14:48 11.10.2023
Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն ընդունել է Հայաստանում Բելգիային Թագավորության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Էրիկ Դե Մույնքին:
Գրիգոր Մինասյանը շնորհավորել է դեսպանին՝ պաշտոնի նշանակման կապակցությամբ ու ողջունել Բելգիայի կառավարության որոշումը՝ Երևանում դեսպանություն բացելու վերաբերյալ, ինչը հնարավորություն կտա զարգացնել հայ-բելգիական հարաբերությունները:
Կարևորվել է արդեն իսկ ձևավորված երկուստեք համագործակցությունը՝ իրավական փոխօգնության ոլորտում:
Գրիգոր Մինասյանն իր երախտագիտությունն է հայտնել Բելգիայի Թագավորությանը ՄԱԿ Անվտանգության խորհրդի նիստի շրջանակներում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ հասցեական ուղերձների համար:
Դեսպան Էրիկ Դե Մույնքը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և իր աջակցությունն է հայտնել արդարադատության ոլորտի բարեփոխումներին:
Դեսպանը ողջունել է Հռոմի ստատուտի վավերացման հարցում Հայաստանի Հանրապետության ցուցաբերած ջանքերը, քանի որ այն կնպաստի մարդկության դեմ հանցագործությունների կանխմանը: Այս համատեքստում նախարարն ընդգծել է փորձի փոխանակման կարևորությունը:
Երկուստեք կարևորվել է ընտանեկան բռնության դեմ պայքարում իրականացվելիք աշխատանքներն ու համագործակցության հնարավորությունը: Նախարարը տեղեկացրել է, որ ընտանեկան բռնության դեմ պայքարում օրենսդրական դաշտում մի շարք փոփոխություններ են իրականացվել, սակայն այս ուղղությամբ դեռևս անելիքներ կան:
Կողմերը քննարկել են կոռուպցիայի դեմ պայքարում նախարարության կողմից իրականացվող ոլորտային բարեփոխումները: Նախարարն ընդգծել է, որ շուտով կընդունվի Հակակոռուպցիոն նոր ռազմավարությունը, որտեղ նախանշվել են այն հիմնական ուղղությունները, որոնց շնորհիվ կշարունակվի պայքարը կոռուպցիայի դեմ: Նշվել է նաև ազդարարման ինստիտուտի զարգացման ուղղությամբ իրականացվելիք աշխատանքները:
Դեսպանը հետաքրքրվել է նաև դատական համակարգի ծանրաբեռնվածության թեթևացման ուղղությամբ իրականացվելիք աշխատանքներով: Ինչին ի պատասխան՝ նախարարը նշել է, որ ներկայումս ակտիվ աշխատանքներ են իրականացվում արդարադատության ոլորտի թվայնացման ուղղությամբ, բացի այդ ընդհանուր իրավասության դատարանից դուրս են բերվել գումարի բռնագանձման որոշ քաղաքացիական գործեր և հանձնվել են նոտարների իրավասությանը: Գրիգոր Մինասյանն ընդգծել է, որ դատավորների աշխատավարձի բարձրացման շնորհիվ՝ ներկայումս դատական համակարգում աշխատելը դարձել է գրավիչ, բացի այդ՝ բարդ, միջազգային ստանդարտներին համապատասխան քննություն հանձնելով դատական համակարգը համալրվել է նոր դատավորներով:
Գրիգոր Մինասյանը ներկայացրել է տնային կալանք և վարչական հսկողություն խափանման միջոցների կիրառման արդյունավետությունն ու համագործակցության ուղղությունները: Անդրադարձ է կատարվել քրեակատարողական հիմնարկներում պատիժը կրող ազատազրկված անձանց կարողությունների զարգացմանն ուղղված հնարավոր ծրագրերի իրականացմանը:
Հանդիպման ավարտին կողմերը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:
11:30 16.05.2025
Մեսսին շնորհավորել է «Բարսելոնային»11:19 16.05.2025
Կոռուպցիայի մեջ ներգրավված ցանկացած մեկը կպատժվի օրենքի ողջ խստությամբ. Արթուր ՀովհաննիսյանԵթե որևէ մեկը ներգրավված կլինի որևէ կոռուպցիոն գործարքի մեջ, պատժվելու է օրենքի ողջ խստությամբ, եթե հատկապես լինի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թիմից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին խորհրդարանական ճեպազրույցում վստահեցրեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը: Անդրադառնալով Էջմիածնի քաղաքապետի պաշտոնից Դիանա Գասպարյանի հրաժարականի պատճառներին ու կոռուպցիայի մեջ հնարավոր ներգրավվածության վերաբերյալ հարցին՝ Հովհաննիսյանը նախ նշեց, որ Գասպարյանի իր […] ...
