Վարչապետի կողմից 2016թ. ապրիլին տանկերի տեղաշարժի արգելք չէր կարող լինել. Արցախի ՊԲ գեներալ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+20.09 oC

Վարչապետի կողմից 2016թ. ապրիլին տանկերի տեղաշարժի արգելք չէր կարող լինել. Արցախի ՊԲ գեներալ

13:45 30.08.2018

Արցախյան ազատամարտում մարտական ճանապարհ անցած պաշտպանության բանակի գեներալ-մայոր Միքայել Արզումանյանը, ով վերջերս զբաղեցնում էր ՀՀ ռազմական տեսուչի տեղակալի պաշտոնը, հարցազրույց է տվել «Արցախպրես»-ին և հետաքրքիր բացահայտումներ է արել:

– Պարո՛ն Արզումանյան, 2016թ.-ին Ադրբեջանի սանձազերծած քառօրյա պատերազմի ժամանակ Դուք՝ որպես ռազմաճակատի հարավային թևի հրամանատար, կարո՞ղ եք ասել, թե ինչ է փոխվել առ այսօր, արդյո՞ք կատարված ամրացման աշխատանքները բավարար են դիմագրավելու թշնամու հավանական նոր սադրանքներին:

– Գիտեք ինչ, ես այն զինվորականներից եմ, ով, կարևորելով 2016թ. ապրիլից հետո առաջնագծում կատարված լայնածավալ աշխատանքները, միևնույն ժամանակ չի թերագնահատում նախորդ 22 տարիներին բանակում արված գործը: Դուք հիմա կարող եք հարցնել, թե ինչպես եղավ, որ հակառակորդը 2016թ.-ին կարողացավ գրավել որոշ դիրքեր: Որպես զինվորական՝ կարող եմ հավաստիացնել, որ պատերազմում նախահարձակ կողմի սկզբնական հաջողությունը հիմնականում հիմնավորված է լինում, և այստեղ կարևոր է գնահատել դրան հաջորդած մեր գործողությունների արդյունավետությունը: Մենք ուղիղ իմաստով ոչ մի ռազմավարական հաջողության չհասած թշնամուն ստիպեցինք խաղաղություն խնդրել: Հավատացնում եմ, որ եթե պատերազմական ակտիվ գործողությունները շարունակվեին ևս 3-4 օր, Հայոց բանակի ստորաբաժանումները կազատագրեին մեր պատմական հողերի նոր հատվածներ:

– Դուք այն զինվորականներից եք, որ մարտական մկրտությունն ստացել է Արցախյան պատերազմի առաջին օրերին՝ լինելով Բեկոր Աշոտի զինակից ընկերն ու նրա զոհվելուց հետո՝ առաջին գումարտակի կազմում առաջին վաշտի փոխարինող հրամանատարը: Հետաքրքիր է, գնահատելով նաև 2016թ.-ի արդյունքները, մարտական ոգու առումով տարբերություն տեսնու՞մ եք ներկայիս սերնդի և Ձեր սերնդի միջև:

– Մեր սերունդը հաղթանակած սերունդ է, և չեմ կարծում, թե հերոս մարդը կարող էր վախկոտ երեխաներ դաստիարակել: Վկան ու փառքի դափնին կրողը Ռոբերտն Աբաջյան է, Մարատն Պետրոսյան է և մեր մյուս քաջորդիները, որոնք ցույց տվեցին իրենց նվիրումն ու խիզախությունը հայրենիքի հանդեպ:

– Առիթն օգտագործելով՝ Ձեր թույլտվությամբ անդրադառնանք նաև մի հայտնի բամբասանքի: Չար լեզուները ասում են, թե իբր 2016թ.-ի Ապրիլյան պատերազմի ժամանակ վարչապետ Արայիկ Հարությունյանը «թույլ չի տվել իր արտերով տանկերի տեղաշարժը»: Կխնդրեի՝ որպես այդ ժամանակ բանակի հարավային թևի հրամանատար, պարզաբանել՝ արդյո՞ք եղել է այդպիսի բան:

– Նման բան ոչ թե չի եղել, այլ չէր էլ կարող լիներ, քանի որ նախ տարածքը, որտեղով պետք է ապահովվեր տանկերի առաջխաղացումը դեպի մարտական դիրքեր, ընդհանրապես գյուղատնտեսական նշանակության չէր, այնտեղ արտեր չկային: Ոչ միայն տանկերի, այլ բոլոր տիպի զինտեխնիկայի տեղաշարժի հետ կապված որևէ մեկի կողմից որևէ խնդիր չի եղել: Ասեմ ավելին՝ ապրիլի 2-5-ը ընկած ժամանակահատվածում ես օրվա մեջ մի քանի անգամ իրավիճակի մասին տեղյակ էի պահում վարչապետին, քանի որ ի պաշտոնե նա էր հանդիսանում քաղպաշտպանության ղեկավարը, և չի եղել մի դեպք, որ հարց լիներ, ու նա անմիջապես դրականորեն չարձագանքեր: Անգամ այդ օրերին նա անձամբ է այցելել առաջնագիծ, իսկ հրադադարից անմիջապես հետո նրա ցուցումով հաշված ժամերի ընթացքում անհրաժեշտ շինարարական տեխնիկա է տեղափոխվել առաջնագիծ, որպեսզի նոր դիրքերի ամրացման և ինժեներական այլ աշխատանքներն իրականացվեն հավուր պատշաճի:

Անկեղծ ասեմ՝ ես բարձր եմ գնահատում այդ օրերին Արայիկ Հարությունյանի ունեցած ադեկվատ և սրտացավ պահվածքը: Նման բամբասանքները, որոնք հասել են նաև իմ ականջին, ցավոք, չար նախանձի հետևանք են: Ինչպես Նժդեհը կասեր, մեր դժբախտությունն այն չէ, որ աշխարհում կան թուրքեր, այլ այն, որ կան թուրքանման հայեր:

– Պարո՛ն գեներալ, երկարամյա ծառայությունից հետո մեկնել եք վաստակած հանգստի և գտնվում եք պահեստազորում: Եթե, Աստված մի արասցե, նորից պատերազմ սկսվի, կկանգնե՞ք կրկին զինվորի կողքին:

– Իհարկե, անկախ քաղաքական հայացքներից ու մոտեցումներից, ես իմ հայրենիքի զինվորն եմ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 04.07.2025

SHANTNEWS

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆ

21:50 04.07.2025

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆ

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։   ...

Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներին

21:45 04.07.2025

Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներին

Բաքվի ու Մոսկվայի միջև լարվածության ֆոնին Ռուսաստանում շարունակվում են ադրբեջանցիների ձեռբակալությունները: Իրավապահները մեղադրանքներ են ուղղում արդեն ոչ միայն անօրինական միգրանտներին, այլև՝ Իլհամ Ալիևին մտերիմ օլիգարխներին: Հայտնի անուններ կա՞ն ձերբակալվածների թվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առաջին հերթին, իհարկե, ձերբակալությունները տարածվում են քրեական հեղինակությունների վրա: Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Օրենբուրգում ու այլ քաղաքներում ազգությամբ […] ...

Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ

21:40 04.07.2025

Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Կենտրոն վարչական շրջանում ստեղծել ենք նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ՝ նախատեսված մեր երեխաների անհոգ ժամանցի համար։ Խաղասարքերը պատրաստված են էկոլոգիապես մաքուր և բարձրորակ նյութերից, չեն գունաթափվում արևի ազդեցությունից և չեն դեֆորմացվում ջերմաստիճանի տատանումներից: Ստեղծելով նոր խաղային միջավայր՝ մենք ապահովում ենք, որ երեխաները […] ...

Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմանները

21:30 04.07.2025

Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմանները

Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ ներում կշնորհի խորհրդարանական հանձնաժողովի նիստին չներկայանալու համար դատապարտված ընդդիմության առաջնորդներին, եթե նրանք հայտարարեն հոկտեմբերի 4-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ «Ինչպես հայտնի է, մի քանի քաղաքական կուսակցությունների կոնկրետ առաջնորդներ իրենց պատիժը կրում են Վրաստանի օրենսդրության համաձայն՝ քրեակատարողական հիմնարկում։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ առաջարկում եմ, որ […] ...

Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների

21:18 04.07.2025

Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների

ՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների։   ...

BACK_TO_TOP