Ստորագրվել է Քաջարան-Ագարակ ճանապարհի շինաշխատանքների տեխհսկողության խորհրդատվական ծառայությունների ձեռքբերման պայմանագիրը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 05 2025
  • $
    384.92
  • RUBLE
    4.77
  • 432.84
WEATHER
+15.09 oC

Ստորագրվել է Քաջարան-Ագարակ ճանապարհի շինաշխատանքների տեխհսկողության խորհրդատվական ծառայությունների ձեռքբերման պայմանագիրը

10:00 15.11.2023

Ստորագրվել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ 32կմ ճանապարհի շինարարական աշխատանքների տեխնիկական հսկողության խորհրդատվական ծառայությունների ձեռքբերման պայմանագիրը։ Պայմանագիրը ստորագրել են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանը և խորվաթական Institute IGH, Joint-Stock Company for Research and Development in Civil Engineering (Croatia) («ԻՆՍՏԻՏՈՒՏ ԻԳԽ» Քաղաքացիական ճարտարագիտության հետազոտությունների և զարգացման բաժնետիրական ընկերության) տնօրեն Ռոբերտ Պետրոսյանը։ Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից:
«ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանն իր խոսքում ընդգծեց Հյուսիս-հարավի կառուցման կարևորությունը։ Փոխնախարարը հույս հայտնեց‚ որ IGH, Joint-Stock Company for Research and Development in Civil Engineering (Croatia) IGH-ն իր մասնագիտական կարողություններն արդյունավետորեն կներդնի Քաջարան-Ագարակ հատվածի կառուցման ընթացքում։ Նա նշեց‚ որ ՀՀ ՏԿԵ նախարարությունը մշտապես հասանելի ու պատրաստ կլինի աջակցելու ընկերությանն իրականացվելիք աշխատանքների ընթացքում։
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանը կարևորեց ստորագրվող պայմանագիրը։ Նա հույս հայտնեց‚ որ խորվաթական կազմակերպության հետ համագործակցությունը դրական արդյունք կտա ու կլինի շարունակական։ Արդեն եկող շաբաթ տեխնիկական հսկողությունն իրականացնող կազմակերպությունը շինարարի հետ կսկսի նախապատրաստական աշխատանքները շինհրապարակում։
Պարոն Ավետիսյանը նույնպես պատրաստակամություն հայտնեց աջակցելու խորհրդատուին՝ շինարարության ընթացքում իրականացվելիք տեխնիկական հսկողությունը լավագույնս ու արդյունավետությամբ իրականացնելու գործում։
Institute IGH, Joint-Stock Company for Research and Development in Civil Engineering (Croatia) IGH-ի տնօրեն Ռոբերտ Պետրոսյանը շնորհակալություն հայտնեց վստահության համար՝ ընդգծելով‚ որ ուրախ են Հայաստանի ճանապարհաշինության ոլորտում իրենց մասնագիտական ներդրումն ունենալու հնարավորության համար։ Նա նշեց‚ որ կազմակերպությունը‚ որ պետք է աշխատանքներ ծավալի Հայաստանում‚ հայտնի է իր մեծածավալ գործունեությամբ‚ այն‚ տեխհսկողությունից բացի‚ իրականացնում է շինարարության հետ կապված մի շարք այլ գործընթացներ նույնպես՝ նախագծում‚ լաբորատոր ուսումնասիրություններ և այլն։
Պարոն Պետրոսյանը շեշտեց‚ որ գիտակցում են ծրագրի կարևորությունը‚ և վստահեցրեց‚ որ անելու են առավելագույնը լավագույն արդյունքի համար։
Հիշեցնենք‚ որ նոր կառուցվելիք Քաջարան-Ագարակ 32կմ ընդհանուր երկարությամբ ճանապարհն ունենալու է 5 նոր փոխհատում, 6 նոր ուղեանց, 920 մետր ընդհանուր երկարությամբ 2 նոր թունել և 17 նոր կամուրջ»,- ասված է հաղորդագրության մեջ:
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իսպանիան կոչ է արել ամբողջ Պաղեստինում միասնական կառավարություն ստեղծել

09:20 21.05.2025

Իսպանիան կոչ է արել ամբողջ Պաղեստինում միասնական կառավարություն ստեղծել

Իսպանիայի արտգործնախարար Խոսե Մանուել Ալբարեսը կարծում է, որ անհրաժեշտ է աշխատել Պաղեստինում միասնական կառավարության ստեղծման ուղղությամբ։ Տեսաուղերձի տեսքով նրա ելույթը տեղի է ունեցել Պաղեստինա-իսրայելական հակամարտության երկու պետությունների լուծման համար Գլոբալ դաշինքի 5-րդ հանդիպմանը՝ Ռաբաթում։ Միջոցառումը կազմակերպել են Մարոկկոյի և Նիդեռլանդների իշխանությունները, հայտնում է Maghreb Arabe Presse լրատվական գործակալությունը։ Հանդիպման թեման է «Խաղաղ գործընթացի թափի պահպանում. […] ...

