Մեկնարկել է «Երկլեզու դրամատիկական արվեստանոցի» երրորդ փուլը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 05 2025
  • $
    389.25
  • RUBLE
    4.73
  • 439.39
WEATHER
+13.09 oC

Մեկնարկել է «Երկլեզու դրամատիկական արվեստանոցի» երրորդ փուլը

18:23 14.11.2023

Երկլեզու դրամատիկական արվեստանոցի երրորդ թողարկումը այս տարի ընդգրկել է քսանհինգ երիտասարդ դերասանների, որոնք ցանկանում են ծանոթանալ ֆրանսիացի արվեստի գործիչների աշխատանքային մեթոդաբանությանը, թատրոնի ու կինոյի ավանդույթներին, արդի միտումներին։

Ծրագրի կարևոր բաղադրիչներից է նաև ֆրանսերենի ուսուցումը: Այս համատեքստում մասնակիցները 2023 թվականի հունիսից Երևանում և Գյումրիում ուսումնասիրում են ֆրանսերեն։

Մամուլի ասուլիսի բանախոսներն էին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Սառա Նալբանդյանը, նախագծի ղեկավար դերասան, ռեժիսոր, պրոդյուսեր Սերժ Ավետիքյանը, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի գրասենյակի պատասխանատու Էրիկ Պոպպը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության մշակույթի և համագործակցության հարցերով խորհրդական և Հայաստանի Ֆրանսիական ինստիտուտի տնօրեն Գիյոմ Նարժոլեն, Հայաստանի ֆրանսիական ինստիտուտի գործադիր տնօրեն Դավիդ Տյուրսը, «Ազնավուր» հիմնադրամի գործադիր տնօրենի տեղակալ Կարինե Էվոյանը, ֆրանսերենի ուսուցիչ Էլեն Օհանջանյանը, «Miassine» հիմնադրամի տնօրեն Աստղիկ Մարանջյանը։

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, ողջունելով ներկաներին, անդրադարձել է հայ-ֆրանսիական մշակութային համագործակցության կարևորությանը: Նրա ընդգծմամբ՝ հայ-ֆրանսիական բարեկամությունն ունի խոր արմատներ, որին առավել դրական լիցքեր են հաղորդում մշակույթի ոլորտում փոխհամագործակցությանն ուղղված քայլերը:  Նրա համոզմամբ՝ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը բոլոր հնարավորություններն ունի կրթական գործընթացներն ապահովվելու եվրոպական չափանիշներով:

«Անչափ կարևորում եմ այս բուհի բոլոր գործընթացները ու փոխհամագործակցությանն ուղղված քայլերը, որոնցից է նաև «Երկլեզու դրամատիկական արվեստանոց» ծրագրի իրականացումը: Վստահաբար կարող եմ ասել, որ բոլոր նախագծերը, մասնավորաբար՝ վարպետության դասերը, երիտասարդ արվեստագետների փոխանակման և համագործակցությանն ուղղված այլ ծրագրերը հնարավորություն են ընձեռելու մեր երիտասարդներին կատարելագործելու իրենց մասնագիտական վարպետությունն ու հաջողությունների հասնելու հեղինակավոր տարբեր հարթակներում ևս»,- ասել է Դանիել Դանիելյանը՝ խրախուսելով բուհի ուսանողներին մասնագիտական կարողությունների զարգացման հարցում չսահմանափակվել առկա հնարավորություններով, այլ լայնացնել համագործակցության շրջանակն արտերկրի գործընկերների հետ:   Այս համատեքստում նախարարի տեղակալը կարևորել է նաև ֆրանսերեն լեզվի իմացությունն ու հորդորել առավել ջանասիրաբար ուսումնասիրել այն:

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Սառա Նալբանդյանի նշմամբ՝ ֆրանսերենը բուհ բերելը, ինչպես նաև իր ղեկավարած հաստատությունը ֆրանկոֆոն երկրների բուհերի շարքում դասելը երազանք է եղել, սակայն այժմ այս ուղղությամբ արվում են գործնական քայլեր. «Սեպտեմբերից սկսած՝ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում դասավանդվում է ֆրանսերեն: Հասցրել ենք ուսանողներ ընտրել Ավինյոնի ամառային դպրոցին մասնակցելու համար, նաև առաջիկայում կկարողանանք ֆրանկոֆոն երկիր՝ Ռումինիա ուղարկել մեր ուսանողներին` փորձի փոխանակման համար: Իսկ ինչ վերաբերում է «Երկլեզու դրամատիկական արվեստանոցին», ապա նշեմ, որ հաջողված նախագիծ է և ունի կիրառական շատ մեծ նշանակություն ու կարևոր նպատակներ»։

Նշենք, որ 2023 թ․ հոկտեմբերից մինչև 2024 թ. ապրիլ հայ երիտասարդ արտիստների հետ աշխատելու համար Ֆրանսիայից Հայաստան կժամանեն արտիստներ Իզաբել Գիյարը, Կորին Ժաբերը, Նորա Արմանին, Լենա Պոգամը և Ռումինիայից՝ Ստեֆանա Սամֆիրան: Յուրաքանչյուր արտիստ արվեստանոցում կաշխատի երկու շաբաթ։ Ապրիլին հնգամսյա աշխատանքը բեմադրության տեսքով կիրականացնի Ռումինիայից հրավիրված արտիստ Ստեֆանա Սամֆիրան: Մասնագիտական ոլորտում և ֆրանսերենի ուսուցման հարցում մեծ հաջողություններ գրանցած 10 ուսանողներ նախագծի ավարտին հնարավորություն կունենան պրակտիկա անցնել Փարիզի «JLMB» ստուդիայում:

Ասուլիսի շրջանակում Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Սառա Նալբանդյանը և «Երկլեզու դրամատիկական արվեստանոց» նախագծի ղեկավար Սերժ Ավետիքյանը ստորագրել են համագործակցության հուշագիր:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Խեցեգործ Վարդանն ու նրա նկարչուհի կինը՝ Լիլիթը Սարյանի կտավները ներկայացնում են կերամիկայի միջոցով

23:59 11.05.2025

Խեցեգործ Վարդանն ու նրա նկարչուհի կինը՝ Լիլիթը Սարյանի կտավները ներկայացնում են կերամիկայի միջոցով

Խեցեգործ Վարդանն ու նրա նկարչուհի կինը՝ Լիլիթը, միասին հիմնել են «Մայոլիկա կերամիքս» ապրանքանիշը։ Այս մասին հայտնել են ՀՀ կառավարությունից: Համագործակցելով Մարտիրոս Սարյանի ժառանգների հետ` նկարչի կտավները ներկայացնում են կերամիկայի միջոցով՝ մայոլիկայի և մանրանկարչական ոճով։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

ՃՏՊ Թալին-Արտենի ավտոճանապարհին․ կան տուժածներ

23:48 11.05.2025

ՃՏՊ Թալին-Արտենի ավտոճանապարհին․ կան տուժածներ

Մայիսի 11-ին, ժամը 18:13-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արագած-Արտենի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Թալին-Արտենի ավտոճանապարհի 23-րդ կմ-ին «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրի բետոնե արգելապատնեշին, գլորվել (մոտ 30 մ) և հայտնվել դաշտամիջյան հատվածում։ […] ...

Երևանում գործող հայտնի սրճարաններից մեկում հայտնաբերվել է տղամարդու մարմին

23:38 11.05.2025

Երևանում գործող հայտնի սրճարաններից մեկում հայտնաբերվել է տղամարդու մարմին

Մայիսի 11-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության կենտրոնականի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել որ Աբովյան փողոցի 23 հասցեում գործող «De France» սրճարանում դի կա։ Ինչպես հայտնում է shamsyan.com-ը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը: Տեղում պարզվել է, որ ստացված […] ...

Աֆղանստանում արգելվել է շախմատը

23:17 11.05.2025

Աֆղանստանում արգելվել է շախմատը

Աֆղանստանի առաքինությունների խթանման և արատների կանխարգելման նախարարությունը պաշտոնապես արգելել է շախմատը երկրում։ Այս մասին հայտնել է Khaama Press պորտալը։ Նշվում է, որ նախարարությունն արդեն լուծարել է Աֆղանստանի շախմատի ֆեդերացիան։ ...

Al Arabiya. Իսրայելը հարվածներ է հասցնում Եմենի նավահանգիստներն Ալ-Հոդեյդայում

22:56 11.05.2025

Al Arabiya. Իսրայելը հարվածներ է հասցնում Եմենի նավահանգիստներն Ալ-Հոդեյդայում

Իսրայելական ինքնաթիռները սկսել են հարվածել Եմենի Հոդեյդա, Ռաս Իսա և Աս-Սալիֆ նավահանգիստներին, որոնք գտնվում են Կարմիր ծովի ափին և գտնվում են հութիների վերահսկողության տակ: Այս մասին հաղորդում է Սաուդյան Արաբիայի Al Arabiya  հեռուստաալիքը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Հութիների գլխավորած կառավարության Ներքին գործերի նախարարությունը նույնպես հայտարարել է, որ նահանգը ենթարկվել է իսրայելական հարձակման: Ավելի վաղ Իսրայելի […] ...

Reuters. ԱՄՆ-ն և Չինաստանը համաձայնության են եկել առևտրային դեֆիցիտը կրճատելու հարցում

22:39 11.05.2025

Reuters. ԱՄՆ-ն և Չինաստանը համաձայնության են եկել առևտրային դեֆիցիտը կրճատելու հարցում

ԱՄՆ-ի և Չինաստանի պաշտոնյաները հայտարարել են, որ Ժնևում երկօրյա բանակցություններից հետո համաձայնության են եկել առևտրային դեֆիցիտը կրճատելու վերաբերյալ, որի մանրամասները կհայտարարվեն մայիսի 12-ին: Այս մասին հայտնել է Reuters-ը՝ հղում անելով բանակցություններին մասնակցող ամերիկյան պատվիրակության ներկայացուցիչներին: «ԱՄՆ առևտրային ներկայացուցիչ Ջեյմիսոն Գրիրը, որը մասնակցել է բանակցություններին (ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ) Բեսենտի, փոխվարչապետ Հե Լիֆենգի և երկու չինացի […] ...

BACK_TO_TOP