11:05 16.05.2025
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մայիսի 15-16-ըԲացահայտվել է 136 հանցագործություն, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 38 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 14 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 12 դեպք՝ խարդախության, 11 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 8 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, 7 դեպք՝ պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, 5-ական դեպք՝ անձնական ունեցվածքի […] ...
10:52 16.05.2025
«Բարսելոնան» դարձավ Իսպանիայի չեմպիոն«Բարսելոնան» 28-րդ անգամ դարձավ Իսպանիայի չեմպիոն, նախորդ անգամ տիտղոսը ակումբը նվաճել էր 2022/2023 մրցաշրջանում: Լա լիգայի 36-րդ տուրում Հանս-Դիտեր Ֆլիկի գլխավորած թիմը հյուրընկալվելիս կատալոնական դերբիում 2-0 հաշվով հաղթել է «Էսպանյոլին»: Գեղեցիկ գոլ է խփել և կիսապաշտպան Ֆերմին Լոպեսին գոլային փոխանցում կատարել իսպանացի 17-ամյա Լամին Յամալը: «Բարսելոնան» առաջնության ավարտից երկու տուր առաջ 85 միավորով անհասանելի է […] ...
10:43 16.05.2025
Ռուբիոն Սիրիայի արտգործնախարարի հետ քննարկել է ԱՄՆ-ի պատժամիջոցների մեղմացումըԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հինգշաբթի օրը Սիրիայի արտաքին գործերի նախարար Ասաադ ալ-Շայբանիի հետ քննարկել է Դամասկոսի դեմ պատժամիջոցների մեղմացման հնարավորությունը, ինչպես նաև մի շարք տարածաշրջանային հարցեր։ «Պետքարտուղարը վստահեցրել է Սիրիայի նախարարին, որ Միացյալ Նահանգներն աջակցում է պատժամիջոցների մեղմացման գաղափարին՝ Սիրիայում իրավիճակը կայունացնելու նպատակով։ Նա նաև ողջունել է Սիրիայի կառավարության կոչերը՝ Իսրայելի հետ խաղաղության հասնելու և […] ...
10:26 16.05.2025
Տարադրամի փոխարժեքները մայիսի 16-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 386 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 388 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 431 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 436 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.87 դրամ: ...
10:00 16.05.2025
Al Jazeera. Իսրայելի հարվածները Գազայի հատվածում գիշերը 20 մարդու կյանք են խլելԱռնվազն 21 մարդ է զոհվել ուրբաթ օրը Գազայի հատվածին իսրայելական հարվածների հետևանքով։ Այս մասին հայտնում է քաթարյան Al Jazeera հեռուստաալիքը։ Իսրայելական ռազմական ինքնաթիռները գիշերը մի շարք հարվածներ են հասցրել Գազայի հատվածի հյուսիսում գտնվող Ջաբալիա քաղաքի բնակելի թաղամասերին և Պաղեստինի անկլավի հարավում գտնվող Խան Յունիս քաղաքի արևմտյան շրջաններին։ Զանգվածային ռմբակոծություններ են գրանցվել նաև Բեյթ Լահիյա քաղաքում […] ...