19:49 14.11.2023
Հունաստանի գլխավոր ընդդիմադիր կուսակցությունը` «Սիրիզա-Առաջադեմ դաշինք»-ը, դատապարտում է Լեռնային Ղարաբաղի վրա Ադրբեջանի հարձակումը, ինչպես նաև ԼՂ բնակիչներին իրենց բնօրրանից տեղահանումը, այս մասին նշել է «Սիրիզա-Առաջադեմ դաշինք» կուսակցության խորհրդարանական ֆրակցիայի ղեկավար Ֆամելոս Սոկրատիսը Հունաստանում Հայաստանի դեսպան Տիգրան Մկրտչյանի հետ հանդիպման ժամանակ: Կողմերը քննարկել են Ադրբեջանի ռազմական հարձակումից հետո Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող զարգացումները։
Ֆամելոս Սոկրատիսն ընդգծել է «Սիրիզա-Առաջադեմ դաշինք» կուսակցության աջակցությունը՝ Բրյուսելի կարգավորման գործընթացի շրջանակներում Հայաստանի ու Ադրբեջանի միջև կայուն խաղաղության համաձայնագրի հաստատմանը՝ դատապարտելով Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը խախտելու ադրբեջանական ցանկացած փորձ։
Միևնույն ժամանակ, նա ընդգծել է Լեռնային Ղարաբաղի հայերի, այդ թվում՝ իրենց բնակավայրեր վերադառնալ ցանկացողների իրավունքների ու անվտանգության երաշխավորման, ինչպես նաև միջազգային հանրության կողմից Լեռնային Ղարաբաղի հայերի մշակութային ժառանգության հուշարձանների պահպանության անհրաժեշտությունը։
Հանդիպմանը մասնակցել են կուսակցության արտաքին հարաբերությունների համար պատասխանատու Ռենա Դուրուն, ինչպես նաև «Սիրիզա-Առաջադեմ դաշինք» կուսակցության դիվանագիտական հարցերով խորհրդական Էվանգելոս Կալպադակիսը։
09:20 21.05.2025
Իսպանիան կոչ է արել ամբողջ Պաղեստինում միասնական կառավարություն ստեղծելԻսպանիայի արտգործնախարար Խոսե Մանուել Ալբարեսը կարծում է, որ անհրաժեշտ է աշխատել Պաղեստինում միասնական կառավարության ստեղծման ուղղությամբ։ Տեսաուղերձի տեսքով նրա ելույթը տեղի է ունեցել Պաղեստինա-իսրայելական հակամարտության երկու պետությունների լուծման համար Գլոբալ դաշինքի 5-րդ հանդիպմանը՝ Ռաբաթում։ Միջոցառումը կազմակերպել են Մարոկկոյի և Նիդեռլանդների իշխանությունները, հայտնում է Maghreb Arabe Presse լրատվական գործակալությունը։ Հանդիպման թեման է «Խաղաղ գործընթացի թափի պահպանում. […] ...
09:09 21.05.2025
Եթե չլիներ VAR-ը, «Ռեալը» չեմպիոն կդառնար 8 միավորի առավելությամբ․ AsAs պարբերականը հաշվարկել է Իսպանիայի ընթացիկ առաջնության ժամանակ տեսակրկնությունների համակարգի բոլոր միջամտությունները և փաստել, որ եթե չլիներ VAR-ը, չեմպիոն էր դառնալու Մադրիդի «Ռեալը»: 37 տուրերի ընթացքում «Ռեալը» վաստակել է 81 միավոր, բայց առանց VAR համակարգի մադրիդցիները կունենային 88 միավոր: Դա թույլ կտար երկրորդ տարին անընդմեջ դառնալ չեմպիոն, որովհետև «Բարսելոնան», որն այժմ ունի 88 միավոր, առանց […] ...
09:00 21.05.2025
The Times. Բրիտանիան կարող է պատժամիջոցներ կիրառել Իսրայելի պաշտպանության և ֆինանսների նախարարների դեմՄեծ Բրիտանիան այլ երկրների հետ պլաններ է մշակում Իսրայելի կաբինետի որոշ առանցքային անդամների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու համար՝ կապված Հորդանան գետի արեւմտյան ափում պաղեստինցիների իրավունքների խախտման հետ: Այս մասին հայտնում է Times թերթը։ Սև ցուցակում կարող են ներառվել, ի թիվս այլոց, հրեական պետության ֆինանսների նախարար Բեզալել Սմոտրիչը, պաշտպանության նախարար Իսրայել Կացը և ազգային անվտանգության նախարար Իտամար […] ...
08:50 21.05.2025
CNN. Իսրայելը պատրաստվում է հարվածել Իրանի միջուկային օբյեկտներինԻսրայելական բանակը պատրաստվում է հարվածել Իրանի միջուկային ենթակառուցվածքին, չնայած Վաշինգտոնի և Թեհրանի բանակցություններին: Այս մասին հայտնում է CNN հեռուստաալիքը՝ վկայակոչելով ԱՄՆ իշխող շրջանակների աղբյուրները։ «Վերջին ամիսներին իրանական միջուկային օբյեկտներին Իսրայելի հարվածի հավանականությունը զգալիորեն աճել է, և ԱՄՆ-Իրան համաձայնագրի հեռանկարը, որով Թեհրանը չի հրաժարվի իր ողջ ուրանից, մեծացնում է նման հարվածի հավանականությունը», – հեռուստաալիքին ասել է […] ...
08:40 21.05.2025
ԱՄԷ-ն Իսրայելի հետ համաձայնության է եկել Գազայի հատվածին օգնություն տրամադրելու վերաբերյալԱրաբական Միացյալ Էմիրությունների արտաքին գործերի նախարար Աբդուլլահ բին Զայեդ Ալ Նահյանը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի ԱԳՆ ղեկավար Գեդեոն Սաարի հետ, որի ընթացքում կողմերը պայմանավորվել են սկսել ԱՄԷ-ից Գազայի հատված մարդասիրական օգնության մատակարարումները։ Էմիրաթական WAM լրատվական գործակալության փոխանցմամբ՝ առաջին փուլում հումանիտար օգնությունը սնունդ կապահովի պաղեստինյան անկլավում գտնվող շուրջ 15 հազար խաղաղ բնակիչների համար։ ԱՄԷ-ի նախաձեռնությունը ներառում […] ...
08:30 21.05.2025
«Ոսկե գնդակի» անցկացման ժամկետն ու անվանակարգերը«Ոսկե գնդակի» մրցանակաբաշխությունը 2025 թվականին կկայանա սեպտեմբերի 22-ին Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում, հայտնում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը։ Միջոցառման ժամանակ կհանձնվեն հետևյալ մրցանակները. Տղամարդկանց ու կանանց ֆուտբոլի «Ոսկե գնդակ» (լավագույն ֆուտբոլիստ), Տղամարդկանց ու կանանց ֆուտբոլի` Ռայմոն Կոպայի անվան մրցանակ (լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ), Տղամարդկանց ու կանանց ֆուտբոլի` Լև Յաշինի անվան մրցանակ (լավագույն դարպասապահ), Տղամարդկանց ու կանանց ֆուտբոլի` Գերդ […] ...