21:16 17.03.2018
Քեմբրիջի համալսարանի հայազգի շրջանավարտի համահեղինակած գյուտը կարող է հեղափոխություն մտցնել էներգիայով աշխատող սարքերի արտադրության բնագավառում:
ՀՀ «Լույս» հիմնադրամի կրթաթոշակառու Ամալյա Կոստանյանը Քեմբրիջի համալսարանի իր թիմակիցների հետ զբաղվում է նանոկառուցվածքների աճեցմամբ, դրանց հիման վրա՝ նոր սերնդի էկրանների նախագծմամբ, որոնք ամբողջությամբ ածխածնային հիմքով են:
«Դրանք շահավետ են նրանով, որ կարող են նախագծվել նոր տեսակի նյութերով, որոնք ամբողջովին ստացվում են լաբորատոր պայմաններում և այն հատկություններով, որ մենք ենք ուզում: Մենք կարող ենք ստեղծել այնպիսի սարքեր, որոնք ամբողջովին մեր միջավայրը կփոխեն, հնարավորություն կտան մասսայական արտադրության մեջ սիլիցիումային հիմքով արտադրվող սարքերը փոխել նանոկառուցվածքների հիման վրա ստեղծվող սարքերով»,–«Արմենպրես»-ի փոխանցմամբ`ասել է Ամալյա Կոստանյանը:
Գյուտարարի խոսքով` Քեմբրիջի համալսարանի հետ արդեն պատենտը ստացել են, այս պահին մտածում են զանգվածային արտադրության մասին: Քանի որ նորարարության հիմքում հիմնականում օրգանական նյութերով արտադրության կազմակերպումն է, այն հնարավոր կլինի կիրառել ցանկացած ինդուստրիայում:
«Պատկերացրեք հեռախոսները, պլանշետները լինեն թղթի հաստության և դրանց սնուցման համար համարյա էներգիա հարկավոր չլինի: Կարող են կիրառվել բժշկության մեջ, օրինակ, սարքեր կան, որոնք օրվա ընթացքում ստուգում են սրտի, մնացած օրգանների աշխատանքը: Դրանք կարող ես անընդհատ կրել մարմնիդ վրա, քանի որ ածխածնային հիմքով են, կյանքի հետ համատեղելի են»,-ավելացրել է երիտասարդ գիտնականը` հավելելով, որ արտադրանքը բավականին էժան կլինի, քանի որ դրանց ստեղծման համար համարյա նյութ չի օգտագործվում, իսկ աշխատացնելու համար` չափազանց քիչ էներգիա:
«Կես ժամ էներգիա կուտակելով` հնարավոր կլինի այդ սարքը երեք տարի օգտագործել»:
Ամալյա Կոստանյանը տեղեկացրել է, որ ներկայում քննարկում են, թե ինչ ռեսուրսներով կարելի է նման տեխնոլոգիայով աշխատող լաբորատորիա հիմնել Հայաստանում:
15:43 21.08.2025
Մյանմայում 5.4 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել5.4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Մյանմայի հարավում՝ Յանգոն քաղաքի մոտակայքում, հայտնում է Թաիլանդի օդերևութաբանական ծառայությունը: Գերատեսչության տվյալներով՝ օջախը գտնվել է Անդամանյան ծովում` 10 կմ խորության վրա։ Ավելի թույլ ցնցումներ են գրանցվել Նայպիդո քաղաքի տարածքում։ Ավերածությունների կամ զոհերի մասին տեղեկություններ չկան։ ...
15:35 21.08.2025
Սկսվել է Հայաստան-Իռլանդիա հանդիպման տոմսերի վաճառքըՍկսվել է Մունդիալի որակավորման փուլի Հայաստան – Իռլանդիա հանդիպման տոմսերի վաճառքը, հաղորդում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը։ Այսօրվանից տոմսերը հասանելի են լինելու tickets.ffa.am կայքում։ Ֆեդերացիան ևս մեկ անգամ հիշեցրել է, որ ինչպես այս, այնպես էլ հավաքականի հաջորդ խաղերում տոմսերի վաճառքը միայն առցանց է լինելու, ֆիզիկական վաճառք չի նախատեսվում։ Հայաստան – Իռլանդիա հանդիպումը կկայանա սեպտեմբերի […] ...
15:28 21.08.2025
Մալաթիայի համայնքային ոստիկանները հայտնաբերել են ինքնաձիգ ու ռազմամթերքՀամայնքային ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ մի քաղաքացի օգոստոսի 19-ին զանգահարել է 911 և հայտնել, որ Դալմայի այգիներում զենք-զինամթերք է թողել։ Նշված վայրում համայնքային ոստիկանները հայտնաբերել են պահեստատուփով ինքնաձիգ և տարբեր տրամաչափի 138 փամփուշտ։ ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնել քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։ ...
15:22 21.08.2025
Լավրովը նշել է Պուտին-Զելենսկի հանդիպման պայմաններըՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է հանդիպել Վլադիմիր Զելենսկիի հետ միայն այն դեպքում, եթե բոլոր հարցերը, որոնք պահանջում են քննարկում ամենաբարձր մակարդակով, լավ մշակվեն, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ պատրաստ է հանդիպել, այդ թվում՝ պարոն Զելենսկու հետ ՝ այն հասկացողությամբ, որ բոլոր հարցերը, որոնք պահանջում են […] ...
15:15 21.08.2025
Գեղարքունիքի մարզում նորոգման, կառուցման և վերակառուցման ընթացքի մեջ է 38 դպրոց. օգոստոսյան խորհրդակցություն Գավառում2025-2026 ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ հերթական օգոստոսյան խորհրդակցությունն անցկացվել է Գավառում՝ Գեղարքունիքի մարզի հանրակրթական, նախադպրոցական և արտադպրոցական ուսումնական հաստատությունների տնօրենների մասնակցությամբ: Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ջանիկ Բազեյանը, ԿԳՄՍ նախարարի խորհրդական Արտաշես Թորոսյանը, «ԿԶՆԱԿ» հիմնադրամի տնօրենի պաշտոնակատար Ժաննա Հարությունյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարարության հանրակրթության վարչության […] ...
15:07 21.08.2025
Արթուր Ալեքսանյանը կմասնակցի աշխարհի առաջնությանը․ ՀԸՖ-ն հերքում է UWW-ի տեղեկատվությունըՕլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը կմասնակցի սեպտեմբերի 13-21-ը կայանալիք աշխարհի առաջնությանը։ Այս մասին հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան: «Հարգելի հայրենակիցներ և ըմբշամարտի սիրահարներ, Եվս մեկ անգամ հորդորում ենք հետևել միայն Հայաստանի ըմբշամարտի պաշտոնական էջին: Այն, որ ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան հայտարարել է ԱԱ-ին մասնակցող նախնական կազմերը, դա չի նշանակում, որ դրանք վերջնական են: Ինչպես նաև, հարկ ենք […] ...