ՀՀ ԱԳ նախարարի պատասխանները Ազգային ժողովի պատգամավորների հարցերին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 05 2025
  • $
    385.06
  • RUBLE
    4.80
  • 436.58
WEATHER
+22.09 oC

ՀՀ ԱԳ նախարարի պատասխանները Ազգային ժողովի պատգամավորների հարցերին

23:10 06.12.2023

Հարց (Գեղամ Մանուկյան).  Անցած հարցուպատասխանին Արարատ Միրզոյանը բացակայում էր: Դրա համար հարցն օդում կախված մնաց: Նորից շարունակում եմ: Մոտ մեկ ամիս առաջ, Ազգային ժողովի երեք պատգամավորներով՝ Քրիստինե Վարդանյան, Արթուր Խաչատրյան և ես դիմել ենք արտաքին գործերի նախարարությանը՝ ԱԳՆ-ին հարմար վայրում, հարմար ձևաչափով ծանոթանալու այն ժամանակ դեռ Հայաստանի կողմից պատասխաններ չտրված, այսպես կոչված, խաղաղության պայմանագրի շուրջ Ադրբեջանի առաջարկած փաթեթին: Հիմա արդեն պաշտոնապես հայտարարում եմ, որ դրան ի պատասխան նաև հայկական կողմն է պատասխանել, դիրքորոշումներ հղել Բաքվին: Հարցս հետևյալն է, կա՞ արդյոք որևէ պատճառ, որ արտաքին գործերի նախարարությունը, խախտելով կանոնակարգը, պաշտոնյաների և քաղաքացիների տեղեկատվության ազատության մասին օրենքը՝ որևէ կերպ չի պատասխանում, չի հիմնավորում, մերժվու՞մ է արդյոք մեր դիմումը, ի՞նչ պատճառով է մերժվում, կամ, եթե չի մերժվում, ապա ի՞նչ ընթացքում է գտնվում: Կրկնում եմ՝ խախտելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի սահմանադրական կանոնակարգ օրենքը, խախտելով տեղեկատվության ազատության մասին օրենքը, որը ժողովրդավարության բաստիոն երկրի համար պետք է լիներ հիմնաքարային:

Պատասխան (Արարատ Միրզոյան). Բարև Ձեզ, պարոն Մանուկյան, կարծեմ պատասխանել ենք ձեր նամակին պատշաճ ժամկետներում: Ես առաջարկում եմ և՛ Դուք, և՛ ես ստուգենք այս տեղեկատվությունը: Որևէ հիմք չկար չպատասխանելու: Ինչպես նաև հիմա, նույնիսկ, եթե նամակը չի ուղարկվել, կամ ինչ-որ այլ անհասկանալի սուբյեկտիվ, օբյեկտիվ պատճառներով ձեզ չի հասել  որևէ խնդիր չեմ տեսնում, որ կազմակերպենք Ձեր ասած այցելությունը: Դրա համար, նույնիսկ, իմ միջամտության կարիքն էլ չկար, Դուք ունեք գաղտնիության հասանելիության որոշակի մակարդակ: Եվ, եթե նույնիսկ այդ մակարդակից էլ բարձր է, այստեղ կրկին  ոչ մի գաղտնի բան չկա: Դուք կարող եք գալ արտաքին գործերի նախարարություն համապատասխան բաժնում, եթե չեք ուզի իմ աշխատասենյակում, գաղտնի փաստաթղթերի բաժնում, նստել Ձեզ փաստաթուղթը կներկայացվի, կկարդաք, կարող եք դուրս գալ:

Արձագանք. Պարոն Միրզոյան, պատասխանել են մեկ ուրիշ գրության, որի շուրջ այստեղ ունեցել ենք բանավեճ: Հայոց լեզվի տարընթերցում էր եղել արտգործնախարարությունում: Այդ երկրորդ նամակին պատասխան չկա, շատ լավ, վաղը կսպասենք հեռախոսազանգի, կոնկրետ, երբ կարող ենք գալ արտգործնախարարություն: Ցավոք սրտի, մի նախարարի կարող էի հարց տալ, դրա համար, չեմ կարող օրինակ 2020 թվականի հունիսի 25-ին տարածքային կառավարման նախարար եղած Սուրեն Պապիկյանին հարցնել, որ մինչև պատերազմն ինչ անհրաժեշտություն, ինչ հիմնավորում կար 1,7 միլիարդ, կարծեմ, գումար հատկացնել Հայաստան-Թուրքիա սահմանին Մարգարայով դեպի Վանաձոր դեպի Վրաստանի սահման ճանապարհ կառուցելու: Կրկնում եմ մինչև պատերազմը, երբ հայ-թուրքական երկխոսություն չկար, երբ կոմունիկացիաների բացելու որևէ հայտարարություն եռակողմ չէր ստորագրվել, բայց դա թողնենք այլ անգամ, մի գուցե գրավոր տարբերակով տարածքային կառավարման նախարարությանն ուղղեմ: Շնորհակալություն:

