Մեծ քանակությամբ զենք-զինամթերք է հայտնաբերվել Կոտայք գյուղի մոտ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 05 2025
  • $
    387.99
  • RUBLE
    4.83
  • 435.64
WEATHER
+17.79 oC

Մեծ քանակությամբ զենք-զինամթերք է հայտնաբերվել Կոտայք գյուղի մոտ

16:28 16.10.2023

Հոկտեմբերի 13-ին ոստիկանության Կոտայքի բաժին է զանգել մի քաղաքացի և հայտնել, որ Արցախյան պատերազմների մասնակից է, իր հետ զենք-զինամթերք է բերել և թողել Կոտայք գյուղից Կապուտան տանող ճանապարհի կամրջի մոտ:

Հաղորդման հետքերով դեպքի վայր են մեկնել ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները, Կոտայքի պարեկները և փրկարար ծառայության, ինչպես նաև Աբովյանի քննչական բաժնի աշխատակիցներ: Տղամարդու հայտնածը հաստատվեց:

Դեպքի առթիվ նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում զննություն կատարվեց նշված հասցեում: Հայտնաբերվեցին ինքնաշեն, կարճեցված փողով ողորկափող հրացան, ակոսափող, առանց գործարանային համարների ինքնաձիգ, ակոսափող երկու հրազեն, «Կալաշնիկովի» ինքնաձիգ՝ փամփշտատուփով, «ПК» տեսակի գնդացիր՝ ոտնակով, որին ամրակցված ժապավենում կար 7,62 մմ տրամաչափի գնդացրի համար նախատեսված 95 փամփուշտ, «АГС» տեսակի նռնականետ՝ ոտնակներով և փամփշտատուփով, «Մակարով» տեսակի նմանվող և առանց գործարանային համարների երեք ատրճանակ, առանց գործարանային համարի թմբուկավոր ատրճանակ, 5,45 մմ տրամաչափի 1793 փամփուշտ, փայտե կոթով արբալետ, ինքնաձիգի գազամխոցով փակաղակի շրջանակ, հրացանի համար նախատեսված զարկանաձգային մեխանիզմ, ինքնաձիգի փակաղակ, հրազենի երկու դետալ, նռնականետի արկ և արկի երեք դետալ, ինքնաձիգի պիտույքների համար նախատեսված տարաներ, ականանետի տարբեր տրամաչափերի երկու արկ, տարբեր տրամաչափերի 209 փամփուշտ, հակատանկային նռնակների մեկ պարկ վառոդ, Ֆ1 տեսակի 21 նռնակ, 3 արկ, ձեռքի 2 նռնակ, առանց բռնակների 5 սվին-դանակ, ինքնաձիգի երկու դետալ, 7,62 մմ տրամաչափի 788 փամփուշտ, ինքնաձիգի 10 փամփշտատուփ, որոնցից 3-ի մեջ կային 5,45 մմ և 7,62 տրամաչափի ընդհանուր 74 փամփուշտ:
Հայտնաբերված զենք-զինամթերքը առգրավվել է՝ հետագա քննության համար:
Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արտաշավանցի տղամարդու տանը ատրճանակ և փամփուշտներ են հայտնաբերվել

12:32 15.05.2025

Արտաշավանցի տղամարդու տանը ատրճանակ և փամփուշտներ են հայտնաբերվել

Համայնքային ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները տեղեկություններ էին ստացել, որ Արտաշավան գյուղի 31-ամյա բնակիչը տանը և օժանդակ շինություններում ապօրինի պահում է ատրճանակ և ռազմամթերք: Նախաձեռնվել է քրեական վարույթ: Արտաշավանցու տան խուզարկությամբ հայտնաբերվել են թմբուկավոր ատրճանակ, ինքնաձիգի պահեստատուփեր և տարբեր տրամաչափի 172 փամփուշտ։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։ ...

Կաշառք ստանալու և տալու մեղադրանքներով 11 ձերբակալվածներից մեկը Շենգավիթ վարչական շրջանի աշխատակից է

12:19 15.05.2025

Կաշառք ստանալու և տալու մեղադրանքներով 11 ձերբակալվածներից մեկը Շենգավիթ վարչական շրջանի աշխատակից է

Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթի շրջանակում կաշառք ստանալու և տալու մեղադրանքներով ձերբակալվել է 11 անձ: Այս մասին տեղեկացրել է Երևանի քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանը՝ Ֆեյսբուքի իր էջում կատարած գրառման միջոցով: Գրառման մեջ ընդգծվում է, որ այս պահին նրանցից միայն մեկն է Շենգավիթ վարչական շրջանի ներկայիս աշխատակից։   ...

Քննարկվել են ԿԳՄՍ ոլորտներում Եթովպիայի հետ համագործակցության հնարավորությունները

12:05 15.05.2025

Քննարկվել են ԿԳՄՍ ոլորտներում Եթովպիայի հետ համագործակցության հնարավորությունները

Մեկնարկել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանի գլխավորած պատվիրակության այցը Եթովպիայի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետություն։ Այցի շրջանակում պատվիրակությունը նախ հանդիպել է Եթովպիայի կրթության նախարար, պրոֆեսոր Բերհանու Նեգայի հետ։ Արթուր Մարտիրոսյանը Եթովպիայի կրթության նախարարին է փոխանցել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի ողջույնները և հրավերը՝ այցելելու Հայաստան։ Հանդիպման ընթացքում Բերհանու Նեգան նշել է, որ Հայաստանի և Եթովպիայի միջև հարաբերությունները […] ...

SHANTNEWS

12:00 15.05.2025

SHANTNEWS

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մայիսի 14-15-ը

11:45 15.05.2025

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մայիսի 14-15-ը

Բացահայտվել է 131 հանցագործություն, որոնցից 5-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 32 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 17 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 11 դեպք՝ խարդախության,10 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 8 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, 6 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, 3-ական դեպք՝ հոգեկան ներգործության, վստահված գույքի […] ...

«Բայերի» կիսապաշտպան Ֆլորիան Վիրցը կարող է կարիերան շարունակել «Մանչեսթեր Սիթիում»

11:37 15.05.2025

«Բայերի» կիսապաշտպան Ֆլորիան Վիրցը կարող է կարիերան շարունակել «Մանչեսթեր Սիթիում»

«Բայերի» կիսապաշտպան Ֆլորիան Վիրցը կարող է կարիերան շարունակել «Մանչեսթեր Սիթիում», հաղորդում է Kicker-ը։ Լևերկուզենյան թիմը նախընտրում է ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքը վաճառել «Մանչեսթեր Սիթիին», ոչ թե «Բավարիային»։ «Բայերը» վստահ է, որ անգլիական ակումբը Վիրցի տեղափոխության համար շատ ավելի հեշտ կվճարի պահանջվող 150 միլիոն եվրոն, քան «Բավարիան», որը նույնպես հետաքրքրված է 22-ամյա կիսապաշտպանի ծառայություններով և հուսով է […] ...

BACK_TO_TOP