինչև 2018թ. հունիս ամիսն ընկած ժամանակահատվածում, առանց երկու անձանց գիտության, գործակալության համակարգչային բազայում կեղծ տեղեկություններ էին մտցրել նրանց սոցիալապես անապահովության վերաբերյալ և նրանց անվամբ ապօրինի ձևակերպելով ընտանեկան նպաստներ և կազմելով կեղծ ցուցակներ, հափշտակել են նրանց անվամբ ելքագրված զգալի չափերի գումար:
Միաժամանակ, տվյալներ էին ստացվել մի անչափահասի հաշմանդամ ճանաչելու, հաշմանդամության խումբը սահմանելու և հաշմանդամության կենսաթոշակ նշանակելու համար ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալության համապատասխան կառուցվածքային ստորաբաժանման պաշտոնատար անձանց կողմից միջնորդ աշխատակցի միջոցով կաշառք պահանջելու վերաբերյալ:
Նշված քրեական գործով ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ընթացող նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների բավարար համակցությամբ ՀՀ Քրեական օրենսգրքի 3111-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով որպես մեղադրյալ է ներգրավվել սոցիալական ծառայությունների Վանաձորի տարածքային բաժնի գլխավոր մասնագետ Ք. Հ-ն: Նրան մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերի ապօրինի վարձատրություն ստանալու նպատակով շարունակաբար, 2012 թվականից 2017 թվականն ընկած ժամանակահատվածում, Վանաձորի թվով 7 բնակիչների նպաստառուների ցուցակում ընդգրկելու, հաջորդող տարիների ընթացքում նրանց նպաստի վճարումը չդադարեցնելու և նպաստների տրամադրման գործընթացն առանց խոչընդոտների իրականացնելու դիմաց պետական բյուջեի միջոցներից տրամադրվող դրամական օգնություն համարվող նպաստի մեկից երեք ամսվա գումարներն անձամբ պահանջելու և ստանալու համար: Արդյունքում՝ պետությանն ընդհանուր պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ 1․058.000 ՀՀ դրամի վնաս:
Միաժամանակ, դատավարական ղեկավարում իրականացնող դատախազի կողմից որոշում է կայացվել սոցիալական ծառայությունների Վանաձորի տարածքային բաժնի գլխավոր մասնագետի պաշտոնում մեղադրյալի պաշտոնավարումը ժամանակավոր դադարեցնելու մասին, որը կատարման համար ուղարկվել է ՀՀ Վանաձոր համայնքի աշխատակազմի ղեկավարին:
Նախաքննությունը շարունակվում է, իրականացվում են անհրաժեշտ քննչական, դատավարական այլ, ինչպես նաև օպերատիվ հետախուզական միջոցառումներ քրեական գործի մյուս դրվագների հանգամանքները լիարժեք բացահայտելու, կոռուպցիոն սխեմաներում ներգրավված անձանց ամբողջական շրջանակը պարզելու և նրանց գործողություններին քրեաիրավական գնահատական տալու նպատակով:
Լոռու մարզի դատախազության դատախազների դատավարական ղեկավարման, հսկողության ներքո ներկա պահին քննվում է մարզում գործող Սպիտակի, Ստեփանավանի, Թումանյանի և Վանաձորի սոցիալական ծառայության տարածքային գործակալություններում նմանատիպ հանցագործությունների դեպքերով հարուցված թվով 6 քրեական գործ: Դրանցով գործակալությունների 8 հանրային ծառայողների, այդ թվում՝ 1 գործակալության պետի նկատմամբ իրականացվում է քրեական հետապնդում:
Հիշյալ գործերով քրեական հետապնդում է հարուցվել նաև «Հայփոստ» ՓԲ ընկերության թվով 19 ծառայողների նկատմամբ, այդ թվում՝ հանրային ծառայողին ապօրինի վարձատրություն տալուն օժանդակելու, խմբի կազմում խարդախության եղանակով հափշտակություններ կատարելու և կեղծ փաստաթղթեր կազմելու և օգտագործելու համար:
Դատախազների համապատասխան որոշումներով ժամանակավորապես դադարեցվել է պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային 5 ծառայողի պաշտոնավարում:
Նշված քրեական գործերով բացահայտված պետությանը պատճառված վնասի ընդհանուր չափը ներկա պահին կազմում է 593.914.000 ՀՀ դրամ, որից վերականգնվել է 27.715.500 ՀՀ դրամը՝ մուտքագրելով դատախազության դեպոզիտ հաշվին:
Միաժամանակ, նախաքննության ընթացքում պետությանը պատճառված վնասի ամբողջական վերականգնումն ապահովելու նպատակով վարույթն իրականացնող մարմնի կողմից արգելանք է դրվել մեղադրյալների շարժական և անշարժ գույքների վրա:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում էանմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
21:50 04.07.2025
Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆՄեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։ ...
21:45 04.07.2025
Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներինԲաքվի ու Մոսկվայի միջև լարվածության ֆոնին Ռուսաստանում շարունակվում են ադրբեջանցիների ձեռբակալությունները: Իրավապահները մեղադրանքներ են ուղղում արդեն ոչ միայն անօրինական միգրանտներին, այլև՝ Իլհամ Ալիևին մտերիմ օլիգարխներին: Հայտնի անուններ կա՞ն ձերբակալվածների թվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առաջին հերթին, իհարկե, ձերբակալությունները տարածվում են քրեական հեղինակությունների վրա: Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Օրենբուրգում ու այլ քաղաքներում ազգությամբ […] ...
21:40 04.07.2025
Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Կենտրոն վարչական շրջանում ստեղծել ենք նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ՝ նախատեսված մեր երեխաների անհոգ ժամանցի համար։ Խաղասարքերը պատրաստված են էկոլոգիապես մաքուր և բարձրորակ նյութերից, չեն գունաթափվում արևի ազդեցությունից և չեն դեֆորմացվում ջերմաստիճանի տատանումներից: Ստեղծելով նոր խաղային միջավայր՝ մենք ապահովում ենք, որ երեխաները […] ...
21:30 04.07.2025
Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմաններըՎրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ ներում կշնորհի խորհրդարանական հանձնաժողովի նիստին չներկայանալու համար դատապարտված ընդդիմության առաջնորդներին, եթե նրանք հայտարարեն հոկտեմբերի 4-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ «Ինչպես հայտնի է, մի քանի քաղաքական կուսակցությունների կոնկրետ առաջնորդներ իրենց պատիժը կրում են Վրաստանի օրենսդրության համաձայն՝ քրեակատարողական հիմնարկում։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ առաջարկում եմ, որ […] ...
21:18 04.07.2025
Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակներիՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների։ ...