Պատասխան. Պարոն Մանուկյան, առաջին մասով ես չգիտեմ, Դուք հեռախոսազանգի կարիք ունե՞ք, որ գաք արտգործնախարարություն, եթե ունեք՝ կանենք այդ հեռախոսազանգը, մեծ խնդիր չեմ տեսնում: Հարցի երկրորդ մասով, չգիտեմ ինչքանով եք ճիշտ գտնում այլ նախարարության և այլ ժամանակաշրջանի մասին հարցն ուղղել, երբ ամբիոնի մոտ ես եմ կանգնած: Երևի լավ կլինի այլ առիթ օգտագործել:

Հարց (Մարիամ Պողոսյան). Շնորհակալություն։ Հարցս ուղղում եմ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին։ Պարոն Միրզոյան, ըստ իս, վերջին շրջանում արտաքին քաղաքական ամենաուշագրավ զարգացումներից մեկը Սաուդյան Արաբիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատումն էր, և հայտնի է, որ վերջին 30 տարիների ընթացքում այս ուղղությամբ քայլեր էին ձեռնարկվում, բայց հաջողությամբ չէին պսակվում։ Ինչպե՞ս ձեզ հաջողվեց և արդյո՞ք ակնկալիքներ կան այս ուղղությամբ։ Շնորհակալություն։

Պատասխան (Արարատ Միրզոյան). Շնորհակալ եմ հարցի համար և ուրախ եմ անկեղծ ասաց, որ նկատել եք այդ իրադարձությունը։ Ես մեծապես կարևորում եմ այն, ինչ տեղի ունեցավ։ Առհասարակ, Հայաստանի Հանրապետությունը մեծ կարևորություն է հաղորդում արաբական աշխարհի, արաբական երկրների հետ իր հարաբերություններին և կարծում ենք, որ այստեղ գրեթե բոլորի հետ կան չիրացված հնարավորություններ և տասնապատիկ ավելի ափսոս էր ընդհանրապես դիվանագիտական հարաբերություններ անգամ չունենալ Սաուդյան Արաբիայի հետ։ Իհարկե, այս 30 տարիների ընթացքում, ինչպես նկատեցիք, ջանքեր գործադրվել են այդ ուղղությամբ, ցավոք, այս կամ այն պատճառով հաջողությամբ չէին պսակվել։ Եվ կարող եմ ասել, որ ԱԳ նախարարի պաշտոնում նշանակվելու առաջին իսկ օրերից նաև մեծ ուշադրություն եմ դարձրել հենց այս հարցին՝ հանդիպումներ ենք նախաձեռնել։ Տեղի է ունեցել երկու պաշտոնական հանդիպում իմ և իմ գործընկերոջ միջև, մենք միասին նաև բազմակողմ այլ հարթակներում շփվել ենք, հեռախոսազրույցներ ունեցել, քննարկումներ են եղել դեսպանների մակարդակով և պատվիրակություն է այցելել Սաուդյան Արաբիա։ Եվ, ինչպես արդեն տեսնում եք, երկու երկրներն էլ, և՛ մենք, և՛ Սաուդյան Արաբիան անհրաժեշտ համարեցինք ստորագրել այդ արձանագրությունը դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին։ Ուզում եմ ասել, որ սա վերջը չի, ճիշտ հակառակը՝ սա գործընթացի սկիզբ է, և ես կարծում եմ, և որքան հասկանում եմ, նաև Սաուդյան Արաբիայում մեր գործընկերները կիսում են այս դիրքորոշումը, կան բազմաթիվ ուղղություններ, ոլորտներ, որտեղ մենք դեռ նոր–նոր պետք է բացահայտենք և մեծ համագործակցություն ծավալենք։

