Կարող են նվիրել կուսակցության նշանով լավաշ, մուրաբա, ալյուրի պարկ․ եկե՛ք չթերագնահատենք ընտրակեղծարարների միտքը․ Փաշինյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+20.09 oC

Կարող են նվիրել կուսակցության նշանով լավաշ, մուրաբա, ալյուրի պարկ․ եկե՛ք չթերագնահատենք ընտրակեղծարարների միտքը․ Փաշինյան

12:45 30.08.2018

Կառավարության նիստում այսօր քննարկվում է ընտրակաշառքը քրեականացնելու փաթեթային նախագիծը, որի մեջ բացառություն է արվելու՝ ընտրակաշառք չեն համարվելու կուսակցության կամ թեկնածուի նկարով, խորհրդանշանով այն ապրանքները, որոնց գինը չի գերազանցում 3000 դրամը։ Դրա վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց իր տարակուսանքը։

«Պատմական փորձը հաշվի առնելով՝ 3000 դրամը բավականին գումար է, ասենք, կուսակցության նշանով լավաշ բաժանելու համար կամ մուրաբա կամ ալյուրի պարկ կամ, ենթադրենք, 3000 դրամ դնեն տոպրակի մեջ` կուսակցության նշանը վրան (տպեն) … Ձևակերպումը, համենայնդեպս, տարընթերցման տեղիք է տալիս, պետք է հստակ նշվի այդ սահմանը։ Էլ չեմ ասում՝ 3000 դրամի դիզվառելիք՝ թեկնածուի նշանով, պատկերով։ Եկե՛ք չթերագնահատենք մեր ընտրակեղծարարների կրեատիվ միտքը», – Փաշինյանը դիմեց նախագիծը ներկայացրած արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին։

Նախարարը նշեց, որ իրենք կքննարկեն մասնագետ իրավաբանների հետ՝ արդյո՞ք այդ ձևակերպումն այնքան անորոշ է, որ պետք է հստակեցնել։ Վարչապետը պարզաբանեց, որ պետք է հատուկ նշվի՝ գրիչ, գլխարկ, բուկլետ և այլն, քանի որ այս ձևակերպումը չի խոչընդոտում, որ երեք հատ մուրաբա կամ մի քանի լավաշ դրվեն տոպրակի մեջ, վրան էլ տպվի թեկնածուի նկարը ու գրվի՝ «ոչ միայն հացիվ»։

Նախարարը պատասխանեց, որ աշխատանքային կարգով կքննարկեն այդ հարցը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 04.07.2025

SHANTNEWS

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆ

21:50 04.07.2025

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆ

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։   ...

Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներին

21:45 04.07.2025

Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներին

Բաքվի ու Մոսկվայի միջև լարվածության ֆոնին Ռուսաստանում շարունակվում են ադրբեջանցիների ձեռբակալությունները: Իրավապահները մեղադրանքներ են ուղղում արդեն ոչ միայն անօրինական միգրանտներին, այլև՝ Իլհամ Ալիևին մտերիմ օլիգարխներին: Հայտնի անուններ կա՞ն ձերբակալվածների թվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առաջին հերթին, իհարկե, ձերբակալությունները տարածվում են քրեական հեղինակությունների վրա: Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Օրենբուրգում ու այլ քաղաքներում ազգությամբ […] ...

Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ

21:40 04.07.2025

Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Կենտրոն վարչական շրջանում ստեղծել ենք նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ՝ նախատեսված մեր երեխաների անհոգ ժամանցի համար։ Խաղասարքերը պատրաստված են էկոլոգիապես մաքուր և բարձրորակ նյութերից, չեն գունաթափվում արևի ազդեցությունից և չեն դեֆորմացվում ջերմաստիճանի տատանումներից: Ստեղծելով նոր խաղային միջավայր՝ մենք ապահովում ենք, որ երեխաները […] ...

Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմանները

21:30 04.07.2025

Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմանները

Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ ներում կշնորհի խորհրդարանական հանձնաժողովի նիստին չներկայանալու համար դատապարտված ընդդիմության առաջնորդներին, եթե նրանք հայտարարեն հոկտեմբերի 4-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ «Ինչպես հայտնի է, մի քանի քաղաքական կուսակցությունների կոնկրետ առաջնորդներ իրենց պատիժը կրում են Վրաստանի օրենսդրության համաձայն՝ քրեակատարողական հիմնարկում։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ առաջարկում եմ, որ […] ...

Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների

21:18 04.07.2025

Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների

ՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների։   ...

BACK_TO_TOP