20:50 30.08.2018
Իտալիայի Լիդո կղզում մեկնարկել է աշխարհի ամենահին՝ Վենետիկի 75-րդ կինոփառատոնը: Երեկ տեղի է ունեցել կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը: Առաջիկա մի քանի օրերի ընթացքում փառատոնի շրջանակներում նոր պրեմիերաներ են սպասվում:
ShantNews.am-ը ներկայացնում է փառատոնին ներկայացված խոստումնալից մի քանի ֆիլմեր, որոնք չի բացառվում` առաջիկայում մյուս փառատոններին ու մրցանակաբաշխություններին կլինեն ֆավորիտների ցանկում:
Հիմնական մրցութային ծրագրի ֆավորիտ ֆիլմերը
«Մարդը լուսնի վրա» (First Man)
Հայտնի «Լա-Լա Լենդ»-ի ռեժիսոր Դեմիեն Շազելը երաժշտական դրամաներից ու մյուզիքլից հետո իր ուժերն է փորձում տիեզերական թեմատիկայի ասպարեզում: Նրա նոր ֆիլմը պատմում է ամերիկացի տիեզերագնաց և Լուսնի վրա առաջինը ոտք դրած մարդու՝ Նիլ Արմսթրոնգի մասին:
Գլխավոր դերում Ռայան Գոսլինգն է: Ֆիլմում նրա կնոջը մարմնավորում է Քլեր Ֆոյը, որը հայտնի է դարձել «Թագը» սերիալից, որում մարմնավորել է Եղիսաբեթ 2-րդ թագուհուն:
Հատկանշական է, որ Վենետիկի միջազգային կինոփառատոնի բացմանը ցուցադրել են հենց «Մարդը լուսնի վրա» ֆիլմը:
«Լեռը» (The Mountain)
Ռիք Ալվերսոնի ֆիլմը պատմում է Էնդի անունով երիտասարդի մասին, որը մոր մահից հետո դեպրեսիայի մեջ է և որոշում է բուժման կուրսերի հաճախել լոբոտոմիայի մասնագետի մոտ:
Ֆիլմում բժշկի կերպարն իրական է, և ռեժիսորը ոգեշնչվել է հայտնի բժիշկ Ուոլթեր Ֆրիմանից: Ֆիլմում երիտասարդ տղային մարմնավորում է Թայ Շերիդանը, իսկ բժշկին` Ջեֆ Գոլդբլյումը:
«Դեպի լույսը» (Vox Lux)
Նատալի Պորտմանը վերջին շրջանում հանկարծակի զարմացրել է բոլորին իր նոր կերպարներով: Ուղիղ մեկ տարի առաջ նրան տեսանք Ջեքի Քենեդիի դերում, ավելի ուշ նա նոր ֆիլմում մարմնավորել է տիեզերագնաց Լիզա Նովակին, իսկ «Դեպի լույսը» ֆիլմում նա հանդես է գալիս երգչուհի Սելեստայի կերպարում:
Ըստ սյուժեի` հերոսուհին կարողանում է հաղթահարել իր կյանքը փոխած ծանր անձնական դժբախտությունը և կարողանում է հասնել համաշխարհային ճանաչման ու փառքի: Ֆիլմում Նատալի Պորտմանը երգելու է ավստրալացի երգչուհի Սիայի (Sia) գրած երգերը:
Ֆիլմում խաղալու են նաև Ջուդ Լոուն և Սթեյսի Մարտինը:
«Սուսպիրիա» (Suspiria)
Իտալացի ռեժիսոր Լուկա Գուադանինոն այս անգամ որոշել է նկարել 70-ականներին հայտնի համանուն սարսափ ֆիլմի «ռիմեյքը»:
Ֆիլմը պատմում է Սյուզի անունով երիտասարդ ամերիկացի պարուհու մասին, որը տեղափոխվում է Բալետի Եվրոպայի լավագույն դպրոցը: Նրա կյանքը շուտով մղձավանջի է վերածվում:
Գլխավոր դերում հանդես է գալիս Դակոտա Ջոնսոնը, իսկ Թիլդա Սուինթոնը մարմնավորում է Բալետի դպրոցի տնօրենին՝ մադամ Բլանին:
«Հռոմ» (Roma)
https://www.youtube.com/watch?v=fp_i7cnOgbQ