Արձագանք (Մարիամ Պողոսյան). Շնորհակալություն։ Իհարկե, շնորհակալություն, պարոն Միրզոյան, կատարած աշխատանքի համար, բայց ցանկանում եմ մի հանգամանքի էլ ուշադրություն դարձնենք։ Այդ արձանագրությունների ստորագրումից հետո ադրբեջանական տիրույթում նյութեր հայտնվեցին, թե այս հարցով Հայաստանի Հանրապետությունն օգնության խնդրանքով և միջնորդության համար այլ մի շարք երկրների է դիմել։ Մասնավորապես նշում էին Լիբանանը, Ֆրանսիան, ԱՄՆ։ Այս մասով ունե՞ք մեկնաբանություն։ Կհաստատե՞ք այդ լուրը։

Պատասխան (Արարատ Միրզոյան). Իրականում ինձ ասել էին, որ այդպիսի մեկնաբանություններ են եղել ադրբեջանական սոցիալական ցանցերի կամ փորձագիտական տիրույթում հանրույթի շրջանակներում։ Ուզում եմ միանգամից աներկբայորեն և հաստատապես ասել, որ մենք այս հարցով որևէ երկրի միջնորդությանը չենք դիմել, որևէ երկրի օգնությանը չենք դիմել, փոխըմբռնումը և ի վերջո նաև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին արձանագրության ստորագրումը տեղի է ունեցել բացառապես երկկողմ շփումների արդյունքում, երկու երկրների մեծ պատրաստակամության արդյունքում։ Ամբողջությամբ Ձեր նշած տեղեկատվությունը կեղծ է։ Շնորհակալ եմ։

Հարց (Լիլիթ Մինասյան). Հարցս ուղում եմ արտաքին գործերի նախարարին: Պարոն Միրզոյան, վերջերս Սկոպյեում ԵԱՀԿ նախարարական համաաժողովի ընթացքում հանդիպումներ ունեցաք նաև Ռուսաստանի Դաշնության ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ: Հաշվի առնելով հայ-ռուսական հարաբերություններում վերջերս առկա բարդությունները և շարժերը` խնդրեմ մի փոքր մեկնաբանեք՝ ո՞րն էր հանդիպման առարկան: Շնորհակալություն:

Պատասխան (Արարատ Միրզոյան). Շնորհակալ եմ հարցի համար: Գիտեք, որ Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության երկկողմ հարաբերությունների օրակարգը բազմաթիվ ոլորտներ և հարցեր է ընդգրկում և ինչպես նաև տարածաշրջանային հարցերում ունենք համընկնող կամ խաչվող հետաքրքրություններ, հետևաբար Ռուսաստանի Դաշնության հետ միշտ ունենք քննարկելու բան և մենք մեծ հաճույքով միշտ օգտագործում ենք առիթները այդպիսի շփումներ անելու համար: Այս անգամ ևս Ռուսատանի Դաշնության արտաքին գործերի նախարարը մեզ ներկայացրեց վերջին որոշ իրադարձությունների կամ աշխարհաքաղաքական զարգացումների վերաբերյալ իրենց տեսլականը, մենք էլ կիսվեցինք իրենց դիրքորոշումների վերաբերյալ մեր ընկալումներով և տարբեր զգայուն հարցերի շուրջ Ռուսաստանի Դաշնության պահվածքի, դիրքորոշումների մեր ընկալումներով:

Արձագանք (Լիլիթ Մինասյան). Արդյո՞ք արդյունավետ եք համարում այդ հանդիպումը, սա մեկ հարց, և երկրորդը՝ հանդիպումից հետո Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունը հրապարակել է մի տեսանյութ, որտեղ ՌԴ արտգործնախարարը բողոքում էր ԵԱՀԿ-ում մեր՝ Հայաստանի Հանրապետության ներկայացուցչից: Կարո՞ք եք մեկնաբանել՝ ինչն էր խնդիրը:

Պատասխան. Հանդիպումը, կարծում եմ, արդյունավետ էր: Այո, ես տեսել եմ այդ կտորը մեր հանդիպումից, որը տարածվել է ՌԴ ԱԳՆ-ի կողմից: Ըստ ամենայնի, ինչ-որ թյուրիմածության մասին է խոսքը: Սերգեյ Լավրովը կարծում էր, որ հանդիպման նախաձեռնությունը եղել է ԵԱՀԿ-ում մեր մշտական ներկայացուցչից, մինչդեռ իմ ունեցած տեղեկություններն ամենևին այդպես չեն, և, ահա, կրկնում եմ, ըստ ամենայնի, ինչ-որ տեխնիկական թյուրիմածություն է եղել, որը արժանացել է ՌԴ ԱԳ նախարարի ուշադրությանը: Խոսակցությունն այն մասին էր, թե ով է նախաձեռնել հանդիպումը, և ես ասում էի, որ մենք չենք նախաձեռնել այդ հանդիպումը: Շնորհակալ եմ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կոտայքի մարզի «Չայնիի» ոլորաններում բախվել են «Mercedes»-ը, «Mitsubishi»-ին և «Fiat»-ը․ կան վիրավորներ

22:33 21.05.2025

Կոտայքի մարզի «Չայնիի» ոլորաններում բախվել են «Mercedes»-ը, «Mitsubishi»-ին և «Fiat»-ը․ կան վիրավորներ

Մայիսի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 19։30-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին, ժողովրդին հայտնի «Չայնիի» ոլորաններում բախվել են «Mercedes», «Mitsubishi» և «Fiat» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն։ Վթարի մասին ՊԾ Կոտայքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային […] ...

Լենա Նանուշյանն ԱՀԿ վեհաժողովում խոսել է առողջապահական անհետաձգելի կարիքների և երկարաժամկետ հեռանկարում հոգեկան առողջության հետ կապված խնդիրների մասին

22:24 21.05.2025

Լենա Նանուշյանն ԱՀԿ վեհաժողովում խոսել է առողջապահական անհետաձգելի կարիքների և երկարաժամկետ հեռանկարում հոգեկան առողջության հետ կապված խնդիրների մասին

Ժնևում ընթանում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) 78-րդ առողջապահական համաշխարհային վեհաժողովը, որին մասնակցում է առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Բազարչյանը և ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Զարուհի Գրիգորյանը: Համընդհանուր առողջապահական ծածկույթի ապահովում, առողջապահական համակարգի հզորացում, պատրաստվածություն […] ...

Լավրովի այցը Երևան. ի՞նչ ուղերձներ հնչեցրեց ռուս գլխավոր դիվանագետը

22:17 21.05.2025

Լավրովի այցը Երևան. ի՞նչ ուղերձներ հնչեցրեց ռուս գլխավոր դիվանագետը

Ի՞նչ ուղերձներ հնչեցրեց Հայաստանում գտնվող Ռուսաստանի ԱԳ նախարարը և ի՞նչ ենթատեքստեր ունեն այդ հայտարարությունները. այս և այլ հարցերի «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է նախկին դիվանագետ, իրավագետ Վաներ Հարությունյանը: Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում: ...

Կոտայքի մարզի «Չայնիի» ոլորաններում բախվել են «Mercedes» ու «Chevrolet»-ն. կա 7 վիրավոր

22:08 21.05.2025

Կոտայքի մարզի «Չայնիի» ոլորաններում բախվել են «Mercedes» ու «Chevrolet»-ն. կա 7 վիրավոր

Մայիսի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 18:50-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 28 կմ հատվածում՝ «Չայնիի» ոլորաններում բախվել են «Mercedes» և «Chevrolet» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 7 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն: Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի ՝օպերատիվորեն ժամանած «Աբովյան» […] ...

SHANTNEWS

22:00 21.05.2025

SHANTNEWS

Գվարդիոլան պայման է առաջարկել «Մանչեսթեր Սիթիում» մնալու համար

21:48 21.05.2025

Գվարդիոլան պայման է առաջարկել «Մանչեսթեր Սիթիում» մնալու համար

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան ԱՊԼ 37-րդ տուրում «Բորնմութի» հետ խաղից հետո հայտարարել է, որ չի մնա ակումբում, եթե ֆուտբոլիստների քանակը շատ լինի կազմում: «Ես ակումբի ղեկավարությանն արդեն հայտնել եմ, որ չեմ պատրաստվում 5-6 ֆուտբոլիստի դուրս թողնել հայտացուցակից: Այլապես՝ կհեռանամ: Նվազեցրե՛ք ֆուտբոլիստների թիվը: Չեմ սիրում ֆուտբոլիստներիս թողնել տրիբունաներում», – Պեպի խոսքերն է մեջբերում ESPN-ը: ...

BACK_TO_TOP