Ադրբեջանի պահանջով Ստամբուլում արգելվել է հայկական «Եվա» ֆիլմի ցուցադրությունը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
12 08 2025
  • $
    383.81
  • RUBLE
    4.79
  • 445.60
WEATHER
+23.09 oC

Ադրբեջանի պահանջով Ստամբուլում արգելվել է հայկական «Եվա» ֆիլմի ցուցադրությունը

13:50 19.03.2018

Ադրբեջանի պահանջով Թուրքիայի ներքին գործերի նախարարությունն արգելել է Ստամբուլում անցկացվող «Ֆիլմմոր» միջազգային կինոփառատոնում ցուցադրել իրանահայ ռեժիսոր Անահիտ Աբադի «Եվա» ֆիլմը: Այս մասին գրում է Ermenihaber.am-ը՝ հղում աենելով «Ակօս» պարբերականին:

Նշվում է, որ ֆիլմի ցուցադրությունը նախատեսված է եղել մարտի 17-ին, սակայն ցուցադրությունից ժամեր առաջ Ստամբուլի նահանգապետարանը կինոփառատոնի կազմակերպիչներին տեղեկացրել է ներքին գործերի նախարարության արգելքի մասին: Կինոփառատոնի կազմակերպիչներից Մելեք Օզմանը հայտարարել է, որ ֆիլմն արգելվել է Ադրբեջանի ղեկավարության ակտիվ միջամտության հետևանքով:

«Ադրբեջանի հյուպատոսարանը ֆրանսիական մշակույթի կենտրոն պաշտոնական դիմում էր ուղարկել՝ պահանջելով ֆիլմի ցուցադրության արգելումը: Մենք ֆիլմն ուղարկեցինք մշակութային կենտրոն, նրանք էլ դիտել էին ու եկել այն եզրակացության, որ ցուցադրությունն արգելելու համար որևէ պատճառ չկա: Ֆիլմը պատմում է մի կնոջ մասին, ով փախչում է Իրանում գտնվող իր նախկին ամուսնուց և ապաստան գտնում Արցախի գյուղերից մեկում:

Մենք չգիտեինք, որ Ադրբեջանը պետական մակարդակով շատ զգայուն է այդ թեմայի նկատմամբ: Մենք ասացինք, որ ֆիլմում որևէ մեկին նվաստացնող խոսքեր չկան, և մենք չենք կարող հետևել յուրաքանչյուր պետության համար զգայուն թեմաներին: Բայց Ադրբեջանի կառավարությունը տարբեր մակարդակներով դիմեց արտգործնախարարություն, նույնիսկ մինչև նախարար հասան: Արդյունքում Ադրբեջանի կառավարության պահանջով Թուրքիայում ֆիլմի ցուցադրության դեմ միջոցառումներ ձեռնարկվեցին և ահա վերջում եկավ արգելող գրությունը»,- պատմել է Օզմանը:

Կինոնկարն առաջին հայ-իրանական համատեղ արտադրությունն է: Գխավոր դերակատարը Նարինե Գրիգորյանն է: Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում հետպատերազմյան Արցախում:

«Եվան» պատմում է մի կնոջ մասին, որը ցանկանում է մոռանալ տարիներ առաջ տեղի ունեցած ծանր ու ողբերգական իրադարձությունը, որից այդպես էլ չի կարողանում ազատվել:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ավինյան. Երևանցիների համար ստեղծելու ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր

23:59 12.08.2025

Ավինյան. Երևանցիների համար ստեղծելու ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր

Երևանի յուրաքանչյուր բակ պետք է լինի հարմարավետ, կանաչ ու հասանելի մարդկանց համար։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում շարունակում ենք համայնքային հողերի վերադարձման և ապօրինի ավտոտնակների ապամոնտաժման աշխատանքները, որոնց փոխարեն երևանցիների համար ստեղծելու ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր՝ խաղահրապարակներով, կանաչապատ ու խնամված տարածքներով»,- գրել է նա: […] ...