Մեքսիկացի օսկարակիր ռեժիսոր Ալֆոնսո Կուարոնը վաղուց արդեն համարվում է ֆանտաստիկայի ժանրի վարպետներից մեկը, քանի որ նա կարողանում է մեծ լսարանի համար նախատեսված ֆիլմերում պահել հեղինակային ոճը:
Կուարոնի նոր ֆիլմը պատմում է մեքսիկացի աղքատ ընտանիքի մասին, որն ապրել է նախորդ դարի 70-ականներին: Այդ ընտանիքը մասնակից է դառնում դժբախտ դեպքի, որը պատմության մեջ հայտնի է «Քրիստի Կորպուսի կոտորած» անվանումով:
«Բաստեր Սկրագսի Բալլադը» (The Ballad of Buster Scruggs)
Իթան և Ջոել Քոեններն արդեն մեկ անգամ աշխատել են վեստերն ժանրում: Այս անգամ նրանք որոշել են պատմել Վայրի արևմուտքի պատմությունը 6 առանձին պատմություններով և տարբեր կերպարներով:
Հենց սկզբում Քոեն եղբայրները որոշել էին այս նույն թեմայով Netflix-ի համար սերիալ նկարահանել, բայց, ի վերջո, մոնտաժի ընթացքում ռեժիսորները հասկացել են, որ կարելի է 2 ժամանոց ֆիլմ ստանալ: Ֆիլմում նկարահանվել են Ջեյմս Ֆրանկոն, Լիամ Նիսոնը, Բրենդան Գլիսոնը, Զոի Կազանը և այլք:
«Ֆավորիտը» (The Favourite)
https://www.youtube.com/watch?v=DigPOPRlBvY
Հույն ռեժիսոր Յորղոս Լանտիմոսը «Լոբստեր» ու «Սուրբ եղջերուի սպանությունը» ֆիլմերից հետո նորից պատրաստվում է զարմացնել հանդիսատեսին: Նրա նոր ֆիլմի գործողությունները ծավալվում են 18-րդ դարի Անգլիայում, իսկ գլխավոր հերոսուհին Անգլիայի անհավասարակշռված բնավորություն ունեցող Աննա թագուհին է:
Թագուհուն մարմնավորում է Օլիվա Քոլմանը: Ֆիլմում դերեր ունեն նաև Էմմա Սթոունը, Ռեյչլ Վայսը ու Նիքոլաս Հոլթը։
«Սիստրս եղբայները» (The Sisters Brothers)
https://www.youtube.com/watch?v=FHUmTi9Qlk4
Ռեժիսոր Ժակ Օդիարը համարվում է կրիմինալ դրամաների վարպետներից մեկը: Նրա «Մարգարեն» ֆիլմը 2009-ին Կաննի միջազգային կինոփառատոնում արժանացավ «Գրան Պրի»-ի: Այս անգամ ռեժիսորը որոշել է իր կարիերայի ընթացքում առաջին անգամ անգլերենով ֆիլմ նկարահանել:
Գլխավոր դերերում հոլիվուդյան հայտնի աստղեր են՝ Ջեյք Ջելենհոլ, Խոակին Ֆենիքս, Ջոն Սի Ռայլի: Գործողությունները տեղի են ունենում 1951 թվականին, ԱՄՆ-ի Օրեգոն նահանգում, որտեղ այդ ժամանակներում ծաղկում էին ապրում սպանություններն ու քրեական աշխարհը: Ֆիլմը պատմում է երկու եղբայրների մասին, որոնց թիրախում հայտնվել է հարուստ ոսկի որոնողը:
Ոչ մրցութային ծրագիր
Վենետիկի կինոթառատոնում մրցութային ծրագրից դուրս ցուցադրվելու է հայտնի դերասան Բրեդլի Քուփերի ռեժիսորական դեբյուտը՝ «Աստղ է ծնվել» ֆիլմը:
Ֆիլմում ներկայացվում է քանթրի երաժիշտ Ջեյսոն Մեյնի պատմությունն է, որն իր կարիերայում փառքի հասնելուց հետո շատ արագ մոռացվում է հանդիսատեսի կողմից: Օրերից մի օր երաժիշտը հանդիպում է երիտասարդ ու տաղանդավոր երգչուհի Էլլիին: Սկսվում է բուռն սիրավեպ, երգիչը օգնում է նաև Էլլիին անել առաջին քայլերը երաժշտական ասպարեզում: Սակայն Էլլիի կարիերայի զարգանալուն զուգահեռ նրանց հարաբերություններն ավելի են վատանում:
Ֆիլմում գլխավոր հերոսներին մարմնավորում են Բրեդլի Քուփերն ու Լեդի Գագան:
10:00 05.07.2025
Տեխասում ջրհեղեղների հետևանքով 13 մարդ է զոհվել09:29 05.07.2025
Թուրքիան հետևում է խաղաղության բանակցությունների առաջընթացին և ակնկալում, որ համաձայնագիրը կբավարարի Ադրբեջանի պահանջները․ ԷրդողանԹուրքիան հետևում է Երևանի և Բաքվի միջև խաղաղության բանակցությունների առաջընթացին և ակնկալում է համաձայնագրի ստորագրում, որը կբավարարի Ադրբեջանի պահանջները, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Ստեփանակերտում Տնտեսական համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակներում Էրդողանը հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային և համաշխարհային հարցեր։ Հանդիպման ժամանակ նախագահ Էրդողանը հայտարարել […] ...
09:00 05.07.2025
Թրամփը չի բացառել, որ կարող է այցելել ՉինաստանԱմերիկայի առաջնորդ Դոնալդ Թրամփը խոստովանել է, որ կայցելի Չինաստան, ինչպես նաև ենթադրել է, որ Չինաստանի նախագահ Սի Ծինփինը կայցելի Միացյալ Նահանգներ։ «Ինձ հրավիրեցին գնալ այնտեղ։ Սի Ծինփինը հարցրեց, թե արդյոք ես կգնամ։ Եվ նա նույնպես կարող է գալ այստեղ՝ ԱՄՆ։ Մենք լավ ենք շփվում», – լրագրողներին ասել է Թրամփը Նյու Ջերսի մեկնող իր ինքնաթիռում։ Թրամփը […] ...
21:50 04.07.2025
Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆՄեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։ ...
21:45 04.07.2025
Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներինԲաքվի ու Մոսկվայի միջև լարվածության ֆոնին Ռուսաստանում շարունակվում են ադրբեջանցիների ձեռբակալությունները: Իրավապահները մեղադրանքներ են ուղղում արդեն ոչ միայն անօրինական միգրանտներին, այլև՝ Իլհամ Ալիևին մտերիմ օլիգարխներին: Հայտնի անուններ կա՞ն ձերբակալվածների թվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առաջին հերթին, իհարկե, ձերբակալությունները տարածվում են քրեական հեղինակությունների վրա: Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Օրենբուրգում ու այլ քաղաքներում ազգությամբ […] ...
21:40 04.07.2025
Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Կենտրոն վարչական շրջանում ստեղծել ենք նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ՝ նախատեսված մեր երեխաների անհոգ ժամանցի համար։ Խաղասարքերը պատրաստված են էկոլոգիապես մաքուր և բարձրորակ նյութերից, չեն գունաթափվում արևի ազդեցությունից և չեն դեֆորմացվում ջերմաստիճանի տատանումներից: Ստեղծելով նոր խաղային միջավայր՝ մենք ապահովում ենք, որ երեխաները […] ...