15:18 11.10.2023
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչությունը շարունակում է կոմիտեի տարածքային մարմինների և ստորաբաժանումների առանձին քննիչների՝ բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարվող հանցագործությունների վարույթներով և էլեկտրոնային ապացույցների ձեռքբերման հմտությունների զարգացմանն ուղղված վերապատրաստման դասընթացների շարքը։
Հերթական՝ թվով 11-րդ վերապատրաստման դասընթացն անցկացվել է ՀՀ Արդարադատության ակադեմիայում։ Դասընթացի թեման էր՝ «Ֆինանսական քննության դերն ու նշանակությունը փողերի լվացման և ֆինանսական բաղադրիչ ունեցող այլ հանցագործությունների վերաբերյալ վարույթներով քննության իրականացման ընթացքում»։
Դասընթացը վարել է ԱՄՆ Homeland Security գործակալությունում երկար տարիներ որպես հատկապես կարևոր գործերով հատուկ գործակալ աշխատած, ԱՄՆ Պաշտպանության Ազգային Համալսարանի NESA կենտրոնի փորձագետ, ԱՄՆ տարբեր հեղինակավոր համալսարաններում և իրավապահ մարմինների վերապատրաստման կենտրոններում վերապատրաստման դասախոսություններով հանդես եկող Վիկտոր Վարդանյանը։ Նրա հետ նման պայմանավորվածություն ձեռք էր բերվել ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ սույն թվականի օգոստոսին Վաշինգտոնի Պաշտպանության Ազգային Համալսարանի NESA կենտրոն ՀԿԳ քննության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչության պետ Ռոբերտ Ադիլխանյանի կատարած այցի շրջանակներում։
Վերապատրաստման դասընթացի բացման խոսքում Ռ․ Ադիլխանյանը կարևորել է բարձր տեխնոլոգիաների զարգացման ժամանակահատվածում քննիչների արդյունավետ ֆինանսական քննություն իրականացնելու անհրաժեշտությունը։ Նա նշել է, որ հանցագործությամբ պատճառված վնասի վերականգնման և փողերի լվացման արդյունքում ստացված միջոցների վերադարձման ցուցանիշները պետք է հանդիսանան քննության արդյունավետության կարևորագույն բաղադրիչներից մեկը։ Ռ․ Ադիլխանյանը հայտնել է նաև, որ Քննչական կոմիտեն ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ մտադիր է ընդլայնել համագործակցությունը ԱՄՆ Պաշտպանության Ազգային Համալսարանի NESA կենտրոնի հետ, որի կապակցությամբ ձեռնարկվում են անհրաժեշտ քայլեր։
Դասընթացի ընթացքում մասնակիցները հնարավորություն են ունեցել հարցուպատասխանի ձևաչափով իրենց հարցերն ուղղել փորձագետին՝ ծանոթանալու համար տվյալ ոլորտի հանցագործությունների քննության ԱՄՆ առաջատար փորձին և առանձնահատկություններին։
11:40 16.05.2025
AFP. Ռուբիոն ժամանել է ՍտամբուլԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ժամանել է Ստամբուլ, որտեղ այսօր նախատեսված են Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները, ինչպես նաև ԱՄՆ-ի, Թուրքիայի և Ուկրաինայի միջև եռակողմ հանդիպումը։ Այս մասին հայտնել է Agence France-Presse-ը։ Մայիսի 15-ին Ռուբիոն այցելել է Անթալիա՝ մասնակցելու ՆԱՏՕ-ի արտաքին գործերի նախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը։ ...
11:30 16.05.2025
Մեսսին շնորհավորել է «Բարսելոնային»«Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիր, «Բարսելոնայի» լեգենդ, թիմի նախկին հարձակվող Լիոնել Մեսսին շնորհավորել է կատալոնական ակումբին Իսպանիայի չեմպիոնի տիտղոսը նվաճելու կապակցությամբ: «Շնորհավորանքներ»,- գրել է նա Ինստագրամի Stories բաժնում: «Բարսելոնան» Լա լիգայի 2024/25 մրցաշրջանի ավարտից երկու տուր առաջ անհասանելի է դարձել մոտակա հետապնդող «Ռեալի» համար: Կատալոնական ակումբը երկրի չեմպիոն է հռչակվել 28-րդ անգամ: Նույնքան անգամ էլ «Բարսելոնան» […] ...
11:19 16.05.2025
Կոռուպցիայի մեջ ներգրավված ցանկացած մեկը կպատժվի օրենքի ողջ խստությամբ. Արթուր ՀովհաննիսյանԵթե որևէ մեկը ներգրավված կլինի որևէ կոռուպցիոն գործարքի մեջ, պատժվելու է օրենքի ողջ խստությամբ, եթե հատկապես լինի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թիմից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին խորհրդարանական ճեպազրույցում վստահեցրեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը: Անդրադառնալով Էջմիածնի քաղաքապետի պաշտոնից Դիանա Գասպարյանի հրաժարականի պատճառներին ու կոռուպցիայի մեջ հնարավոր ներգրավվածության վերաբերյալ հարցին՝ Հովհաննիսյանը նախ նշեց, որ Գասպարյանի իր […] ...
11:05 16.05.2025
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մայիսի 15-16-ըԲացահայտվել է 136 հանցագործություն, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 38 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 14 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 12 դեպք՝ խարդախության, 11 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 8 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, 7 դեպք՝ պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, 5-ական դեպք՝ անձնական ունեցվածքի […] ...
10:52 16.05.2025
«Բարսելոնան» դարձավ Իսպանիայի չեմպիոն«Բարսելոնան» 28-րդ անգամ դարձավ Իսպանիայի չեմպիոն, նախորդ անգամ տիտղոսը ակումբը նվաճել էր 2022/2023 մրցաշրջանում: Լա լիգայի 36-րդ տուրում Հանս-Դիտեր Ֆլիկի գլխավորած թիմը հյուրընկալվելիս կատալոնական դերբիում 2-0 հաշվով հաղթել է «Էսպանյոլին»: Գեղեցիկ գոլ է խփել և կիսապաշտպան Ֆերմին Լոպեսին գոլային փոխանցում կատարել իսպանացի 17-ամյա Լամին Յամալը: «Բարսելոնան» առաջնության ավարտից երկու տուր առաջ 85 միավորով անհասանելի է […] ...
10:43 16.05.2025
Ռուբիոն Սիրիայի արտգործնախարարի հետ քննարկել է ԱՄՆ-ի պատժամիջոցների մեղմացումըԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հինգշաբթի օրը Սիրիայի արտաքին գործերի նախարար Ասաադ ալ-Շայբանիի հետ քննարկել է Դամասկոսի դեմ պատժամիջոցների մեղմացման հնարավորությունը, ինչպես նաև մի շարք տարածաշրջանային հարցեր։ «Պետքարտուղարը վստահեցրել է Սիրիայի նախարարին, որ Միացյալ Նահանգներն աջակցում է պատժամիջոցների մեղմացման գաղափարին՝ Սիրիայում իրավիճակը կայունացնելու նպատակով։ Նա նաև ողջունել է Սիրիայի կառավարության կոչերը՝ Իսրայելի հետ խաղաղության հասնելու և […] ...