Եթե չլիներ VAR-ը, «Ռեալը» չեմպիոն կդառնար 8 միավորի առավելությամբ․ As

09:09 21.05.2025

Եթե չլիներ VAR-ը, «Ռեալը» չեմպիոն կդառնար 8 միավորի առավելությամբ․ As

As պարբերականը հաշվարկել է Իսպանիայի ընթացիկ առաջնության ժամանակ տեսակրկնությունների համակարգի բոլոր միջամտությունները և փաստել, որ եթե չլիներ VAR-ը, չեմպիոն էր դառնալու Մադրիդի «Ռեալը»: 37 տուրերի ընթացքում «Ռեալը» վաստակել է 81 միավոր, բայց առանց VAR համակարգի մադրիդցիները կունենային 88 միավոր: Դա թույլ կտար երկրորդ տարին անընդմեջ դառնալ չեմպիոն, որովհետև «Բարսելոնան», որն այժմ ունի 88 միավոր, առանց […] ...

The Times. Բրիտանիան կարող է պատժամիջոցներ կիրառել Իսրայելի պաշտպանության և ֆինանսների նախարարների դեմ

09:00 21.05.2025

The Times. Բրիտանիան կարող է պատժամիջոցներ կիրառել Իսրայելի պաշտպանության և ֆինանսների նախարարների դեմ

Մեծ Բրիտանիան այլ երկրների հետ պլաններ է մշակում Իսրայելի կաբինետի որոշ առանցքային անդամների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու համար՝ կապված Հորդանան գետի արեւմտյան ափում պաղեստինցիների իրավունքների խախտման հետ: Այս մասին հայտնում է Times թերթը։ Սև ցուցակում կարող են ներառվել, ի թիվս այլոց, հրեական պետության ֆինանսների նախարար Բեզալել Սմոտրիչը, պաշտպանության նախարար Իսրայել Կացը և ազգային անվտանգության նախարար Իտամար […] ...

CNN. Իսրայելը պատրաստվում է հարվածել Իրանի միջուկային օբյեկտներին

08:50 21.05.2025

CNN. Իսրայելը պատրաստվում է հարվածել Իրանի միջուկային օբյեկտներին

Իսրայելական բանակը պատրաստվում է հարվածել Իրանի միջուկային ենթակառուցվածքին, չնայած Վաշինգտոնի և Թեհրանի բանակցություններին: Այս մասին հայտնում է CNN հեռուստաալիքը՝ վկայակոչելով ԱՄՆ իշխող շրջանակների աղբյուրները։ «Վերջին ամիսներին իրանական միջուկային օբյեկտներին Իսրայելի հարվածի հավանականությունը զգալիորեն աճել է, և ԱՄՆ-Իրան համաձայնագրի հեռանկարը, որով Թեհրանը չի հրաժարվի իր ողջ ուրանից, մեծացնում է նման հարվածի հավանականությունը», – հեռուստաալիքին ասել է […] ...

ԱՄԷ-ն Իսրայելի հետ համաձայնության է եկել Գազայի հատվածին օգնություն տրամադրելու վերաբերյալ

08:40 21.05.2025

ԱՄԷ-ն Իսրայելի հետ համաձայնության է եկել Գազայի հատվածին օգնություն տրամադրելու վերաբերյալ

Արաբական Միացյալ Էմիրությունների արտաքին գործերի նախարար Աբդուլլահ բին Զայեդ Ալ Նահյանը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի ԱԳՆ ղեկավար Գեդեոն Սաարի հետ, որի ընթացքում կողմերը պայմանավորվել են սկսել ԱՄԷ-ից Գազայի հատված մարդասիրական օգնության մատակարարումները։ Էմիրաթական WAM լրատվական գործակալության փոխանցմամբ՝ առաջին փուլում հումանիտար օգնությունը սնունդ կապահովի պաղեստինյան անկլավում գտնվող շուրջ 15 հազար խաղաղ բնակիչների համար։ ԱՄԷ-ի նախաձեռնությունը ներառում […] ...

«Ոսկե գնդակի» անցկացման ժամկետն ու անվանակարգերը

08:30 21.05.2025

«Ոսկե գնդակի» անցկացման ժամկետն ու անվանակարգերը

«Ոսկե գնդակի» մրցանակաբաշխությունը 2025 թվականին կկայանա սեպտեմբերի 22-ին Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում, հայտնում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը։ Միջոցառման ժամանակ կհանձնվեն հետևյալ մրցանակները. Տղամարդկանց ու կանանց ֆուտբոլի «Ոսկե գնդակ» (լավագույն ֆուտբոլիստ), Տղամարդկանց ու կանանց ֆուտբոլի` Ռայմոն Կոպայի անվան մրցանակ (լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ), Տղամարդկանց ու կանանց ֆուտբոլի` Լև Յաշինի անվան մրցանակ (լավագույն դարպասապահ), Տղամարդկանց ու կանանց ֆուտբոլի` Գերդ […] ...

BACK_TO_TOP