Աշտարակ-Երևան ավտոճանապարհին՝ Ադամյան դպրոցի դիմաց «Volkswagen»-ը բախվել է ծառին և գլխիվայր շրջվել․ կա վիրավոր

23:50 12.08.2025

Աշտարակ-Երևան ավտոճանապարհին՝ Ադամյան դպրոցի դիմաց «Volkswagen»-ը բախվել է ծառին և գլխիվայր շրջվել․ կա վիրավոր

Օգոստոսի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 21։00-ի սահմաններում Աշտարակ-Երևան ավտոճանապարհին՝ Ադամյան դպրոցի դիմաց Կոտայքի մարզի բնակիչ 23-ամյա Ռաֆայել Թ․-ն իր վարած «Volkswagen» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառի և գլխիվայր շրջվել։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ հետազոտվելուց հետո դուրս է […] ...

Կամչատկայում 5.5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

23:46 12.08.2025

Կամչատկայում 5.5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

Կամչատկայում տեղի է ունեցել 5.5 մագնիտուդով երկրաշարժ։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի միասնական երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղը։ Սեյսմոլոգների տվյալներով՝ օջախը գտնվել է 65.3 կմ խորության վրա։ Երկրաշարժը տեղի է ունեցել Պետրոպավլովսկ-Կամչատկայից 275 կմ հեռավորության վրա։ Զոհերի և վիրավորների մասին չկան տեղեկություններ: ...

Արարատի մարզի Տափերական գյուղում բախվել են «Nissan Rogue»-ը, «Mitsubishi»-ն, «Ford Transit»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա վիրավոր

23:40 12.08.2025

Արարատի մարզի Տափերական գյուղում բախվել են «Nissan Rogue»-ը, «Mitsubishi»-ն, «Ford Transit»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա վիրավոր

Օգոստոսի 12-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 17։30-ի սահմաններում Տափերական գյուղում բախվել են Երևանի բնակիչ 28-ամյա Հրանտ Հ․-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի, Սյունիքի մարզի բնակիչ 30-ամյա Մարզպետունի Ս․-ի վարած «Mitsubishi» մակնիշի, Արարատի մարզի բնակիչներ 35-ամյա Գալուստ Ա․-ի վարած «Nissan Rogue» մակնիշի և 52-ամյա Մայիս Է․-ի վարած «Ford Transit» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում […] ...

Բալոտելին հայտարարել է, որ երազում է խաղալ «Ռեալում»

23:32 12.08.2025

Բալոտելին հայտարարել է, որ երազում է խաղալ «Ռեալում»

«Ինտերի», «Միլանի» և «Մանչեսթեր Սիթիի» նախկին հարձակվող Մարիո Բալոտելին հայտարարել է, որ երազում է խաղալ Մադրիդի «Ռեալում»։ 34-ամյա իտալացին La Gazzetta dello Sport-ի հետ հարցազրույցում, պատասխանելով չիրականացված նպատակների մասին հարցին, ասել է. «Խաղալ Մադրիդի «Ռեալում»»։ Բալոտելիի վերջին ակումբը եղել է «Ջենովան», որի հետ նրա պայմանագիրը լուծարվել է 2025 թվականի հուլիսի 1-ին։ 2024/25 մրցաշրջանում նա մասնակցել […] ...

ՌԴ-ից ժամանած մասնագետները փորձի փոխանակում կանցկացնեն ծննդօգնության ոլորտի հայ մասնագետների հետ

23:23 12.08.2025

ՌԴ-ից ժամանած մասնագետները փորձի փոխանակում կանցկացնեն ծննդօգնության ոլորտի հայ մասնագետների հետ

Մանկաբարձ-գինեկոլոգների, նեոնատոլոգների և ծննդօգնության հաստատությունների ղեկավար անձնակազմի շրջանակում գիտագործնական սեմինարներ անցկացնելու նպատակով Հայաստանում են ՌԴ «Կուլակովի անվան մանկաբարձության, գինեկոլոգիայի և պերինատոլոգիայի ազգային բժշկական հետազոտական կենտրոնի» ներկայացուցիչները: Այս մասին հայտնել են Առողջապահության նախարարությունից։ Դասընթացների շարքը, որը տարիների փորձ ունի, կրում է «Մայրական և մինչև 1 տարեկան երեխաների մահացության նվազեցման ուղիներ» անվանումը, իրականացվում է երկու երկրների առողջապահության […] ...

BACK_TO_TOP