13:44 07.12.2023
Հայաստանի ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն անդրադարձել է Ադրբեջանի՝ արևմտյան հարթակներում բանակցություններից խուսափելուն:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում Սիմոնյանը վստահեցրեց, որ Հայաստանի համար տարբերություն չկա, թե բանակցությունները որ հարթակում կլինեն, կարևորը գործող հարթակ լինի, Ադրբեջանը դա շատ լավ գիտի:
«Ինչու միջազգային հարթակներ չի գալիս, որովհետև կարծում եմ, որ այն էթնիկ զտումը, որն իրականացվեց, այն գործելաոճը, աշխատելաոճը, որը տեսան միջազգային գործընկերները, բավականին բարդ կացության մեջ է դրել Ադրբեջանին, դա փաստ է: Փաստ է, որ որպես գործընկեր միջազգային առումով Ադրբեջանըն իմ գնահատմամբ, բավականին սխալ ու վատ է իրեն պահել: Եվ ըստ իս՝ դա է պատճառը, որ հիմա իրենք խուսափում են միջազգային հարթակներից: Արդեն բոլորը գիտեն, տեսնում են հայկական և ադրբեջանական կողմերի տարբերությունը»,-ասաց Սիմոնյանը:
Անդրադառնալով հարցին՝ այդ դեպքում Ռուսաստանը չի՞ տեսել Ադրբեջանի գործելաոճը, պահվածքը՝ ԱԺ նախագահն ասաց. «Ռուսաստանի արձագանքն ավելի շատ նման է այն տարբերակին, որ փորձում է իրավիճակը պահել իր ձեռքի մեջ՝ չհասկանալով, որ իրավիճակը վաղուց բաց է թողել: Ամենավառ օրինակը՝ 15 տեղից հարձակում է իրագործվում Լեռնային Ղարաբաղի նկատմամբ, իսկ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարությամբ Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում: Քաղաքական հարթակներում հաճախակի շփումները նվազեցնելու և հարաբերությունների մեջ լարվածությունը նաև դրա պատճառն է, որ երկակի ստանդարտներ կան: Ռուսաստանը թե գործընկերային առումով, թե որպես տարածաշրջանում նոյեմբերի 9-ի փաստաթղթի երաշխավոր, իր գործառույթները չկատարեց: Ի՞նչ արեցին խաղաղապահները, հայերին ուղեկցեցին Արցախից դո՞ւրս, դա՞ էր իրենց գործառույթը»:
Սիմոնյանն ընդգծեց՝ ցավում է այն ռուս զինվորների համար, որոնք զոհվել են Լեռնային Ղարաբաղում սեպտեմբերի 19-ի իրադարձություններից հետո: Սակայն նա նաև հավելեց, որ այդ զինվորները զոհվել են ռազմական գործողությունների ավարտից 2-3 ժամ հետո: «Խաղաղապահները ԼՂ-ում ոչ մի բան չեն արել»,-ասաց Ալեն Սիմոնյանը:
22:08 21.05.2025
Կոտայքի մարզի «Չայնիի» ոլորաններում բախվել են «Mercedes» ու «Chevrolet»-ն. կա 7 վիրավորՄայիսի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 18:50-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 28 կմ հատվածում՝ «Չայնիի» ոլորաններում բախվել են «Mercedes» և «Chevrolet» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 7 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն: Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի ՝օպերատիվորեն ժամանած «Աբովյան» […] ...
21:48 21.05.2025
Գվարդիոլան պայման է առաջարկել «Մանչեսթեր Սիթիում» մնալու համար«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան ԱՊԼ 37-րդ տուրում «Բորնմութի» հետ խաղից հետո հայտարարել է, որ չի մնա ակումբում, եթե ֆուտբոլիստների քանակը շատ լինի կազմում: «Ես ակումբի ղեկավարությանն արդեն հայտնել եմ, որ չեմ պատրաստվում 5-6 ֆուտբոլիստի դուրս թողնել հայտացուցակից: Այլապես՝ կհեռանամ: Նվազեցրե՛ք ֆուտբոլիստների թիվը: Չեմ սիրում ֆուտբոլիստներիս թողնել տրիբունաներում», – Պեպի խոսքերն է մեջբերում ESPN-ը: ...
21:37 21.05.2025
Ժամանակավորապես կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 22-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Նոր Կիլիկիա թաղ. 1, 2, 3, 4, 6 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նորագյուղ թաղ. 51-354 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ամիրյան փ. 11, 13 շենքեր, Կողբացի փ. 3, […] ...
21:26 21.05.2025
ԿԳՄՍ նախարարը ծանոթացել է Էստոնիայի կրթական համակարգին, իրականացվող ծրագրերին և բարեփոխումներինՇարունակվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցը Էստոնիայի Հանրապետություն: Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Այցի շրջանակում նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Էստոնիայի Հանրապետության կրթության և հետազոտությունների նախարար Քրիստինա Կալլասին: Վերջինս ներկայացրել է Էստոնիայի կրթական համակարգը, իրականացվող ծրագրերը և բարեփոխումները: ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է ՀՀ կրթության և […] ...
21:17 21.05.2025
Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության վտանգը պահպանվում է. Մարկո ՌուբիոԱՄՆ պետքարտուղար, ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականի ժամանակավոր պաշտոնակատար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև զինված հակամարտության իրական ռիսկը պահպանվում է, և Վաշինգտոնը փորձում է կանխել դա։ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի լսումների ժամանակ նա, մասնավորապես, ասել է. «Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա մեր հիմնական ուշադրությունը նրանում է, որ Ադրբեջանի […] ...