Ընտրակաշառքը քրեականացվում է` «փոքրիկ» բացառություններով․ նախագիծ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+20.09 oC

Ընտրակաշառքը քրեականացվում է` «փոքրիկ» բացառություններով․ նախագիծ

12:48 30.08.2018

Կառավարության այսօրվա նիստում քննարկվում է արդարադատության նախարարության առաջարկած նախագիծը, որով առաջարկվում է փոփոխություններ իրականացնել համապատասխան օրենքներում և քրեական պատիժ սահմանել ընտրակաշառքի համար։

«Առաջարկվում է հոդվածի դիսպոզիցիայում նախատեսել բացառություն, որի համար հանցագործություն չի համարվի ընտրությունների կամ հանրաքվեի նշանակման որոշումների ուժի մեջ մտնելուց հետո թեկնածուների կամ դաշինքների, կուսակցությունների խորհրդանիշերով կամ պատկեր բովանդակող որոշակի և ողջամիտ չափը չգերազանցող արժեքով ապրանքներ տալը՝ քարոզչական գրիչներ, փոքրիկ խորհրդանիշեր տրամադրելը։ Սրա համար նախատեսվում է  բացառություն, և սա չի դիտվի որպես ընտրակաշառք», – նշեց Արտակ Զեյնալյանը։

Իսկ կողմ կամ դեմ քվեարկելու, մասնակցելու-չմասակցելու համար տրվող կաշառքը կդիտվի հենց որպես ընտրակաշառք՝ հանցագործություն։ Քարոզչությանը հարկադրելը, քվեատուփը կամ ցուցակները հափշտակելը, մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելը կմտնեն այս փոփոխությունների մեջ։ Իսկ դրանց պատիժը կծանրացվի նախապես պայմանավորված կամ նման հանցագործությունները խմբով կատարելը։

Նախագծով նախատեսվում է ապաքրեականացնել այլ անձի փոխարեն քվեարկության մասին սուտ հայտարարություն տալը, եթե դա կատարվել է անփութության պատճառով։ Զեյնալյանը նշեց, որ մինչ այս սա քրեորեն պատժելի էր, և մարդիկ վախենում էին այսպիսի հայտարարություններ անել։

«Կարծում եմ՝ (սրանով ընտրակաշառքի դեմ պայքարի ոլորտում) ոչ թե զգալի առաջ ենք գնալու, այլ գնալու ենք մինչև այն տեղը, որտեղից առաջ գնալու տեղ էլ չկա։ Այսինքն` պետք է բացառենք նման երևույթները։ Եվ Երևանի ավագանու ընտրությունները, իհարկե, այս առումով շատ կարևոր քննություն են մեզ համար, և պետք է այդ քննությունը ստանանք գերազանց», – հարցի վերաբերյալ նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Արծվիկ Մինասյանը հետաքրքրվեց՝ որոշ դեպքերում պատժաչափը խստացվում է, և հանցագործությունը միջին ծանրությանից վերափոխվում է ծանր հանցագործություն, կատարվե՞լ է արդյոք սրա վերաբերյալ վերլուծություն։ Արտակ Զեյնալյանը պատասխանեց, որ ընտրակաշառքի և բարեգործությունը ընտրության հարկադրելու ազդեցությունն ընտրությունների վրա շատ մեծ է, և սրանով որոշվում է հանցանքի վտանգավորության աստիճանը։ Այս ծանրացումը, ըստ Զեյնալյանի, կառավարության ողերձն է նման հանցանք կատարողներին։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 04.07.2025

SHANTNEWS

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆ

21:50 04.07.2025

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆ

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։   ...

Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներին

21:45 04.07.2025

Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներին

Բաքվի ու Մոսկվայի միջև լարվածության ֆոնին Ռուսաստանում շարունակվում են ադրբեջանցիների ձեռբակալությունները: Իրավապահները մեղադրանքներ են ուղղում արդեն ոչ միայն անօրինական միգրանտներին, այլև՝ Իլհամ Ալիևին մտերիմ օլիգարխներին: Հայտնի անուններ կա՞ն ձերբակալվածների թվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առաջին հերթին, իհարկե, ձերբակալությունները տարածվում են քրեական հեղինակությունների վրա: Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Օրենբուրգում ու այլ քաղաքներում ազգությամբ […] ...

Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ

21:40 04.07.2025

Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Կենտրոն վարչական շրջանում ստեղծել ենք նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ՝ նախատեսված մեր երեխաների անհոգ ժամանցի համար։ Խաղասարքերը պատրաստված են էկոլոգիապես մաքուր և բարձրորակ նյութերից, չեն գունաթափվում արևի ազդեցությունից և չեն դեֆորմացվում ջերմաստիճանի տատանումներից: Ստեղծելով նոր խաղային միջավայր՝ մենք ապահովում ենք, որ երեխաները […] ...

Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմանները

21:30 04.07.2025

Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմանները

Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ ներում կշնորհի խորհրդարանական հանձնաժողովի նիստին չներկայանալու համար դատապարտված ընդդիմության առաջնորդներին, եթե նրանք հայտարարեն հոկտեմբերի 4-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ «Ինչպես հայտնի է, մի քանի քաղաքական կուսակցությունների կոնկրետ առաջնորդներ իրենց պատիժը կրում են Վրաստանի օրենսդրության համաձայն՝ քրեակատարողական հիմնարկում։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ առաջարկում եմ, որ […] ...

Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների

21:18 04.07.2025

Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների

ՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների։   ...

BACK_TO_TOP